«Բաղաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 48.
'''Բաղաբերդ,''' ամրոց պատմական [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք նահանգ]]ի [[Ձորք]] գավառում<ref>{{cite book|author=Թ.Խ. Հակոբյան|title=Հայաստանի պատմական աշխարհագրություն| publisher=«Միտք»| location=Երևան|year=1981|page=էջ 202}}</ref>։ Սյունյաց նահանգի անառիկ ամրոցներից էր, որը IV դարից սկսած (մինչև գրավումը՝ 1170 թվական) եղել է ռազմական կարևոր հենակետ, իսկ Սյունիքի թագավորության շրջանում՝ 970 – 1170 թվականներ, Կապան մայրաքաղաքի ռազմաստրատեգիական պաշտպանական համակարգի գլխավոր օղակը: Ամրոցը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի Անդոկավան գյուղի տարածքում:
 
Բաղաբերդը պատմության մեջ հիշատակվում է Բաղաց ամրոց, Բաղբերդ, Պաղաբերթ անուններով: Ամրոցի մասին հիշատակություններ ունեն [[Շապուհ պատմիչ|Շապուհ Բագրատունի]]ն (IX դ. ), [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն (10-րդ դար), [[Վարդան Արևելցի]]ն (13-րդ դար), [[Մխիթար Այրիվանեցի]]ն (13-րդ դար), [[Ստեփանոս Օրբելյան]]ը (13-14-րդ դարեր):
 
== Դիրք ==
Տող 56.
== Պատմություն ==
 
Բերդի դիրքադրության և դիրքորոշման համար ընտրվել է Ողջագետի անդնդախոր ձորերով շրջապատված ժայռակերպ սարաոստի կատարի մի բարձրավանդակ, որն իր գերիշխող դիրքով հնարավորություն է ունեցել հսկելու պատմական Կապան քաղաքը:
 
Կապանը<ref>Ստ. Օրբեյանը Կապանը նույնացնում է Բաղաբերգի հետ, սակայն այլ առիթով Կապանը և Բաղաբերդը նշում է իբրև տարբեր բնակավայրեր [«Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբ Կարապետ վարդապետ Շահնաղարեանց», Փարիզ, 1859 թվական, Էջ 12—13]։</ref> Սյունիքի թագավորության մայրաքաղաք է դառնում, երբ [[Գագիկ Ա]] թագավորը (989 -1120 թվականներ) արշավում է Սյունիք և գրավում [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց Ձոր գավառը]], որի հետևանքով Սյունիքի թագավորությունը ամփոփվում է իր հարավ-արևելյան գավառների սահմաններում: Կապանը կառուցված էր [[Ողջագետ]]ի հովտի՝ հյուսիսից զառիվայր, անտառապատ ձորերով, հարավից՝ [[Արևիքի լեռնաշղթա]]յի (այժմ՝ Տանձուլենջ կոչված վայրում) հատվածում: Կապանի արևելք-արևմուտք առանցքը, որով ձգվում էր գետահովտով անցնող [[Արցախ]]-[[Տաթև]]-[[Մեղրի]]-[[Որտուատ]] ճանապարհը, եղել է քաղաքի սակավ ամրացված միակ ուղղությունը: Դեռ վաղ միջնադարում կառուցված ռազմական հենակետերը՝ արևմուտքում Բաղաբեղը, հարավ-արևմուտքում՝ [[Բաղակու քար]]ը, արևելքում՝ [[Հալիձորի բերդ]]ը (17-րդ դար) և հյուսիս-արևելքում՝ [[Կկոց քար]]ը, ապահով էին դարձնում քաղաքի արևելյան և արևմտյան մատույցները: Ավելի ընդարձակ պաշտպանական համակարգը բաղկացած է եղել դեպի Կապան տանող ռազմական նշանակություն ունեցող բոլոր ճանապարհների երկայնքին իրարից որոշակի հեռավորության վրա տեղադրվաձ բերդերից ու ամրոցներից, որոնք քաղաքի շուրջը ստեղծել են ռազմահենակետերի խիտ ցանց և մոտավորապես 10 կմ շառավղով կազմել ներփակ օղակ, որի կենտրոնում գտնվում էր վարչական կենտրոնը:
Տող 64.
[[Պատկեր:Baghaberd Fortress (7).jpg|մինի|ձախից|Բաղաբերդ|alt=]]Նախքան Կապան քաղաքի<ref>Թ. Խ. Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, Երևան, 1966 թվական, էջ 122</ref> պաշտպանական միակենտրոն համակարգի գլխավոր կենտրոն հաստատվելը, Բաղարերղը հանդիսացել է Սյունյաց աշխարհի անմատչելի բերդը և ծառայել որպես ռազմական հենակետ՝ քաղաքական տարբեր ընդհարումներից ժամանակավորապես ապաստանելու և պատսպարվելու վայր.
 
