«Օձերի սյուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:Snake_column_Hippodrome_Constantinople_2007.jpg|thumb|Օձերի սյան ներկայիս տեսքը Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում]]
[[Պատկեր:Head serpent Hippodrome Istanbul Museum (5).JPG|thumb|Օձի գլխի հատվածը Ստամբուլի հնագիտական թանգարանում]]
'''Օձերի սյուն''' ({{lang-el|Τρικάρηνος Όφις}}, {{lang-tr|Yılanlı Sütun}}), անտիկ բրոնզե սյուն Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում։ Եռոտանի զոհարանի մնացորդն է, որը ստեղծվել է [[Հույն-պարսկական պատերազմներ|հույն-պարսկական պատերազմի]] ժամանակ կայացած [[Պլատեի ճակատամարտ]]ում ( [[479 մ․ թ․ ա․]]) պարսիկների զենքերից։ Սկզբում գտնվել է [[Դելֆի|Դելֆիում]]ում, հետո [[Կոստանդիանոս Ա Մեծ]] կայսրը տեղափոխել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] նոր մայրաքաղաք՝ [[Կոստանդնուպոլիս]] (այժմ [[Ստամբուլ]])։ Նախապես ութ մետրանոց սյունը պսակվել է երեք օձերի գլուխներով։ [[1700]] թվականին այն մասնակի քանդվել է։ Օձերից մեկի գլուխը այժմ գտնվում է [[Ստամբուլի հնագիտական թանգարան|Ստամբուլի հնեագիտական թանգարանում]]։
 
== Ստեղծման պատմություն ==
Հույները Պլատեի ճակատամարտում որոշիչ հաղթանակ են տարել՝ ջախջախել պարսիկներին և մեծ ռազմավար ձեռք բերել։ Ռազմավարի տասներորդ մասը ընծայել են աստվածներին, մասնավորապես՝ Դելֆիի Ապոլոնի սրբավայրին։ Ըստ [[Հերոդոտոս]]ի «այդ տասներորդից սարքել են ոսկե եռոտանի, որն էլ գտնվում է Դելֆիում՝ անմիջապես զոհարանին մոտ, եռագլուխ պղնձե օձի վրա»<ref name="Հերոդոտոս">{{cite web | url=http://ancientrome.ru/antlitr/t.htm?a=1269009000#81 | title=Պատմություն, գիրք IX, Կալլիոպա, 81 | publisher=ancientrome.ru | accessdate=24 Մարտ 2019 | author=Հերոդոտոս}} {{ref-ru}}</ref>։
 
Սյան ստեղծումը նշանավորվել է աղմկոտ վիճաբանությամբ։ Պլատեի ճակատամարտի հելլեն զորավար Պավսանիոսը հրամայել է եռոտանու վրա արձանագրություն փորագրել՝ «Հելլենական առաջնորդ և ղեկավար Պավսանիոսը, ի պատիվ Ֆեբի այս հուշարձանն է կանգնեցրել կոտորելով միդիացիների զորքը»<ref name="Թուկիդիդես">{{cite web | url=https://www.rulit.me/books/istoriya-read-74251-132.html | title=Պելոպոնեսյան պատերազմի մասին | publisher=rulit.me | accessdate=24 Մարտ 2019 | author=Թուկիդիդես}} {{ref-ru}}</ref>։
Տող 15.
Մեր թվարկությունից առաջ 345-344 թվականներին ֆոկիդացիները թալանել է Դելֆիի տաճարը և գողացել օձերի գլխի վրա դրված ոսկյա եռոտանին<ref>{{cite web| url =http://hronologia.narod.ru/fokida.html#13| title =Описание Эллады. Фокида XIII| author =Павсаний| date =| work =| publisher =сайт hronologia.narod.ru| accessdate =2012-03-03| lang =| archiveurl =https://www.webcitation.org/6Afhp0NGT?url=http://hronologia.narod.ru/fokida.html#13| archivedate =2012-09-14}}</ref>։ Իրադարձությունը առիթ է հանդիսացել [[Փիլիպոս II Մակեդոնացի|Փիլիպոս II Մակեդոնացու]] համար, որ Երրորդ սրբազան պատերազմի ընթացքում առաջնորդի իր զորքը դեպի Ֆոկիդա։
 
324 թվականին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր հրամանով սյունը տեղափոխել է Հռոմեական կայսրության նոր մայրաքաղաք է Կոստանդնուպոլիս։
 
Հուշարձանի մասնակի քանդվելու վերաբերյալ մի քանի լեգենդ կա։ Ըստ առաջինի [[Մեհմեդ II|Մեհմեդ II Նվաճողը]] Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո հրամայել է վերացնել հույների մեծագույն հաղթանակը հիշեցնող հուշարձանը։ Այս լեգենդը քննադատության չի դիմանում, քանի որ ավելի ուշ շրջանի նկարներում հուշարձանը՝ օձերի երեք գլուխներով հանդերձ կա։ Ըստ այլ վարկածի օձերի գլուխները ջարդել է մի հարբած լեհ ազնվական։ Վարկածներից ամենահավաստին օսմանցի պատմաբան Մահմեդ Աղայինն է։ Ըստ նրա՝ 1700 թվականի անհայտ անձը վանդակություն է արել և ոչնչացրել օձի գլուխները<ref name="Serpent column">{{cite journal | author=V. L. Menage| title=The Serpent Column in Ottoman Sources | journal=Anatolian Studies| year=1964| volume=14| pages=169–173| doi=10.2307/3642472 | publisher=Anatolian Studies, Vol. 14 | jstor=3642472 | unused_data=DUPLICATE DATA: pages=169}}</ref>։