«Արցախի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 195.
 
=== Արցախյան ազատամարտ և մերօրյա զարգացումներ ===
{{Հիմնական|Արցախյան ազատամարտ}}[[1991|1991 թվականի]] [[ապրիլի 30]]-ին [[Գանձակ]]ում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ [[տանկ]]երի, հրետանու և [[ռազմական ավիացիա]]յի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]] [[Խանլար|Խանլարի շրջանի]] [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] և [[Մարտունաշեն]] գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային կարգի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով [[ուղղաթիռ]]ներով արտաքսում [[Ստեփանակերտ]] կամ [[Կիրովաբադ]], ապա՝ [[Հայաստան]]։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար [[Թաթուլ Կրպեյան]]ը, [[Արթուր Կարապետյան]]ը [[Արաբո կամավորական ջոկատ|Արաբո ջոկատի]] հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած [[Սիմոն Աչիկգյոզյան]]ը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ [[1991 թվական]]ի [[Սեպտեմբերի 25|սեպտեմբերի 25-ին]] [[Շուշի]]ից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց [[Ստեփանակերտ]]ը, որն էլ ազդարարեց [[Արցախյան գոյամարտ]]ի սկիզբը<ref>Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 118</ref>։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմված էր 20-25 հազար զինյալներից։ 75-80 հազարանոց [[Ադրբեջանի զինված ուժեր|Ադրբեջանի բանակը]] գրեթե երեք անգամ գերազանցում էր հայոց ուժերին, սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց [[Արծվաշեն]]ը, ինչպես նաև [[Մարտակերտ (շրջան)|Մարտակերտի]], [[Մարտունի (շրջան)|Մարտունիի]], [[Շահումյան (շրջան)|Շահումյանի]] շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է [[1994 թվական]]ի [[Մայիսի 12|մայիսի 12-ին]]։ Արդյունքում՝ հայերն ունենում են 5856 զոհ<ref>[http://www.sumgait.info/caucasus-conflicts/nagorno-karabakh-facts/nagorno-karabakh-facts-14.htm Փաստագրական տվյալներ Արցախյան արյունարբու պատերազմից]</ref> (ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհետ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ մինչև 30 հազար զոհ<ref>[http://noev-kovcheg.ru/mag/2014-02/4309.html № 2 (232) февраль (1-15) 2014 г.]</ref>։ ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992 թվականիի մարտի 26-ին ստեղծվեց ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ [[Սերժ Սարգսյան]]ի գլխավորությամբ: Մայիսի 8-9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար [[Արկադի Տեր-Թադևոսյան|Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս)]] ղեկավարությամբ [[Շուշիի ազատագրում|ազատագրվում է Շուշին]]:[[Պատկեր:%D0%92%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%87%D0%B0_%D1%81_%D0%9F%D1%80%D0%B5%D0%B7%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BD%D1%82%D0%BE%D0%BC_%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D0%B0_%D0%98%D0%BB%D1%8C%D1%85%D0%B0%D0%BC%D0%BE%D0%BC_%D0%90%D0%BB%D0%B8%D0%B5%D0%B2%D1%8B%D0%BC_(%D1%81%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B0)_%D0%B8_%D0%9F%D1%80%D0%B5%D0%B7%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BD%D1%82%D0%BE%D0%BC_%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8_%D0%A1%D0%B5%D1%80%D0%B6%D0%B5%D0%BC_%D0%A1%D0%B0%D1%80%D0%B3%D1%81%D1%8F%D0%BD%D0%BE%D0%BC.jpeg|thumb|277x277px|[[Սերժ Սարգսյան]]ը, [[Վլադիմիր Պուտին]]ը և [[Իլհամ Ալիև]]ը բանակցային սեղանի շուրջ, [[Սոչի]], [[ՌԴ]], [[օգոստոսի 10]], [[2014]]]]Մայիսի 17-18-ին ազատագրվեց [[Բերդաձորի ենթաշրջան]]ը, ապա՝ [[Լաչին]]ը, և վերացվեց գրեթե հնգամյա շրջափակման օղակը: [[Հայաստան]]ից սկսվեց սննդամթերքի, վառելանյութի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ: Դեպքերը շրջադարձային են լինում 1992 թվականի հունիսի 13-14-ին, երբ Ադրբեջանը որոշ արտաքին ուժերի ([[Ռուսաստան]], [[Ուկրաինա]], [[Պակիստան]], [[Իսրայել]], [[Թուրքիա]]) օժանդակությամբ զավթում է [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանը]], այնուհետև՝ Մարտակերտի շրջանի մեծ մասը: <nowiki/>[[1993|1993 թվականի]] գարնանը հայկական կողմն ազատագրում է Մարտակերտի շրջանի մեծ մասը և շարունակելով հաղթական երթը՝ նույն թվականին ոչնչացնում է թշնամու ռազմահենակետերը [[Քարվաճառ]]ի, [[Ակնա (քաղաք)|Ակնայի]], [[Վարանդա (քաղաք)|Վարանդայի]], [[Քաշունիք]]ի, [[Ջրական]]ի և [[Կովսական]]ի շրջաններում: Պատերազմի ընթացքում ազատագրվում է 12,4 հազար կմ քառ․ տարածք և ԼՂՀ-ի շուրջ ստեղծվում է անվտանգության գոտի, սակայն Ադրբեջանը ռազմակալում է [[Դաշտային Ղարաբաղ|Հյուսիսային Արցախը]]՝ [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանը]], [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի]] և [[Մարտունու շրջան (Արցախ)|Մարտունու շրջանների]] արևելյան մասերը: Զինադադարի կնքումով սկսվել է [[Արցախյան հակամարտության կարգավորման գործընթաց|Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը]]՝ մինչև օրս ձգձգվող դիվանագիտական ու քաղաքական լարված պայքարը՝ բանակցությունների սեղանի շուրջ: 
 
[[2016 թվական]]ի [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] ադրբեջանական ուժերը խախտելովա [[Սոչի]]ում կնքված համաձայնությունը լայնամասշտաբ հարձակում են գործում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ [[Քառօրյա պատերազմ]]ի ժամանակ երկու կողմերն էլ ունենում են մարդկային և նյութական կորուստներ։ Կարճատև պատերազմի ընթացքում Արցախը կորցնում է 8 կմ քառ․ տարածք, սակայն այնուամենայնիվ [[Ստատուս-քվո|ստատուս քվոն]] տարածաշրջանում պահպանվում է:
Տող 203.
=== Աշխարհագրական դիրք և ռելիեֆ ===
{{Հիմնական|Արցախի աշխարհագրություն}}
[[Պատկեր:Murov_mountain_in_Azerbaijan-Caucasus3.jpg|thumb|277x277px|Մռավ լեռնաշղթան գտնվում է [[Փոքր Կովկաս]]ի լեռնային համակարգում և հանդիսանում է [[Սևանի լեռնաշղթա]]յի արևելյան շարունակությունը։ ]][[Պատկեր:Metz Ishkhanasar Syuniq.jpg|thumb|277x277px|Մեծ Իշխանասար գագաթի տեսքը <nowiki/>[[Լեռնահովիտ (Արցախ)|Լեռնահովիտ]] գյուղից]]Արցախի Հանրապետությունը գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ի հյուսիս-արևելքում՝ Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռների արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է [[Հայաստան]]ին, հարավում՝ [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետությանը]], արևելքում՝ [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանական Հանրապետությանը]]։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ իրեն բնորոշ բարդ ռելիեֆով։ Լեռնային գոտիները զբաղեցնում են Հանրապետության ամբողջ տարածքի 3/4-ը։ Մակերևույթի բարձրությունների տարբերությունը կազմում է 3600 մետր։ Հյուսիսային Արցախում արևմուտքից արևելք ձգվում են է [[Մռավի լեռնաշղթա]]ն, որի երկարությունը կազմում է շուրջ 70 կմ։ Լեռնաշղթան կազմված է [[Հրաբուխ|հրաբխածին]] [[ապար]]ներից, որոնք տեղ-տեղ կտրտված են խոր [[կիրճ]]երով ու [[գետահովիտ]]ներով։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ [[Մեծ Հինալ]]ը (3367 մետր), [[Սպիտակասար]]ը (Ագդագ, 3200 մետր), [[Քյոռողլուդագ]]ը (3462 մետր), [[Օմար]]ը (3395 մետր) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ [[Մռավ (լեռնագագաթ)|Մռավը]] (3340 մետր), որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Մռավի լեռնաշղթայում է գտնվում նաև Արցախի Հանրապետության ամենաբարձր կետը՝ [[Գոմշասար]]ը (3724 մետր բարձրությամբ), որը հաճախ անվանում են նաև [[Արիության լեռ]]։ Լեռների լանդշաֆտը լեռնամարգագետնային է, իսկ լանջերին կան [[անտառ]]ներ, [[սողանք]]ներ, փլվածքներ և սողանքային լճակներ։ Արցախի արևմտյան տարածքում տարածվում է [[Արցախի լեռնաշղթա|Ղարաբաղի լեռնաշղթան]]։ Այն ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ [[Թարթառ]]ից մինչև [[Արաքս]]ի հովիտը։ Կազմված է [[Յուրայի ժամանակաշրջան|յուրայի]] և [[Կավճի ժամանակաշրջան|կավճի]] նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ-տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։ Ղարաբաղի լեռնաշղթայի ամենաբարձր կետը [[Մեծ Քիրս]] լեռն է՝ 2724 մետր բացարձակ բարձրությամբ։ Այս լեռնաշղթայի փեշերին՝ [[Հադրութի շրջան|ԼՂՀ Հադրութի շրջանում]] է գտնվում [[Ազոխի քարայր]]ը, որտեղ պահպանվել են [[նեանդերթալյան մարդ]]ու բրածո մնացորդներ։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են [[Կաղնի|կաղնու]], [[հաճարի]], [[Բոխի|բոխու անտառներով]], որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների։
 
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքով դեպի արևելք տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր։ Առավել նշանավոր է [[Շուշիի սարավանդ]]ը, որ գահավիժելով իջնում է [[Արցախի լեռնաշղթա]]յի արևելյան լանջերից սկիզբ առնող [[Կարկառ (գետ)|Կարկառ գետի]] [[Քարինտակ (գետ)|Քարինտակ վտակի]] հովիտները։ Հյուսիս-արևելքում [[Արևելյան Սևանի լեռնաշղթա]]ն է, որը սկիզբ է առնում [[Հայաստան]]ի [[Գեղարքունիքի մարզ]]ից։ [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]] ու [[Արցախի լեռնաշղթա]]ների միջև գտնվում է [[Սյունիքի բարձրավանդակ]]ը, որն իրենից ներկայացնում է բլրաթմբային սարահարթ։ Այստեղի լեռները կազմված են կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենյան [[լավա]]ների հզոր շերտով։ Սյունիքի բարձրավանդակը տարածվում է [[հյուսիս]]-[[արևմուտք]]ից [[հարավ]]-[[արևելք]], երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են [[Ծղուկ]] (3581 մ) և [[Մեծ Իշխանասար]] (3550մ) հրաբխային զանգվածները։ Ամենաբարձր լեռնագագաթը Դալին է՝ 3616 մետր բարձրությամբ։ Այն Արցախի ամենաբարձր լեռներից մեկն է։ Հարավարևմտյան մասում՝ [[Ծռասար]] և [[Մխմաթիք]] լեռնաշղթաների հատման կետում, գտնվում է [[Գժասար|Գժասար լեռը]]՝ 3616 բարձրությամբ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային է հարավն ու արևելքը. [[Արաքս]] գետի երկայնքով տարածվում է [[Միլի դաշտավայր|Միլի կամ Արցախի դաշտավայրը]]։ Արցախյան բարձրավանդակի արևմտյան հատվածը թեքությամբ իջնում դեպի արևելք՝ ձուլվելով [[Կուր-Արաքսյան դաշտավայր|Կուր-Արաքսյան ընդարձակ հարթավայրի]] մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին: Արցախի տարածքի շուրջ 35 %-ը ծածկված է անտառներով (մասնավորապես 1.500-2.250 մետր բարձրության վրա գտնվող շրջանները)։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։
Տող 217.