{{քաղվածք|«... պատմության մեշ հաճախ կը տեսնվի, որ երբ երկրին բնակիչները փախչիլ կուզեին, ասոր մեջ կամրանային»|Հ. Ս. էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վենետիկ, 1903—1905 թվականներ, Էջ 376}}
 
4-րդ դարի կեսերին, Սյունյաց [[Անզոկ իշխան]]ը, ամրանալով Բաղաբերդում՝ Սյունիքի ամենաապահով վայրում, կարողանում է հաջողությամբ ետ մղել պարսից [[Շապուհ արքա]]յի զորքերի երեք գրոհները և հետագայում հեռանալ Բաղաբերդից<ref>Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 86</ref>:
Տող 72.
{{քաղվածք|«Բայց յոլովթ ի տերանցն կուսակալաց յանառիկ ամրոցն Բաղաց դիմեալք՝ հավաքեալք՝ փրծանէին ի ձեռաց նեզչացն»|Հովհաննես Կաթողիկոս, Պատմութիւն, Երուսաղեմ, 1867 թվական, էջ 160}}
 
10-րդ դարում Սյունյաց [[Հակոբ եպիսկոպոս]]ը, «ապստամբում» է [[Անանիա Մոկացի]] կաթողիկոսի գերգահության դեմ և ապաստան է գտնում Բաղաբերդում, ուր ապրում է 10 տարի, մինչև մահը:
 
[[Պատկեր:Baghaberd Fortress (25).jpg|մինի|աջից|Բաղաբերդ|alt=]]Բաղաբերդի մասին հետագա տեղեկությունները վերաբերում են Սյունիքի թագավորության շրջանին<ref>Բաղաց (Կապանի) թագավորությունը իր տիրապետության տակ ուներ 43 բերդ, 48 վանք և 1008 գյուղ [Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335]</ref>: Թագավորության օրոք բերդը ստանում է ավելի կարևոր նշանակություն և Կապան մայրաքաղաքի պաշտպանական համակարգի մասն է կազմում: 1103 թվականին սելջուկ թուրքերը [[Չորթման ամիրա]]յի առաջնորդությամբ մատնությամբ գրավում են Կապանը, իսկ Բաղաբերգը գրավելու փորձերը անհաջողության են մատնվում.
 
{{քաղվածք|«…552(1103) թուին՝ որ մի յանկարծակի մինչ կային յանհոգութեան քաղաքացիքն, մատնեց Տէր զանառիկն ի մարդկանէ զԿապան քաղաք. և անիծեալ Չորթման վասն քինուն իւր ֊յեղակարծում ժամու հեղաւ ի վերայ քաղաքին...»|Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335}}
Տող 80.
{{քաղվածք|«… բայց ի բերդն ոչ ինչ կարացին ձեռնարկել. Այլ գնացին»|Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335}}
 
Կապանի կործանումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Եթե մինչ Սյունիքի թագավորությունը Բաղաբերդը ծառայել է որպես անառիկ ապաստան, ուր թշնամուց կարող էին հուսալիորեն պատսպարվել մեծաքանակ զորամասեր, ապա թագավորության շրջանում բերդը դառնում է գահանիստ կենտրոն և շուրջ մեկ տասնյակի հասնող շրջակա բերդերի պաշտպանական համակարգի միջոցով դառնում Սյունիքի ամենաանռիկ ամրությունը: Կապանի կործանումից հետո այստեղ են կենտրոնանում Տաթևի վանքի և թագավորության մեծաթիվ հարստություններն ու ձեռագրերը.
 
{{քաղվածք|«… և զի վան անառիկ ամրութեանն յամենայն վանորէիցն անդ էին կուտեալ զսրբութիւնս և զգրեանս և զսպաս եկեղեցւոյ. ևս առաւել՝ զանհամար և զաննման սրբութիւնս և սպաս եկեղեցւոյն Տաթևոյ՝ փարթամ և հարուստ աթոռոյն, խաչ և վկայարանք յոսկւոյ և յարծաթոյ, և անդին ակամբք և անհուն մարգարտով զարդարեալ, և կտակարանք յոլովք որք թուով ավելի քան 10.000 զորս ամբարեալ էին անդ»|Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335}}
 
Բաղաբերդի մասին 10-րդ դարի վերագրվող հիշատակություններ ունի [[Վարդան Արևելցի|Վարդան պատմիչ]]ը, որը Սյունյաց [[Ջևանշեր իշխան]]ի որդի Վահանի կողմից [[Վահանավանք]]ը հիմնելու կապակցությամբ գրում է.
 
