«Անգլիայի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 99.
[[Էդուարդ III]]-ը Անգլիայի առաջին թագավորն էր, ով հավակնում էր Ֆրանսիայի գահին: Նրա հավակնությունների արդյունքում բռնկվեց [[Հարյուրամյա պատերազմ]]ը (1337–1453), որին մասնակցեցին Անգլիայի հինգ թագավորներ [[Պլանտագենետների հարստություն]]ից ընդդեմ Ֆրանսիայի հինգ թագավորների [[Վալուաներ]]ի հարստությունից: Թանկարժեք նավատորմերով արշավանքներ տեղի ունեցան երկու կողմից, անգամ ներգրավելով [[Կապերություն|կապերներ]]ի, ինճպիսիք էին Ջոն Հյուլին Դարտմունթից կամ [[Պարո Նինո]]ն Կաստիլիայից: Չնայած Անգլիան սկզբնական շրջանում տարավ բազմաթիվ հաղթանակներ, այնուամենայնիվ չկարողացավ պահպանել առավելությունը: Անգլիան պարտություն կրեց մի շարք ճակատամարտերում և հեռացավ Ֆրանսիայից` թողնելով միայն [[Կալե]] քաղաքը:
 
Հարյուրամյա պատերազմից հետո սկսվեց նորմանական լորդերի և անգլոսաքսոնական լորդերի պառակտումը ազգային մտածելակերպի զարգացման հետ մեկտեղ: Ֆրանսիայում զարգացավ ազգայնականությունը, որոնց թագավորները և առաջնորդները (հատկապես խարիզմատիկ [[Ժաննա դ'Արկ]]ը) օգտագործեցին այս զարգացումները, որպեսզի օգնեն ժողովրդին ազատվելու նվաճողներից:
 
Հարյուրամյա պատերազմից հետո թագավորությունը քիչ ժամանակ հետո սկսվեց [[Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ]]ը (1455–1487), որը քաղաքացիական պատերազմների շարք էր գահի համար [[Լանքեստարներ]]ի (որի խորհրդանիշը կարմիր վարդն էր) և [[Յորքեր]]ի (որի խորհրդանիշը սպիտակ վարդն է) միջև, որոնք երկուսն էլ Էդուարդ III-ի ժառանգորներն էին: Այս պատերազմների վերջում գահը անցավ սկզբում անօրինական անդամ համարվող Լանքեստերների հարստությանը, որը ամուսնացավ Յորքերի ընտանիքի ավագ դստեր հետ` [[Հենրի VII]] և [[Եղիսաբեթ Յորքացի]]: Նրանք հիմնադրեցին [[Թյուդորներ]]ի հարստությունը , որը ղեկավարեց թագավորությունում 1485-ից 1603 թվականներին:
 
== Ծանոթագրություններ ==