[[Պատկեր:Hagari_River_(Tigranavan).jpg|thumb|277x277px|Հագարի գետը հոսում է [[Քաշաթաղի շրջան]]ով ]][[Պատկեր:Sarsang_reservoir_P1090881.JPG|thumb|277x277px|[[Սարսանգի ջրամբար]]ը կառուցվել է [[Թարթառ]] գետի վրա։ Տեսարանը՝ [[Դրմբոն]] գյուղից ]][[Արցախի աշխարհագրություն|Արցախի ջրագրական համակարգը]] տեսականորեն նման է [[Հայաստանի ջրագրություն|Հայաստանինին]]։ Հանրապետությունը [[Դեպի ծով ելք չունեցող պետություններ|դեպի ծով ազատ ելք չունի]], սակայն վերջինիս տարածքում կան բազմաթիվ [[Ջրատարածություն|ներքին ջրեր]] ([[Լիճ|լճեր]], [[գետ]]եր, [[ճահիճ]]ներ): Խոշոր գետերը հիմնականում պատկանում են [[Կուր]] և [[Արաքս]] գետերի ավազաններին։ Գետերի սնումը հարաբերականորեն խառն է, իսկ հոսքն ունի սեզոնային բնույթ։ Գարնան բոլոր ամիսներին և աշնան սկզբին Արցախի գետերը հորդանում են, իսկ ամռանը՝ ծանծաղում։ Այստեղ հաշվվում է 2639 գետ ու գետակ, որոնց ընդհանուր երկարությունը 8395 կմ է։ Գետերը հիմնականում սկիզբ են առնում բարձրադիր լեռնաշղթաներից և ունեն մեծ անկում։ Ջրային ռեսուրսները կարևոր նշանակություն ունեն [[Արցախի Հանրապետության տնտեսություն|Արցախի Հանրապետության զարգացող տնտեսության]] կայունացման գործում։ Սեփական [[Վառելիք|վառելիքաէներգետիկ պաշարների]] բացակայության պայմաններում [[ջուր]]ը միակ էներգետիկ աղբյուրն է։ Գետերի [[Ոռոգում|ոռոգման ջրերը]] խիստ անհրաժեշտ են նաև չորային Արցախի գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման համար։
 
Արցախի գետերի մեծամասնությունը (75 %) պատկանում են [[Կուր]]ի ավազանին։ Այս գետի խոշոր վտակներից են [[Թարթառ]]ը, [[Հևջա]]ն, [[Խաչեն]]ը, [[Կարկառ]]ը, [[Խոնաշեն]]ը։ Ամենախոշոր վտակն աջակողմյան [[Կարկառ]]ն է, որի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Այն սկիզբ է առնում [[Արցախի լեռնաշղթա]]յի արևելյան լանջերից՝ [[Ծովի մակարդակի բարձրութիւնը|ծովի մակարդակից]] մինչև 2080 մետր բարձրությունից։ Կարկառն իր հերթին ևս ունի երկու խոշոր վտակներ՝ [[Մեղրագետ]]ը և Բագարան։ Արաքսի ավազանի վտակները համեմատաբար ավելի խոշոր են և ջրառատ։ Դրանք են՝ [[Հագարի]]ն, [[Վարանդա]]ն, [[Իշխանագետ]]ը: Հագարին հոսում է [[Քաշաթաղի շրջան]]ում և ունի 113 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ [[Դալիդաղ (լեռնաշղթա)|Դալիդաղ լեռնազանգվածի]] հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ [[Վարանդա (գետ)|Վարանդան]] և [[Իշխանագետ (գետ)|Իշխանագետը]] սնմամբ և հոսքով նման են Արցախի մյուս գետերին։ Կան մի քանի գետեր, որոնք սկիզբ են առնում [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] տարածքում և հոսում են մինչև Արցախ։ Օրինակ՝ [[Քարաշեն]] գետն սկիզբ է առնում [[Սյունիքի բարձրավանդակ]]ից և [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] տարածքում