«Զրադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դուալիզմ ՀոթՔաթ գործիքով
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 2.
 
'''Զրադաշտ''' կամ '''Զարաթուշտրա''' ([[Ավեստերեն|ավեստ․]]՝ Zaraθuštra, {{lang-fa|زرتشت}}, ''Zartošt'', {{lang-el|Ζωροάστρης}}), հին [[Իրանի պատմություն|Իրանի]] մարգարեն, ով համարվում է [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] հիմնադիրն ու [[Գաթեր|Գաթերի]]՝ [[Ավեստա|Ավեստայի]] հնագույն մասերի հեղինակը<ref>CHRONOLOGY OF IRANIAN HISTORY PART 1 ''iranicaonline.org''</ref>։
Չնայած նրան, որ Զրադաշտի ծննդավայրն ու ծննդյան ամսաթիվը հստակ պարզ չէ, իբրև նրա ենթադրյալ ծննդյան ամսաթիվ նշվում է մ.թ.ա. 600-ից մինչև 1200 թվականը, իսկ իբրև ծննդավայր հիշատակվում են Իրանի այնպիսի տարբեր շրջանների անուններ, ինչպիսիք են՝ [[Ռեյ (քաղաք)|Ռեյը (Ռագան)]], [[Ատրպատական]]<nowiki/>ը (Իրանական կամ արևելյան Ադրբեջանը), [[Խորեզմ|Խորեզմը]], Սիստանը, Խորասնն ու Ամոլը<ref>اسطورهٔ زندگی زردشت، ص ۲۲</ref>։
 
Ըստ ավանդության` կրոնի հիմնադիր Զրադաշտը 30 տարեկանում [[Ահուրա Մազդա|Ահուրա Մազդայից]] ստացել է մարգարեության շնորհը, ստեղծել զրադաշտական կրոնը, իսկ Վշտասպ արքան ընդունել է նրա հավատը, որն իրանական պետականության ձևավորման կարևոր գործոնն ու սկիզբն էր: Զրադաշտի ուսմունքները, հետագայում միանալով Իրանի տեղական կրոնական հավատալիքներին, ստեղծեցին ներկայիս մազդիսնան՝ զրադաշտականությունը, որը նաև ավելի քան հինգ դար Իրանի պաշտոնական կրոնն է եղել: Զրադաշտի անունը [[Մայքլ Հարթ|Մայքլ Հարթի]] կողմից ստեղծված մարդկության պատմության հարյուր ազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցնում է իր պատվավոր տեղը<ref>Religious Affiliation of History's 100 Most Influential People</ref>։ Զրադաշտական կրոնն այսօր ունի շուրջ 200,000 հետևորդ [[Իրան|Իրանում]], [[Հնդկաստան|Հնդկաստանում]] և աշխարհի այլ մասերում<ref>Zoroastrian Community Today Approximately 200,000 Zoroastrians live across the globe. </ref>։
Տող 13.
Ավեստայում Զրադաշտի անունը հիշատակվում է իբրև՝ «زرهثوشتره» (Զարաթուշթրա, որը ստուգաբանվում է իբրև «մեկն, ով կարող է կառավարել ուղտերին» իմաստով)<ref>Boyce. ''History of Zoroastrianism''. 1975. 182.</ref>։ Զրադաշտի անվան [[հին պարսկերեն]] տարբերակը՝ «زرهئوشتره» (Zaraushtra, Զարաուստրա), իսկ նրա մարական ձևը՝ «زرهتوشتره» (Zaratushtra, Զարաթուշտրա) է եղել , որոնցից էլ առաջացել են Ավեստայի՝ Զարաթուշթրա, և [[Պահլավերեն|պահլավական]]՝ Զարթոշթ(տ) ձևերը<ref>دانشنامهٔ مزدیسنا، ص ۲۹</ref>։
 
<nowiki/><nowiki/><nowiki/>{{Զրադաշտականություն}}
 
== Կենսագրություն ==
Տող 27.
Զրադաշտի ի հայտ գալը, մինչ այժմ բազում հետազոտողների կատարած աշխատանքներով հանդերձ, դեռևս շարունակում է անորոշ մնալ: Որոշ պատմաբաններ Զրադաշտի ծնունդը հաշվարկել են մ.թ.ա. 1000 թվականին: Զրադաշտի ծննդյան ստույգ ամսաթիվը հետազոտողների և պատմաբանների շրջանում շարունակում է վճռահարույց թեմա մնալ: Նրա ծննդյան վերաբերյալ ուսումնասիրողների տարակարծությունը ընդգրկում է մ.թ.ա. 600-ից մինչև 1200 թվականներն ընկած ժամանակահատվածը<ref>CHRONOLOGY OF IRANIAN HISTORY PART 1 ''iranicaonline.org''</ref>։ Մինչ այժմ Զրադաշտի ապրած ժամանակաշրջանին նվիրված այնքան ուսումնասիրություններ, քննարկումներ և հրապարակված տվյալներ կան, որ կարող է մի մեծ ու ամբողջական գրքի թեմա դառնալ<ref>اسطورهٔ زندگی زرتشت، ص ۱۶</ref>:
 
