«Սմբատ Ա Նահատակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Սմբատ Ա Նահատակ (արեւմտահայերէն)}}
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
{{Այլ|Սմբատ Բագրատունի (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ միապետ
| անուն = Սմբատ Ա
| տիտղոս = Հայոց թագավոր
| պատկեր =ՍՄԲԱՏ ԱԱԱԱԱԱԱԱ.jpg
| կալանք =
| իշխանություն = [[891]] - [[7 հունվար 914]]
| թագադրում = [[891]]
| լրիվ անուն =
| մայրենի_լեզու1 =
| մայրենի_լեզու1_անուն1 =
| հաջորդող = [[Աշոտ Երկաթ]]
| թագուհի =
| տոհմ = [[Բագրատունիներ]]
| հայր = [[Աշոտ Ա]]
| մայր = [[Կատրանիդե Ա]]
| զավակներ = [[Աշոտ Բ]], [[Աբաս]]
| ծնունդ = մոտ 850
| ծննդավայր = {{դրոշավորում|Բագրատունիների թագավորություն}}
| մահ = [[7 հունվար 914]]
| վախճանի վայր = [[Դվին]], {{դրոշավորում|Բագրատունիների թագավորություն}}
| թաղում =
| թաղման վայր =
| ազգություն = [[հայ]]

'''Սմբատ Ա''', նաև՝ '''Սմբատ Նահատակ''' (մոտ 850 - 7 հունվար 914), հայոց թագավոր 891 թվականից, սերում է [[Բագրատունիներ]]ի դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ [[Աշոտ Ա]]-ին։

== Գործունեություն ==
Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր [[Իշխանաց իշխան]] և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] և [[Ուտիք]] նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։

Հոր մահից հետո [[Գևորգ Բ Գառնեցի]] կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով [[Շիրակավան]]ում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ [[Աբաս Բագրատունի (սպարապետ)|Աբասի]], գահին զինված ուժով տիրելու փորձերին։ Իր գահակալությունը ճանաչել են [[Արաբական խալիֆայություն]]ը (892) և [[Բյուզանդական կայսրություն]]ը (893)։ Սմբատ Ա-ն 893 թվականին Բյուզանդիայի [[Լևոն VI Իմաստասեր]] կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։

Սմբատ Ա-ն վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք [[Բագրատունյաց թագավորություն]]ն ընդգրկել է պատմական Մեծ Հայքի հիմնական մասը։ Սմբատ Ա-ի գերիշխանությունը ճանաչել է [[Սյունիք]]ի և [[Վասպուրական]]ի գահերեց իշխանները՝ [[Սյունիներ]]ն ու [[Արծրունիներ]]ը, [[Աղվանք]]ի (Հայոց արևելից կողմանց) թագավոր [[Համամ Արևելցի]]ն, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։

=== Աֆշին ամիրայի հարձակումը ===
Սմբատ Ա-ն արաբական ամիրաներից ազատագրել է [[Դվին]]ը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը [[Բագարան]]ից տեղափոխվել է [[Շիրակավան]]։

Սմբատ Ա-ի հաջողություններից անհանգստացած [[Բաղդադ]]ի խալիֆ [[Ալ-Մութադիդ]]ը Հայաստանի դեմ է դրդել [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրա [[Աֆշին]]ին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893 թվականին արշավել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։

=== Պետության ամրապնդում ===
894 թվականին Սմբատ Ա-ն Աֆշինին պարտութան է մատնել [[Դողս]] գյուղի [[դողսի ճակատամարտ|ճակատամարտում]]։ [[Միջագետք]]ի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է [[Աղձնիք]]ն ու [[Տուրուբերան|Տարոնը]], Սմբատ արքան ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։

Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ արքան զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա-ն ստիպված է եղել դիմակայել [[Ատրպատական]]ի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901 թվականին Յուսուֆը գրավել է [[Դվին]]ը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։

=== Յուսուֆ ամիրայի հարձակում ===
908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանել Վասպուրականի իշխան [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունուն]]՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ավատատիրական նոր երկպառակություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողացել հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։

