«Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ22»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լյուդովիկոս XVI-ի դատավարությունը''', Ֆրանսիայի և Նավառայի թագավորության նախկին թագավոր Լյուդով...»:
(Տարբերություն չկա)

20:27, 11 հունվարի 2020-ի տարբերակ

Լյուդովիկոս XVI-ի դատավարությունը, Ֆրանսիայի և Նավառայի թագավորության նախկին թագավոր Լյուդովիկոս XVI-ի դատավարությունը, որն ընթացել է հեղափոխական Ֆրանսիայում՝ փարիզյան Թյուիլրիի պալատում, 1792 թվականի դեկտեմբերի 10-26-ը։ Միապետի իշխանությունը տապալվեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ին, նույն օրը դե ֆակտո ստեղծվեց Ֆրանսիայի առաջին հանրապետությունը։

Ազգային ժողովի պատգամավորների առջև նա ներկայացել է, որպես Լուի Կապետի։ Նրա դատապաշտպաններ էին Քրետիեն դը Գիյոմ դը Լամոնիո դը Մալշերբը, Ֆրանսուա Դենիս Տրոնշենը և Ռայմոն դը ՍԵզը։ Կապետը մեղադրվել է ազգի դավաճանության և պետության դեմ դավադրություն պազմակերպելու մեջ որի ապացուցման համար կային համոզիչ փաստաթղթեր, որ գտնվել էին 1792 թվականի նոյեմբերի 20-ին «Երկաթե պահարանում»(ֆր.՝ Armoire de fer

)։ Դեկտեմբերի 26-ին դատավարությունն ավարտվեց Սեզի պաշտպանական ճառով։ Հունվարի 15-ին թագավորի ճակատագիրը որոշելու բանավեճն ավարտվեց պատգամավորների քվեարկությամբ: Գահընկեց արված թագավորի մահապատժին կողմ քվեարկեց 721 պատգամավորից 361-ը։ Լուսովիկոս XVI-ը գլխատվեց 1793 թվականի հունվարի 21-ին, ժամը 10:22-ին:


1789 թվականին` բողոքի ալիքը սկսվելուն պես, Լյուդովիկոս XVI-ը իր կնոջ` Մարի Անտուանետ թագուհու հետ ստիպված լքում է Վերսալի պալատը` հաստատվելով Թյուիլրիում. դա գործնականում տնային կալանք էր, իսկ նրանց փախուստից հետո ամստամբող ժողովուրդը գրավում է Թյուիլրի պալատը։ Լուդովիկոս XVI- ը, իր ընտանիքի ուղեկցությամբ, ապաստան գտավ Օրենսդիր ժողովի սպառազինության սրահում , նարնց այդ հարցում օգնում է Օրենսդիր ժողովի նախագահ Պիեր Վերնիոն: Սայկայն ի վերջո Օսեդիր ժողովը դուրս է գաիս թագավորի դեմ և թագավորական ընտանքիը ձեռբակալվում է և տեղափոխվում Սեն-Բերնար վանք(որը ավելի հայտնի է Ֆելյանների վանք անունով) իսկ հետագայում նրանք տեղափոխվում եմ Փարիզի Տամպլ-ը։

Օգոստոսի 10-ի ժողովրդական աբստամբությունից հետո տեղի է ունենում երկաստիճան ընտրություններ, մասնակցում էին 21 տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ։ Ընտրություննրեի արդյունքում ձևավորվում Ազգային կոնվենտ՝ Ֆրանսիայի առաջին հանրապետության օրենսդիր և գործադիր բարձրագույն մարմինը։  Նրանք նախ և առաջ վերացնում են միապետական ռեժիմը։ Լուդովիկոս XVI -ւ զրկվում է իր թագավորական կոչումից և ստանում է Լուդովիկոս Կապետ անուն ազգանունը։  Գահընկեց արված թագավորի ճակատագիրը լուրջ բանավերճերի պատճառ է դառնում։ Հոկտեմբերի 1-ին Ազգային կոնվենտում ստեղծվում է 14 հոգուց բաղկացած հանձնաժողով, որ սկսում է ուսումնասիրել թագավորական փաստաթղթերը , որոնք հայտնաբերվել էին Թյուիլրիի գրավումից հետո։ Հանձնաժողովը ներկայացնում է իր զեկույցը նոյեմբերի 6-ին, Լուդովիկոս Կապետին վերագրվող հանցագործությունների մասին այս զեկույցը, դեռևս թերի էր և  հետագայում  իրավաբանորեն հաստատվում է փաստաբան Ժան-Բապտիստ Մայլեի զեկույցում:  

1792 թվականի նոյեմբերի 20-ին Թյուիլիում հայտնաբերվում է «երկաթյա պահարան», որը պարունակում է փաստաթղթեր, որոնք բացահայտում են թագավորի կրկնակի խաղը։ Այս դեպքից հետո դատարվարությունը դառնում է անխուսափելի։

1792 թվականի դեկտեմբերի 3-ին Ազգային կոնվենտ, հաշվի առնելով ուսումնասիրված փաստաթղթերը, որոշում է կայացնում սկսել դատավարությունը Լուդովիկոս XVI-ի դեմ։ Դատավարությունը սկսվում է դեկտեմբերի 10-ին։