«Կաղապար:Արվեստ», պատկերազարդ երկամսյա հանդես։

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1926–1927 թվականի Երևանում։ Խմբագիր՝ Արամ Երեմյան։ Անդրադարձել է ԽՍՀՄ ժողովուրդների, եվրոպական ու արլ. արվ-ների հանգուցային հիմնահարցերին, հեղափոխությանը խորթ հոսանքներին (իմաժինիզմ, ֆուտուրիզմ) հակադրել խորհրդական նոր արվ-ի սկզբունքները։ Ճարտ-յան, երաժշտության և գեղարվ-ի տարբեր բնագավառների մասին հոդվածներ են տպագրել Վ. Գայֆեճյանը, Գ. Գյուրջյանը, Ն. Բունիաթյանը, Ա. Մայիլյանը, Ս. Դեմուրյանը, Կ. Զաքարյանը, Ս. Օգանեզաշվիլին և ուրիշները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։