{{քաղվածք|«… զտեր Վահան ի Բաղաց, որդի Ջուանշէրի իշխանին, որ շինեաց զամենապայծառ ուխտն Ցովհաննու վանս, առ ստորոտս անմատոյց դղեակին Բաղաց»|Վարդան Արևելցի, Հավաքումն պատմութեան, Վենետիկ, 1862 թվական, էջ 89}}
Տող 90.
Վահանավանքի կառուցման առթիվ Բաղաբերդը հիշատակում է նաև [[Կիրակոս Գանձակեցի]]ն<ref>Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն, Վենետիկ, 1865 թվական, էջ 49</ref>:
 
Հասանի իշխանության օրոք՝ 1126 թվականին, Բաղաց թագավորության վրա է հարձակվում [[Հարոն ամիրա]]ն, որը գրավում է [[Կաքավաբերդ]]ն ու Բաղակաքարը<ref>Թ. Խ. Հակոբյան, Սյունիքի թագավորություն, էջ 118</ref>: Ինչպես Ստ. Օրբելյանն է նշում, Կապանի գրավումով (1103 թվական) Բաղաց թագավորությունը թուլանում է, և հետզհետե իշխանության տարածքը փոքրանում է: Կապանի ավերումից մեկ տարի անց՝ 1104 թվականին, թշնամին գրավում է [[Որոտնաբերդ|Որոտանը]], 1105 թվականին՝ [[Շլորուտ]]ը, 1157 թվականի՝ [[Մեղրու բերդ|Մեղրին]], 1166-1169 թվականներին [[Գրհամ]]ը, [[Գեղի]]ն, [[Կաքավաբերդ]]ը: Կապան մայրաքաղաքի գրավումից 67 տարի հետո միայն՝ 1170 թվականին, [[Ելտկուզ աթաբեկ]]ի զորքերին հաջողվում է խաբեությամբ ներխուժել ամրոց և գրավել դարերի ընթացքում անառիկ մնացած Բաղաբերդը: Բերդի գրավման մասին Սյունյաց տան պատմիչը գրում է.
 
{{քաղվածք|«Եւ զապավենն ամենացուն եւ զտեղի ապաստանի զանառիկ ամուրն զԲաղաբերդ մատնեաց ի ձեոս Իսմայէլի անիծեալ եւ գիշախանձ առն, որ բազում զօրոք եկն եւ ոչ կարաց հնարել ինչ: Ապա պատրող բանիւք խաբեաց զպարզամիտ արս քրիստոնեայս Աչաղոացիս, եւ նոքօք նախ առ զՔարն Կկոց, եւ ապա ի գիշերի՝ այնու արամբք գողացաւ զԲաղաբերդ, եւ առեալ կոտորեաց սաստիկ…»|Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 87:}}
 
Ամրոցի մասին հետագայում պատմիչները լռում են: Այդ կապակցությամբ Ալեշանը գրել է.
 
{{քաղվածք|«Կապան և Բաղաբերդ ոչ եւս յիշին… միայն վիճակ՝ Բաղաբերդ կոչումն մնայ եւ մնայ ցարդ»|Ղ. Ալիշան, Սիսական, էջ 333—335}}
 
Բաղաբերդի դիրքադրության մասին պատմիչները պարզորոշ տեղեկություններ չեն հաղորդում, անգամ Ղ. Ալիշանը իր «Սիսիական» աշխատությանը կցված քարտեզում ստույգ չի նշում Բաղաբերդի, նրանից ոչ հեռու գտնվող Բաղակի քարի և Կապան քաղաքի դիրքը: Ըստ Ստ. Օրբելյանի, Բաղաբերդը հիմնել է ոմն Սյունեցի Բաղակը.
 
 
{{քաղվածք|«… մի ոմն ի զարմից Սիսակայ Բաղակ անուն, առեալ զայս գավառ մասն ժառանգութեան՝ շինէ զքարն Բաղակու ամրոց, որ կոչի Բաղակի քար եւ ամրացուցանէ զբերդն եւ կոչէ Բաղաբերդ, եւ գաւառն իւր անուն կոչեցաւ Բաղաց գաւառ»|Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 85:}}
 
Հեղինակը բերդը տեղադրում է Բաղաց գավառում: Լայն առումով Բաղք գավառը կոչվել է նաև «Բաղաց աշխարհ», որի մեջ ընդգրկվել են [[Ձորք]], Կապան և [[Արևիք]] գավառները: Ստ. Օրբելյանի մեկ այլ հիշատակությունում Բաղաբերդը տեղադրված է Ձորք գավառում.
 
