«Թալիբան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
 
Թալիբները հանդես են գալիս հօգուտ կանանց կրթության արգելման։ Նրանց հարձակումների օբյեկտ հաճախ դառնում են դպրոցները. միայն [[2008 թվական]]ին Պակիստանի Սվետ հյուսիսարևմտյան շրջանում, ըստ տեղի բարձրաստիճան պետական պաշտոնյա Շաուկաթ Յուսայզայի, թալիբների կողմից ոչնչացվել է ավելի քան 170 դպրոց, որոնցում սովորում էին շուրջ 55 000 տղաներ և աղջիկներ<ref>Khan J. (Writing by Kamran Haider; Editing by Robert Birsel and Sugita Katyal) [https://uk.reuters.com/article/uk-pakistan-schools/pakistani-taliban-blow-up-schools-in-swat-idUKTRE50I26720090119 Pakistani Taliban blow up schools in Swat] // Reuters, 19.01.2009</ref>։
 
== Ահաբեկչական գործողություններ ==
* 2009 թվականի հոկտեմբերի 8-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան [[Քաբուլ]]ում [[Հնդկաստան]]ի դեսպանատան մոտ։ Զոհվել է 17 մարդ (2 ոստիկան և 12 խաղաղ բնակիչ), իսկ ավելի քան 80-ն ստացել են վնասվածքներ։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները<ref>[http://www.telegraph.co.uk/news/worldnews/asia/afghanistan/6274613/Taliban-kill-17-in-Indian-embassy-bombing-in-Kabul.html Taliban kill 17 in Indian embassy bombing in Kabul] {{V|27|9|2012}}</ref><ref>[https://www.pbs.org/newshour/updates/terrorism/july-dec09/afghanistan_10-08.html Bombing at Indian Embassy in Kabul Kills 17] {{V|27|9|2012}}</ref>։
* 2009 թվականի հոկտեմբերի 28-ին թալիբները Քաբուլում հարձակվել են հյուրանոցի վրա, ինչի արդյունքում ՄԱԿ-ի 6 աշխատակից զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։
* 2009 թվականի դեկտեմբերի 28-ին մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է [[Կարաչի]]ի կենտրոնական փողոցում, երբ հազարավոր մուսուլման-շիաթներն անցկացնում էին [[Շախսեյ-վախսեյ]] ողբահանդեսը։ Զոհվել է 43 և վիրավորվել ավելի քան 60 մարդ։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել պակիստանցի թալիբները<ref>[http://www.rian.ru/incidents/20091230/202385615.html Пакистанские талибы взяли на себя ответственность за взрыв в Карачи]</ref>։
* 2010 թվականի օգոստոսի 6-ին Աֆղանստանի Բադահշան շրջանում թալիբներն սպանել են International Assistance Mission միջազգային բարեգործական քրիստոնեական կազմակերպության տասը անզեն աշխատակիցների, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերել աֆղաններին։ Սպանվածների թվում եղել են վեց ամերիկացիներ, մեկ բրիտանուհի, մեկ գերմանուհի և երկու աֆղան<ref>[http://www.inright.ru/news/id_3365/ Талибы взорвали сотрудниц благотворительной организации в машине]</ref>։
* 2010 թվականի սեպտեմբերի 3-ին [[Կվետտա]]յում պաղեստինցիաներին սատարելու միջազգային օրվա շրջանակներում անցկացված միտինգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 54 և վիրավորվել 197 մարդ։ Ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել պակիստանցի թալիբները<ref>[http://lenta.ru/news/2010/09/04/taliban/ Пакистанские талибы взяли на себя ответственность за теракт в Кветте]</ref>։
* 2010 թվականի նոյեմբերի 5-ին մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Պակիստանի Դարա Ադամ Հել քաղաքի մզկիթում ուրբաթ օրվա աղոթի ժամանակ։ Զոհվել է առնվազն 50 և վիրավորվել ավելի քան 100 մարդ։ Պայթյունի կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել պակիստացի թալիբների հետ կապված խմբավորումը<ref>[http://korrespondent.net/world/1135046-taliby-vzorvali-mechet-v-pakistane-bolee-50-pogibshih Талибы взорвали мечеть в Пакистане: более 50 погибших]</ref>։
 
== Թվաքանակ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թալիբան» էջից