«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 493.
=== Քննարկման արդյունք ===
Հարգելի խմբագիրներ, վերլուծելով դեմ արտահայտվողների բերած փաստերը, կարելի է եզրահանգել, որ Հեղինակային իրավունքի խախտման մասով ոչ մի հակափաստարկ չկա, Վիքիպեդիան բառարան չէ մասով հակափաստարկները համոզիչ չէին։ Այսպիսով որոշեցի ջնջել, սակայն ոչ բոլորը, առաջնային նրանք, որոնցում խախտված է հեղինակային իրավունքը։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 05:36, 26 Հունիսի 2020 (UTC)
:: [[Մասնակից:Samo04|Սամվել]] ջան, քննարկումը բացելուց 4 օր է անցել միայն, կարծում եմ շուտ է արդյունք ամփոփելու համար հատկապես, որ համ միակարծիք չենք, համ հստակ ցանկ(եր)/չափանիշ չունենք, թե որ հոդվածների ու մի 10 օր էլ առնվազն ունենք։ «Հեղինակայաին իրավունքի խախտման մասով» հակափաստարկ չի կարող լինել, ''եթե'' ՀԻ խախտում կա, այն անմիջապես պետք է ջնջենք, քանի որ դա օրենսդրության պահանջ է և մեր որոշելիքը չէ, բացի դրանից ՀԻ-ն մեր սկզբունքների հիմնաքարերից է։ ''Բայց'' պետք է հասկանալ, կա՞ խախտում թե ոչ։ Այստեղ բավականին խուճուճ է։
:: Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն համարվում փաստերը (մեզ հետաքրքրող ԱՄՆ օրենքով էլ, և ՀՀ օրենքից 4.1. բ–կետ «օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և ''փաստերի մասին տեղեկատվությունը''.»)։ Այսպես օրինակ՝ «[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=61&dt=HY_HY&query=%D5%B4%D5%AF%D5%B6%D5%AD%D5%B8%D5%BC Մկնխորռ]» հոդվածը ՀԻ օբյեկտ չէ, իսկ «[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=61&dt=HY_HY&query=%D5%84%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB+%D5%A4%D5%B8%D6%82%D5%BC Մհերի Դուռ]» հավանաբար, արդեն ՀԻ օբյեկտ է։ Իսկ այ երբ գործը հասնում է փաստերի հավաքածուներին, ժողովածուներին, ՏԲ-ներին գնահատականները սկսում են փոխվել դեպքից-դեպք, երկրից–երկիր, ժամանակաշրջանից-ժամանակաշրջան։ Անգամ առանձին-առանձին ՀԻ օբյեկտ չհադիսացող տարրերը, միասին, որպես ամբողջականություն կարող են դառնալ ՀԻ օբյեկտ։ Տես՝ [[:en:Sweat of the brow]], [[:en:Copyright law of the United States#Compilations_of_facts_and_the_sweat_of_the_brow_doctrine]], [[:en:Database right]] և հարակից թեմաներից։ ՀՀ օրենքը, որքան հիշում եմ, ՀԻ օբյեկտ լինելու համար, սկզբունքյաին է, որ մեջը լինի մարդու ստեղծագործական տարր (որը առկա է դիցուք՝ «Հայաստանի 100 գեղատեսիլ բնակավայրերի ցանկ»-ում, բայց ոչ «ՀՀ բնակավայարերի ամբողջական ցանկ»)։ Կոնկրետ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան» դեպքում, պետք է հասկանանք, հոդվածների, ո՞ր մասն է մեր մոտ վերցված, առանց փոփոխության։ Եթե 5-10% է ու զուտ չոր փաստերով հոդվածները, հավանաբար խնդիր չէ, եթե կեսից ավելին է, կամ շատ են չոր փաստով չսահամփակվող պատճենուիմները, հավանաբար խնդիր է։
:: Խմբագիրներին, որոնք հիշում են այդ բառարանի հիմման վրա մեր մոտ հոդվածների ստեղծման ընաթացքը, խնդրում եմ, նախորդ պարբերության վերջին հարցի մասով մանրամասնել։
:: Հ․Գ․ Ինքս կարծում եմ, որ մեկ-երկու տասնյակ հազար հոդված կա, որոնք պետք է ջնջել, բայց ամեն հստակ խմբի մասին կուզենայի առանց շտապողականության անդրադառնայինք, 7 անգամ չափելով, մեկ անգամ կտրելով։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 10:07, 26 Հունիսի 2020 (UTC)
 
== Growth գործիքի թարգմանություն ==