«Պիլոր պատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 51.
Քանի որ չորս հետախուզահորերի նյութերը ամբողջապես նույնատիպ են և վերաբերում են միևնույն ժամանակաշրջանին, ուստի նրանք քննարկվում են միասին և ըստ տեսակների։ Խեցեգործական արտադրանքը ներկայացված է խիստ բեկորային վիճակում, ամբողջացող միայն մեկ սափորիկ կա։ Սակայն գտնված անոթների շուրթերի, պսակների, հատակների համեմատությունը նույն ժամանակաշրջանով թվագրվող հայտնի նյութերի հետ, հնարավորություն է տալիս վերականգնել դրանց ձևերը և խմբավորել։ Այդ ձևերը բազմազան են՝ կան կարասներ, կճուճներ, սափորներ, քրեղաններ, ըմպանակներ, ձձումներ և այլն<ref name="Կարապետյան281" />։
 
Կարասների բերանների բացվածքները լայն են (տրամ. 0, 20 - 0/40 սմ), իսկ նստուկները համեմատաբար փոքր (տրամագիծը մինչև 20 սմ) է, բոլորն էլ պատրաստված են թրծումից գորշ-շագանակագույն կամ կարմիր-աղյուսագույն դարձած ավազախառն կավից։ Խեցին կոպիտ է, թրծումը անհավասար։ Բեկորների հաստությունը 14 - 16 սմ է։ Բոլոր կարասները որպես կանոն ուսերին կամ իրանի լայն մասում կրում են հում կավի վրա հատուկ սանրաձև հարմարանքով արված բազմաշարք, ուղիղ, ալիքաձև և ուռուցիկ գոտիների ձևով զարդանախշ։ Ուռուցիկ գոտիներն էլ իրենց հերթին զարդարված են շեղ, միմյանց զուգահեռ ակոսներով, ձվածիր փոսիկներով և եղունգով արված նախշերով (տախտ. I, 1, 2, 3)։ Ըստ չափերի և պսակների ձևավորման առանձնանում են կարասների չորս տարբերակներ։ Մի տարբերակի կարասներն ունեն մեծ չափեր, ձևավոր պսակներ, կարճ վզեր և աստիճանաբար լայնացող ուսեր (տախտ. I, 5)։ Զարդագոտիները տեղադրված են նրանց ուսերին և իրանի ամենալայն մասում։ Մյուսի պսակները պարզ են, շուրթերը դուրս են հակված կլորավուն թմբիկով (տախտ. I, 7)։ Երրորդ տարբերակի կարասները (տախտ. 1, 6) բոլորովին զուրկ են վզի մասից, և թմբիկավոր շուրթը, որը որոշ դեպքերում կախված է կարասի արտաքին մակերեսի վրա, ուղղակի նստած է իրանի պատին։ Զարդագոտին սկսվում է շուրթի տակից և դատելով պահպանված բեկորներից, շարունակվում է մինչև կարասի կեսը<ref name="Կարապետյան281" />։ Չորրորդը (տախտ, I, 4) ունի իրանի արտաքին մակերեսի վրա շուռ եկած տարրեր չափերի տափակավուն շուրթ և սեղանաձև կանթեր՝ հարդարված երկու կամ չորս խոր ակոսներով։ Այս կարասները կրում են նաև փայլեցման հետքեր։ Կարասների բոլոր տարբերակները իրենց մերձավոր զուգահեռներն ունեն Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների ամրոցների համալիրներում, ինչպես նաև Հայաստանի մյուս հուշարձանների 6-3 դդ. թվագրվող նյութերի մեջ (Արին-բերդ, Խրաանոց, Արմավիր, Գառնի)<ref name="Կարապետյան283">Կարապետյան, Ի. (1974) [http://hpj.asj-oa.am/2110/1/1974-2(281).pdf Նորաշենի վաղ հայկական ամրոցը]. Պատմաբանասիրական հանդես, № 2 . էջ. 283</ref>։ Դրանք հիմնականում տեղական ավանդույթներով զարգացող խեցեղենի անբաժան մասն են կազմում և հանդիպում են ուրարտական ժամանակներից սկսած մինչև մ.թ.ա. առաջին դարերը։ [[Կախեթի մարզ]]ից, ինչպես նաև [[Շոշ (քաղաք, Իրան)|Շոշի]] աքեմենյան բնակավայրի առաջին հորիզոնից հայտնաբերված նույնատիպ կարասները ևս թվագրվում են այս դարերով<ref>Մ. Իսրայելյան, Էրեբունի բերդաքաղաքի պատմությունը, Երևան, 1970, աղ. 36: «Հնագիտական իրերի կատալոգ» (Երևան քաղ. թանգարանի), մաս 2, 1967, աղ. 23:</ref><ref name="Կուֆտին17">Б. А. Куфтин, Материалы к археологии Колхиды, том I, Тбилиси, 1941, стр. 17:</ref><ref name="Ghirshman">R. Ghirshman, Village Prese-Achemenide, Paris. 1954, տախտակ XV6, XV13</ref>։
 
== Տես նաև ==