«Գետակինճեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 28.
'''Գետակինճեր''', ''տապիրներ'' ({{lang-lat|Tapiridae}}), [[միասմբակավորներ]]ի կարգի կաթնասունների ընտանիք։ Խոշոր կենդանիներ են, քաշը 225-300 կգ է, մարմնի երկարությունը՝ մինչև 250 սմ, մնդավի բարձրությունը՝ 75-120 սմ, պոչը կարճ է (5-10 սմ)։ Գլուխը երկարավուն է, փոքր ու շարժուն [[կնճիթ]]ով։ Աչքերը մանր են, [[ականջ]]ները՝ կարճ։ Առջևի վերջավորություններն ունեն 4-ական, ետինները՝ 3-ական մատ։ [[Մաշկ]]ը հաստ է, պատված կարճ մազերով։ Լսողությունը և հոտառությունը զարգացած են։ Մթնշաղային և գիշերային կենդանիներ են։ Ապրում են ճահճոտ [[անտառ]]ներում ու թփուտներում։ Շարժունակ են, լավ լողում ու սուզվում են։ Սնվում են ծառերի, թփերի տերևներով ու ցողուններով, խոտաբույսերով։ Արուներն ու էգերը ապրում են առանձին, մերձենում միայն [[զուգավորում|զուգավորման]] ժամանակ։ Ունենում են 1 ձագ, որը մինչև 6-7 ամիս լինում է բծավոր։ Պահպանվել է գետակինճերի 5 տեսակ (մեկը՝ [[Հարավ-Արևելյան Ասիա]]յում, չորսը՝ [[Հարավային Ամերիկա]]յում)։ Օգտագործում են միսը և մաշկը։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=21}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Միասմբակավորներ]]
 
 
{{Անավարտ}}