«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում ֆեոդալական հարաբերություններն անցել են զարգացման երկարատև ուղի։
 
[[Այսրկովկաս]]ում, որը ռուսների տիրապետության ժամանակ կոչվում էր [[Անդրկովկաս]], ֆեոդալիզմի ձևավորումն սկսվել է մ.թ. I հազարամյակի սկզբին, [[Միջին Ասիա]]յում՝ V-VIII դդ., արևելյան սլավոնների մոտ՝ VI-VIII դդ., [[Մերձբալթիկա]]յում՝ IX—XI դդ.։ Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդները ֆեոդալիզմին անցել են ստրկատիրական հարաբերությունների քայքայման և ստրկատիրական պետությունների անկման հետևանքով։ Այդ անցումն ուղեկցվել է օտարերկրյա նվաճողների ([[Իրան]], [[Հին Հռոմ]], [[Բյուզանդիա]], [[Արաբական խալիֆայություն]] և այլն) դեմ տեղի ժողովուրդների ազատագրական պայքարով։ Նոր հասարակարգի գաղափարախոսության հիմնավորմանն են ծառայել քրիստոնեությունը և իսլամը։
 
Եկեղեցին ամենուրեք դարձել է խոշոր ֆեոդալական կազմակերպություն։ Արևելյան սլավոնները ֆեոդալիզմին անցել են անմիջականորեն նախնադարյան համայնական հասարակարգից։ Սոցիալական և գույքային շերտավորումը նախադրյալներ են ստեղծել ֆեոդալական հարաբերությունների և պետականության ձևավորման համար։ Վերջինիս քայքայումից հետո, XII դ. երկրորդ քառորդից սկսվել է ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջանը։ Ձևավորվել են նոր պետական կազմավորումներ՝ Ռոստով-Սուզդալյան (հետագայում՝ Վլադիմիր Մուզդալյան), Գալիցիա-Վոլինյան իշխանությունները, Նովգորոդի ֆեոդալական հանրապետությունը և այլն։ XIII դ. ֆեոդալական հարաբերությունների զարգացումը Միջին Ասիայում, Անդրկովկասում և [[Ռուսիա]]յում դանդաղել է մոնղոլ-թաթարական, իսկ Մերձբալթիկայում փոխակերպվել՝ գերմանական ներխուժումների հետևանքով։ Անդրկովկասում (XV-XVIII դդ.) և Միջին Ասիայում (XVII դ. սկսած) դրսևորվել է տնտեսական լճացում, չեն կազմավորվել կայուն կենտրոնացված պետություններ։ Մերձբալթիկայում հաստատվել է վաղֆեոդալական և զարգացած ֆեոդալական հարաբերությունների համադրության գերմանա-բալթյան ձևը, XVI դ. ավարտվել է սակավահող և անհող գյուղացիների ճորտացումը։