«Սասուն Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
== Ստեղծագործությունը ==
Սասուն Վարդանյանի առաջին գիրքը՝ «Մատյան Փրկության»-ը լույս է տեսել [[1978]] թվականին [[Իտալիա]]յում: Գիրքը կազմված է պատմական մի դրամայից և չափածո պոեմից, որոնք երկուսն էլ նվիրված են միջնադարյան հայ աշխարհահռչակ բանաստեղծ [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկաց]]ու կյանքին և գործունեությանը: Նրա վաղ շրջանի երկերի («Ակունքներ ([[1989]] թ.)», «Սկիզբ ([[1991|1991 թ.]])», «Կախարդական մանկություն ([[1993|1993 թ.]])») հիմնական ատաղձը հայրենի բնաշխարհն է՝ հարազատ գյուղը, նրա կենցաղը, հոգսերն ու ուրախությունները: Սակայն, Սասուն Վարդանյանին, որպես գրողի ճանաչում և համբավ բերեց «[[Արամ (նահապետ)|Արամ աշխարհակալ]]» ([[1997]]-[[1998|1998 թթ.]]) երկու հսկայածավալ հատորներից բաղկացած պատմավեպը: Վեպում նկարագրված են Ք. Ա. 9-րդ դարում [[Հայաստան]]ում ծավալված իրադարձությունները՝ [[Արամ (նահապետ)|Արամ]] աշխարհակալ թագավորի նվաճումներն ու մղած պատերազմները բարբարոս [[կիմերներ]]ի, [[սկյութեր]]ի, [[Փռյուգիա|Փռյուգիական ծովային միության]] և Միացյալ թագավորության դեմ, ինչպես նաև մարա-[[ասորեստան]]յան արշավանքները: Ընթերցող շրջանակների կողմից ջերմ ընդունելության է արժանացել նաև հեղինակի հաջորդ՝ դարձյալ երկու ստվար հատորներից բաղկացած «[[Արքայից արքա]]» ([[2008]] թ.) պատմավեպը, որտեղ ներկայացված է 5000 տարվա վաղեմությամբ իրադարձություններ՝ [[Հայկ նահապետ]]ի անվան և գործունեության հետ կապված ավանդապատում առասպելախառն պատմությունը:
 
== Երկեր ==