{{քաղվածք|«Տասներորդ՝ Ձորք գաւառ, որ ունի զանմատոյց ամուրն Բաղաբերդ, եւ այժմ կոչի Կապան»|Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածութունը ե ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986 թվական, էջ 85:}}
Տող 113 ⟶ 112՝
== Կառուցվածք ==
 
[[Պատկեր:Baghaberd Fortress (21).jpg|մինի|ձախից|Բաղաբերդ|alt=]]Բաղաբերդը տեղադրված է Ողջագետի և Գիրաթազ գետերի միախառնման հատվածում, հունից 200 մ բարձրության վրա: Հրվանդանի կառուցապատումը ստորոտին համապատասխան իրականացված է 3 մակարդակներով: Պարսպապատերի առաջին շարքը, որը գտնվում է ամենացածր նիշի վրա, Գիրաթազ գետի հունի մոտ է, արևմտյան հսկայական ժայռալանջի ստորոտում, որից պահպանվել է մոտ 60 մ երկարությամբ ուղղաձիգ մի հատված: Այն քողարկում էր անառիկ բերդաժայռերի միջև գոյություն ունեցող բնական ջրաբաշխ գծի ստորին, լայն հատվածը, որտեղով հնարավոր էր բարձրանալ և արևմտյան կողմից հայտնվել ամրոցի միջնաբերդում:
 
Պարսպապատերի երկրորդ գոտին վերջինից մոտ 150 մ բարձր է: Այստեղ ուղղաձիգ ժայռազանգվածի վրա տեղադրված է կիսաշրջանաձև, սնամեշ դիտաշտարակը, որի հյուսիսային անկյունը լծորդված է ուղիղ անկյուն կազմող բերդապարսպի հատվածով: Աշտարակի արևմտահայաց պատին պահպանվել է դեպի ներս լայնացող պատեր ունեցող ուղղանկյուն դիտանցքը: Դիտաշտարակից կարելի էր hսկողության տակ պահել Ողջի գետահովտի ընդարձակ շրջանը և հետևել հակառակորդի զորաշարժերին: Պարսպապատերի այս խմբից հարավ նշմարվում են ոլորաձև պարսպապատի հետքեր որոնք նույնպես քողարկվում են ջրբաշխ գծով դեպի վեր լայնացող միջանցքը՝ հարավ – արևելքից:
 