* [[Եվդոքսոս Կնիդոսցի]]<nowiki/>[[Եվդոքսոս Կնիդոսցի|ն]], ով [[Պլատոն]]<nowiki/>[[Պլատոն|ի]] ժամանակակիցն է եղել, Զրադաշտի հայտնությունը, Պլատոնից 6000 տարի առաջ է թվագրում:
* Իրանի Զրադաշտական համայնքի ներկայացուցիչները Զրադաշտի ծննդյան օրը՝ մ.թ.ա. 1768 թվականի մարտի 26-ը, իսկ մահվան ամսաթիվը՝ մ.թ.ա. 1691 թվականի դեկտեմբերի 26-ն են համարում<ref>راهنمای دین زرتشتی، ص ۳</ref>։
 
Տող 57.
* [[Յասնա]], որը երկրպագություն և աղոթք իմաստն ունի, և Ավեստայի ամենակարևոր մասն է, քանի որ ընդգրկում է Զրադաշտին վերգրվող Գաթաները և ընդհանուր առմամբ ներառում է 72 գլուխ կամ Հա<ref>تاریخ ادبیات پیش از اسلام، ص ۴۰</ref>։
* [[Վիսպերեդ]], որը անվանական նմանություն ունի Յասնայի հետ և նրա հետ միասին ընթերցվում է ծիսական արարողությունների ժամանակ<ref>تاریخ ادبیات پیش از اسلام، ص ۴۲</ref>։
* Յաշթ (Հաշտ) [[Ահուրա Մազդա|Ահուրամազդա]]<nowiki/>[[Ահուրա Մազդա|յին]] երկրպագելու և Ամշասպանդներին, հրեշտակներին և զրադաշտական աստվածներին նվիրված աղոթքի համար նախատեսված հիմների ժողովածու, որը ժամանակագրական առումով ամենայն հավանականությամբ Գաթաների հետ մի քանի դարի տարբերություն ունի: Յաշթերը կրոնական տեքստերի մի խումբ է, որոնք համադրման ճանապարհով ընդգրկվել են զրադաշտական ուսմունքի գանձարանում<ref>تاریخ ادبیات پیش از اسلام، ص ۴۰</ref>։
* [[Վենդիդադ]], որն ունի «օրենք» իմաստը և իրենից ներկայացնում է կրոնական ու քաղաքական պատվիրանների, օրենքների, կանոնների, արարողակարգերի հավաքածու: Այս մասի կազմությունը սովորաբար թվագրվում է [[Աքեմենյաններ|Աքեմենյան ժամանակշրջանին]] հաջորդած Արշակունիների տիրապետության սկզբնական շրջանին<ref>تاریخ ادبیات پیش از اسلام، ص ۶۲</ref>։ Լեզուն, ոճը և շարադրանքը լիովին համապատասխանում են այս շրջանից մնացած գրական ստեղծագործությունների շարադրանքին և հաստատում այն ենթադրության իսկությունը, որ այս գիրքն ամբողջությամբ գրվել է Արշակունիների տիրապետության սկզբնական շրջանում<ref>مزداپرستی در ایران قدیم، ص ۱۳۷</ref>։
* [[Խորդե Ավեստա]], որը նշանակում է Փոքր Ավեստա և ընդգրկում է աղոթքների  ծիսական համալիրներ, որոնք իրականացվում էին որոշակի ժամկետներով՝ ըստ ծիսական տոմարի և տոնացույցի: Պարունակում է բացատրություններ ամսվա սուրբ և օրհնված օրերի, այնպիսի տոների և կրոնական այլ ծեսերի ու ավանդույթների վերաբերյալ, ինչպիսիք են՝ Սադրեփուշին (զրդաշտականության մկրտությունը), հարսանիքը, սգո և այլ ծիսական արարողակարգերի կարգավորման համար անհրաժեշտ ծեսերն ու սովորույթները<ref>گات‌ها، پورداوود، ص ۴۴ تا ۶۰</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զրադաշտ» էջից