«Ֆիլիպիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
== Բնություն ==
Ֆիլիպինյան կղզիները (երկարությունը․՝ ավելի քան 1800 կմ) խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտու արևմտյան մասի կղզիների աղեղի մի օղակն են։ Մակերևույթի մոտ 3/4-ը զբաղեցնում են լեռներն ու սարավանդները։ Լեռնաշղթաների միջին բարձրությունը մոտ 2000 մ է, առավելագույնը՝ 2954 մ (Ապո հրաբուխը՝ Մինդանաո կղզում)։ Ֆիլիպիններում կան ավելի քան 10 [[Գործող հրաբուխ|գործող]] և բազմաթիվ [[Հանգած հրաբուխ|հանգած հրաբուխ]]ներ։ Ափագծերը չափազանց կտրտված են։ Ընդերքը հարուստ է [[պղինձ|պղնձ]]ի, [[նիկել]]ի, [[կոբալտ]]ի, քրոմիտների, [[սնդիկ]]ի, [[երկաթ]]ի, [[մանգան]]ի պաշարներով։ Կան նաև ածխի, բնական գազի հանքավայրեր։ Կլիման հասարակածային է, հյուսիսում՝ մերձհասարակածային, մուսսոնային։ Օդի ջերմաստիճանը ծովեզերքին ամբողջ տարվա ընթացքում գրեթե նույնն է (24—2824-28°С), բայց ըստ բարձրության նվազում է (մինչև 15—1715-17°С)։ Տեղումներն արևմտյան լանջերին տարեկան մինչև 3000—40003000-4000 մմ են, հողմատակ արևելյան լանջերին՝ 1000 մմ-ից պակաս։
 
Աշնանը հաճախակի են թայֆունները, որոնք երբեմն մեծ վնաս են պատճառում։ Գետերը կարճ են, սահանքավոր, ունեն պոտենցիալ մեծ հիդրոռեսուրսներ։ Հողածածկույթում գերակշռում են լատերիտային տիպի կարմրահողերն ու դեղնահողերը։ Ֆիլիպինների տարածքի 46%-ը ծածկված է անտառներով, ծովեզերքին կան մանգլի մացառուտներ։