[[Պատկեր:Baghaberd Fortress (45).jpg|մինի|աջից|Բաղաբերդ|alt=]]Բերդատեղի արևելյան հատվածը անտառապատ բլուր է, որը ողորկ մակերևույթով բարձրանում է դեպի ժայռածածկ գագաթը և լծորդվում հրվանդանի լեռնաշղթայի վզիկին: Բնական խոչընդոտներից զուրկ այս հատվածում են տարածվում ամրոցի աշտարակավոր պարսպապատերը, որոնք ձգվելով հարավից հյուսիս, հարավում շրջվում են դեպի հյուսիս-արևմուտք՝ իրենց մեջ առնելով ժայռի կատարին կառուցված սնամեջ միակ աշտարակը: Վերջինս, դիրքադրության պատճառով, գլխավոր մայրուղուց ( այժմ՝ Կապան- Քաջարան) հազիվ է նշմարվում, որի շնորհիվ Աշտարակը իր հսկողության տեսադաշտում պահում էր դեպի ամրոցը մոտեցող մատչելի արևմտակողմ ուղղությունը: Պարսպապատերի այս ընդարձակ գոտին կառուցված է գետի հունից ամենաբարձր մակարդակի վրա: Այն ուղղաձիգ հատվածներից կազմված բեկյալ է, որի համարյա բոլոր անկյուններում տեղադրված են հաստաբուն, բրգաձև, հատակագծում՝ կիսաշրջանաձև հինգ բուրգ–որմնահեցերը: Վերջիններս խմբավորված են պարսպապատի հյուսիսային հատվածում և ունեն տարբեր տրամաչափեր (7 մ - 12 մ): Պարսպապատի հարավ – արևմտյան հատվածը, որն ամրացված չէ բուրգերով, և ուր տեղադրված է բերդի միակ, այժմ կիսավեր մուտքը ավելի հաստավուն է: Մուտքը հյուսիսային կողմում տեղադրված հոծ բուրգը իր տամաչափով ամենամեծն է (12 մ), քանի որ այն օգտագործվել է որպես մուտքը պաշտպանող հսկիչ–մարտաշտարակ: Թշնամին, որը կարող էր մոտենալ այս կողմին, աջից ընկնում էր կողային հարվածի տակ, իսկ ձախ կողմում նահանջելու տեղ չկար, քանի որ այստեղ սկսվում էր անդնդախոր կիրչը: Բուրգից քիչ ներքև տեղադրված է երկու հրակնատներից մեկը, որն այժմ կիսավեր է: Այս հրակնատի դիրքորոշումը ևս կապված է մուտքի պաշտպանության ապահովության հետ : Թերևս այս երկու հնարքների կիրառությունը կարող էր բավարար լինել ամրոցի մուտքը անարգել պահելու համար, սակայն այստեղ օգտագործված են նաև հայկական ամրոցաշինության մեջ լայն տարածում գտած մուտքային փակուղիները : Ամրոցի մուտքային հատվածի պարսպապատը կառուցված է այնպես, որ թշնամին մուտքից ներս մտնելիս հայտնվում էր դիմացի ուղղաձիգ ժայռազանգվածի առջև: Ներսի հատվածում պարսպապատը, անկյուն կազմելով, նեղացնում է դեպի միջնաբերդ տանող հնարավոր անցուղին, որտեղով կարելի էր անցնել միայն 1 – 2 շարքով: Պարսպապատի և ժայռի միջև ստեղծված այս նեղ միջանցքը ևս, որտեղ կարող էր հայտնվել թշնամին, պաշտպանված էր ժայռի կատարին տեղադրված պահակ – աշտարակով և մուտքի աջ կողմում տեղադրված հրակնատով : Այս հրակնատը հատակագծում ունի ուղղանկյուն նկարվածք, որը դեպի դուրս ավարտվում է խորանով : Այդ փոքր ծավալը ծածկված է եղել թաղով, իսկ խորանի մասում՝ կիսագունդ գմբեթարդով: Հրակնատի կողային, երկայնական պատերը պարսպապատի մակերևույթից ուղղահայաց շարունակվում են դեպի ներս և հենվում ժայռի վրա: Հրակնատի նման հորինվածքը հնարավորություն է տվել մարտական գործողություններ վարել երկու ուղղությամբ , անկյան տակ և արգելակել մուտքից ներս հայտնված թշնամու առաջխաղացումը:
 
[[Պատկեր:Baghaberd Fortress (51).jpg|մինի|ձախից|Բաղաբերդ|alt=]]Սարաոստի գագաթը շրջապատող բերդապատերի միակողմանի հատվածով և արևմտյան ժայռապարիսպով կազմված միջնաբերդի ներքին տարածությունը, այժմ քողարկված է հողի հաստ շերտով: Այս ընդարձակ տարածքում (150 մ X 50 մ) պահպանվել են միայն աննշան շինությունների հետքերը : Միջնաբերդի արևմտյան անկյունում, պարսպապատերից մոտ 13 մ ներս, պահպանվել են հաստ պատերով (2 մ - 2.5 մ) ուղղանկյուն՝ 10 մ X 12 մ շինության պատերի մնացորդները: Այն դիրքորոշված է փոքր բարձունքի վրա և ծառայել է, որպես հյուսիսային ռազմական ճանապարհի մատույցները հսկող դւտաշտարակ: Կառույցի արևելյան պատը պահպանվել է մետ 2.5 մ – 3 մ բարձրությամբ, որի պատերի մեջ, հորիզոնական ուղղությամբ պահպանվել են գերանների որոշ բներ: Դիտաշտարակի շրջակա տարածքում հայտնաբերվել են աղյուսե ուղղանկյուն քարեր: Հնարավոր է, որ կառույցը ենթարկվել է նորոգման, որի ժամանակ որպես շինություն օգտագործվել է աղյուսը: Ամրոցի արևելյան պարսպապատի ներսում, նրան անմիջապես հպված, պահպանվել են որոշ սենյաների բների փոսորակները, որոնք դիրքորոշված են հյուսիսից հարավ: Հնրավոր է, որ այս կառույցները ծառայել են որպես զինանոցներ, մթերանոցներ, խցեր: Բաղաբերդն անկասկած ունեցել է նաև գետնուղի և ջրամատակարարման համակարգ: Ժողովրդական զրույցների համաձայն Ողջագետի ափին դուրս եկող հորդառատ աղբյուրը ժամանակին գտնվել է բերդի ներսում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բաղաբերդ» էջից