910 թվականին [[Ձկնավաճառի ճակատամարտ]]ում պարտություն կրելով, Սմբատ Ա-ն ամրացել է [[Կապույտ բերդ]]ում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է [[Դվին]], խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ [[Երնջակ (քաղաք)|Երնջակ]] բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա-ի գահը ժառանգել է որդին՝ [[Աշոտ Բ Երկաթ]]ը։

== Ընտանիք ==
{{Հիմնական հոդված|Բագրատունիների տոհմածառ}}
{{Տոհմածառ/սկիզբ}}
{{Տոհմածառ| | | | | | | | | | | | PR0|y|PR1 | | PR1 = Կատրանիդե Ա
[[Պատկեր:Królewska.jpg|33px]]
(885-890)| PR0= [[Աշոտ Մեծ]] Բագրատունի
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(855-885)
[[Պատկեր:Heraldic Royal Crown (Common).svg|40px]]
(885-890)}}
{{Տոհմածառ| | |,|-|-|-|v|-|-|-|v|-|-|-|+|-|-|-|v|-|-|-|v|-|-|-|.| }}
{{Տոհմածառ| |PR1 | | |!| | |PR2| | |!| | |PR3| | |!| | |PR4|PR1= [[Սմբատ Նահատակ]]
[[Պատկեր:Heraldic Royal Crown (Common).svg|40px]]
(890-914)|PR2 = Սահակ|PR3= Դավիթ |PR4=[[Շապուհ սպարապետ]]}}
{{Տոհմածառ| |!| | | | |!| | | | | | | |!| | | | | | | |!| | | | |!}}
{{Տոհմածառ| |!| | |PR1 |y|PR2| |PR3|y|PR4| |PR5 |y|PR6|!| | |PR1= [[Սոֆյա Բագրատունի|Սոֆյա]] |PR2 = [[Գրիգոր-Դերենիկ Արծրունի|Գրիգոր Արծրունի]]
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(857-887)|PR3= դուստր|PR4=[[Վահան Արծրունի (իշխան)|Վահան Արծրունի]]|PR5= [[Մարիամ Բագրատունի|Մարիամ]]|PR6= [[Վասակ Սյունի (իշխան)|Վասակ Սյունի]]
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(855-859)}}
{{Տոհմածառ| |!| |,|-|-|-|+|-|-|-|.| | | |!| |,|-|-|-|v|-|^|-|-|.|!| }}
{{Տոհմածառ| |!|PR0| |PR1 | |PR2| | |!|PR4| |PR5| |PR6|!| | | |PR0= [[Աշոտ-Սարգիս Արծրունի|Աշոտ]]
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(898-904)|PR2= [[Գուրգեն Բ Արծրունի|Գուրգեն]]
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(904-925)|PR1= [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկ]]
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(904-908) / (908-943)|PR4= [[Գրիգոր-Սուփան Բ|Գրիգոր]]
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(859-913)|PR5= Սահակ|PR6= Վասակ}}
{{Տոհմածառ| |`|v|-|-|-|-|-|-|-|.| | | | |!| | | |,|-|-|-|v|-|-|-|(}}
{{Տոհմածառ| | |PR1 |~|PR2| |PR3| |PR4|~|PR8| |PR5 | |PR6| | | |PR1= [[Աշոտ Երկաթ]]
[[Պատկեր:Heraldic Royal Crown (Common).svg|40px]]
(914-928)|PR2 = [[Սահականույշ Սևադա]]
[[Պատկեր:Królewska.jpg|33px]]|PR3= [[Աբաս Ա Բագրատունի|Աբաս Ա]]
[[Պատկեր:Heraldic Royal Crown (Common).svg|40px]]
(928-953)|PR4= [[Գագիկ Աբումրվան Արծրունի|Գագիկ]]
[[Պատկեր:Prince du Sang.svg|40px]]
(897-898)|PR5= [[Մլքե]]|PR6= [[Աշոտ սպարապետ]]|PR8=դուստր}}
{{Տոհմածառ/ավարտ}}

{{ՀՍՀ}}

{{Հայոց արքաներ}}

[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Բագրատունիներ]]