«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
XV—XVI դդ. [[Ուկրաինա]]յում և [[Բելառուս]]իայում աճել է ֆեոդալակա խոշոր տնտեսությունների՝ ֆոլվարկների թիվը։ XIV-XV դդ. Մոսկովյան մեծ իշխանությունը դարձել է ռուսական հողերի միավորման կենտրոն։ [[Բոյար]]ների և մյուս ֆեոդալնելի հողատիրության հիմնական ձև է եղել վոտչինան, որի կողքին աճել է պայմանական հողատիրությունը։ XIV դ. կեսից աճել են քաղաքները։ XV-XVII դդ. զարգացել է պետական կալվածային համակարգը, ձևավորվել տիրապետող դասակարգի բարձակալությամբ կարգավորվող աստիճանակարգությունը, առաջացել են յուրահատուկ դասային-ներկաացուցչական հաստատություններ՝ Զեմստվային ժողովները։
 
1649-ի Ժողովային օրենսգրքով իրավաբանորեն ձևակերպվել է [[Ռուսաստան]]ում ճորտատիրական իրավունքի համակարգը։ ճորտատիրության և սոցիալական ճնշման ուժեղացումը XVII-XVIII դդ. առաջացրել է մի շարք գյուղացիական զինված ելույթներ (գյուղացիական ապստամբություն Ի. Ի. Բոչոտնիկովի առաջնորդությամբ 1606-07, Գյուղացիական պատերազմ [[Ստեփան Ռազին]]ի առաջնորդությամբ 1670-67 թթ., Գյուղացիական պատերազմ [[Եմելյան Պուգաչով]]ի գչխավորությամբգլխավորությամբ 1773-1775)։
 
XVII դ, ուժեղացել են աոևտրատնտեսական կապերը երկրի տարբեր մասերի միջև, աճել է ապրանքային արտադրությունը, ի հայտ են եկել առաջին մանուֆակտուրաները, սկսել է ձևավորվել համառուսաստանյան շուկան և այլն։ XVII-XVIII դդ. Ռուսսատսնում զուգահեռ զարգացել են ճորտատիրական և սաղմնավորվող կապիտալիստական հարաբերությունները։ XIX դ. երկրորդ քառորդում ակնառու է դարձել կալվածատիրական տնտեսության անկումը։ Ճորտատիրական իրավունքի վերացումից հետո, ավելի քան կես դար, պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկները՝ կալվածատիրական հողատիրությունը և ինքնակալությունը։