«Ռիգվեդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''«Ռիգվեդա»''' («Հիմների գիրք»), առավելապես արևապաշտական և կրակապաշտական կրոնական հիմների ժողովածու, որոնք առաջացել են արիական գաղափարախոսությունը կրող ցեղերի մեջ, վերջիններիս Փոքր Ասիայից [[Հնդկաստան]] գաղթելու ժամանակաշրջանում։ «Ռիգվեդա»-ի վերջնական ձևավորումն ընդունված է համարել մեր թվարկությունից առաջ [[X դար]]ը, սակայն, որոշ հիմներ, ըստ երևույթին, ստեղծվել են մ․թ․ա․ 2-րղ հազարամյակի կեսին։ «Ռիգվեդա»-ն հնդկական գրականության աոաջինառաջին հայտնի հուշարձանը, վեդաներից ամենահինն ա ամենանշանակալին է։ Բաղկացած է աասը գրքից կամ շարքից (մանդալա), պարունակում է 1028 հիմն։ ԱոաջինԱռաջին ութ գիրքն ամփոփում է [[կրակ]]ի [[աստված]] [[Ագնի]]ին, [[ամպրոպ]]ի աստված [[Ինդրա]]յին և այլ աստվածների ուղղված հիմները։ Իններորդ գրքի հիմները ներված են ուժի մարմնացում [[Սոմա]]յին։ Տասներորդն ընդգրկում է տարբեր հիմներ՝ առանց դասակարգման։ (Յուրաքանչյուր գրքի հեղինակ համարվում է քրմական որոշակի [[տոհմ]]։ Հիմների անհատ հեղինակները ճշտորոշված չեն։ «Ռիգվեդա»-ի հիմները արիական գաղափարախոսությունը կրող ցեղերի աստվածներին ուղղված [[աղոթք]]ներ են։ Փառաբանվող [[աստվածություն]]ները մարմնավորում են բնության տարբեր երևույթներ, նրանց կերպարները արտացոլում են առասպելաստեղծման վաղ փուլերը։ Հիմների մի մասն անմիջականորեն կապված չէ ծիսային արարողությունների հետ։ Կոսմոգոնիական հիմները վկայում են փիլիսոփայական մտքի սկզբնավորումը [[Հնդկաստան]]ում։ Մոտ 20 հիմն ունի երկխոսության ձև, դրանց մեջ դիտվում են [[դրամա]]յի սաղմեր։ Շատ հիմներ արժեքավոր պատմական տեղեկություններ են պարունակում։ «Ռիգվեդա»-ն արժեքավոր է հնագույն դիցաբանության և Հնդկաստանում գրական ընթացքի վաղ փուլերի հետազոտման համար։ [[XIX դար]]ի կեսին «Ռիգվեդա»-ի ուսումնասիրությունը նպաստեց համեմատական դիցաբանության զարգացմանը։ «Ռիգվեդա»-ն առավելապես աղերսվում է <Ավեսաա>-ի հետազոտությունները գտնում են, որ վեդայական և հունական [[պանթեոն]]ի (Դյաուս-[[Զևս]], Ուշաս-էոս, գանդհարվա-կենտավր), ինչպես նաև հնդեվրոպական այլ [[ժողովուրդ]]ների առասպելների մի շարք կերպարներ ընդհանուր ծագում ունեն։ Հայ իրականության մեջ «Ռիգվեդա»-ով և ընդհանրապես վեդաներով հետաքրքրվել են [[Ղևոնդ Ալիշան|Ղ․ Ալիշան]]ը, Մ․ Թաղիադյանը, Մ․ էմինը, [[Մանուկ Աբեղյան|Մ․ Աբեղյան]]ը, Կ․ Կոսոանյանը, Հ․ Օրբելին։ Շատ հայ բանաստեղծներ օգտվել են «Ռիգվեդա»-ից և վեդաներից ([[Դանիել Վարուժան|Դ․ Վարուժան]], [[Հովհաննես Թումանյան|Հ․ Թումանյան]], Ե․ Տեմիրճիպաշյան, [[Ավետիք Իսահակյան|Ա․ Իսահակյան]])։
 
{{Արտաքին հղումներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռիգվեդա» էջից