«Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2019/Voskanyan»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
::Ես էլ եմ հասկանում, որ մեխանիզմները տարբեր են, բայց ես նախօրոք չեմ խոստանում, որ կհարթեմ բոլոր կոնֆլիկտները ու պարտադիր նկատողություններ ու արգելափակումներ կկիրառեմ։ Իսկ ինչ վերաբերում է իրավիճակին, ես իմ կարողացածի չափով օգնում եմ, ու ինձ համար երբեք ադմինի կարգավիճակը չի եղել ցանկալի կամ պարտադիր, եթե ներկա ադմինները այդպես կոնֆլիկտները հարթում են (քանի՞ քննարկում է եղել, որ ոչ ոք չի արձագանքել), անորակ հոդվածներին արձագանքում են, այսինքն՝ «ադմինական» են, որ ես բոլորովին չեմ հասնի նրանց, խնդիր չկա։ Ես չեմ կարող բոլոր խնդիրները այստեղ նշել, բայց չեմ նշում, որովհետև արդեն գիտեմ, որ ասվելու է, թե ադմինը պարտավոր չէ արձագանքել դրանց, ադմինը կարող էր չնկատել և այլն։
::Իրականում ադմինը (ինչպես և ցանկացած խմբագիր) պաշտոնապես գրեթե ոչինչ պարտավոր չէ, առավել ևս պարտավոր չէ նախօրոք ասել, որ ինքը կանի այս կամ այն (այլ հարց է, որ կարելի է խոստանալ, բայց հետո չանել)։ Ես գրել եմ այն, ինչ մտածում եմ, չեմ արդարանում, ոչինչ չեմ համոզում։ Ուրիշ բաներ չեմ գրում, որ նկատողություն չստանամ (որովհետև հստակ չէ, թե ով ինչ կեզրակացնի կամ ինչպես կարձագանքի), Ձեր կարծիքն էլ այդ է։ Չեք տեսնում, ոչինչ չեմ կարող փոխել։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 15:21, 19 Նոյեմբերի 2019 (UTC)
:::[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ջան, [[Վիքիպեդիա:Ոչ մի անձնական վիրավորանք|Ոչ մի անձնական վիրավորանք]] կանոնի Անձի նկատմամբ հարձակումներ և անձնական վիրավորանքներ համարվում են նաև, երբ նրան հիշեցնում եք տարիքի, սեռի, ազգային պատկանելիության, կրոնի, սոցիալական խմբի, մասնագիտության, կազմակերպության կամ այլ կատեգորիայի ներկայացուցիչ լինելու մասին բացասական տեսանկյունից: Տվյալ դեպքում Դուք նրան հիշեցրել էիք որևէ ազգի նկատմամբ իր վերաբերմունքի մասին և խմբագիրների ու կանոնների նկատմամբ արհամարհանքի մասին: Անձնական վիրավորանքը պարտադիր չէ, որ լինի ուղղակի հայհոյանք: Ես վաղուց մոռացել էի երկու տարի առաջ պատահածը և խորհուրդ կտամ նաև Ձեզ, առավել ևս, որ պատրաստվում եք ադմին դառնալ: Իսկ ինչ վերաբերվում է քննարկմանը, այն լուծվել է հօգուտ Ձեզ, և մյուս մասնակիցը որոշումից շնորհակալ հեռացել է: Ես չէի կարող ենթադրել, որ Ձեր լռությունը նշանակում է չհամաձայնում որոշման հետ:
:::Այո, ադմինը պարտավոր չէ խոստանալ, բայց գրելը որ չեմ պատրաստվում այս անել ու այն անել համարում եմ սխալ, կարող էիք գրել չեմ խոստանում, բայց ուժերիս ներածով կանեմ այս կամ այն, ավելի սիրուն կհնչեր: Շնորհակալություն քննարկման համար:--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 05:04, 20 Նոյեմբերի 2019 (UTC)
 
=== Ձեռնպահ ===