աջից միախառնվում է [[Աղավնո]] գետին։ Արցախի Հանրապետության մայր գետը [[Թարթառ]]ն է, որը պատկանում է Կուր գետի ավազանին։ Թարթառ գետի վերին ավազանում ժամանակին գտնվել է պատմական [[Ծար]] ավանը, իսկ գետի միջին հոսանքում՝ ձախ ափին, գտնվում է [[Դադիվանք]]ը։ Թարթառի ափին է գտնվում նաև [[Քարավաճառ]] քաղաքը։ Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու համար 1970 թվականին կառուցվել է <nowiki/>[[Սարսանգի ջրամբար]]ը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման և ջրաէներգետիկ նպատակներով։ Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը ( հզորությունը՝ 110 մեգավատտ)։ Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։ [[Արցախյան ազատամարտ]]ի տարիներին [[Սարսանգի ջրամբար]]ի շրջակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի [[1992 թվական]]ի ամառային հարձակումը և Արցախի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։
 
=== Կլիմայական պայմաններ ===
Տող 495.
== Գրականություն ==
 
* [[Բագրատ Ուլուբաբյան]], [[Խաչենի իշխանություն]]<nowiki/>ը X-[[16-րդ դար|XVI դար]]<nowiki/>երում, [[Երևան]], [[1975]], 453 էջ, - [http://www.historyofarmenia.am/images/menus/117/1.%20Xacheni%20ishxanutyun@%20X-XVI%20darerum.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/117/1.%20Xacheni%20ishxanutyun@%20X-XVI%20darerum.pdf]
* [[Բագրատ Ուլուբաբյան]], Արցախի պատմությունը (սկզբից մինչև մեր օրերը), [[Երևան]], [[1994 թվական|1994,]] 377 էջ, - [http://www.historyofarmenia.am/images/menus/61/artsaxi%20patm.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/61/artsaxi%20patm.pdf]
* [[Բագրատ Ուլուբաբյան]], Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Երևան, [[1996]], 822 էջ, -[http://www.historyofarmenia.am/images/menus/1040/Arcaxyan_goyapayqar.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/1040/Arcaxyan_goyapayqar.pdf]
* Մանասյան Ա., [[Լեռնային Ղարաբաղ]]. Ինչպես է դա եղել, Երևան, [[2011]], 120 էջ, - [http://www.historyofarmenia.am/images/menus/685/LXH_Inchpese_da_exel.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/685/LXH_Inchpese_da_exel.pdf]
* Հարությունյան Համլետ, [[Լեռնային Ղարաբաղ]]<nowiki/>ը [[1918]]-[[1920]] թթ., Երևան, [[1996]], 296 էջ, - [http://www.historyofarmenia.am/images/menus/60/LXH18_21.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/60/LXH18_21.pdf]
* [[Ալիկ Ղարիբյան]], [[Լեռնային Ղարաբաղ]]<nowiki/>ի հիմնահարցը և [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]]<nowiki/>ն [[1918]]-[[1920]] թթ., Երևան, [[2012]], 282 էջ, - [http://www.historyofarmenia.am/images/menus/385/1Lernayin%20Kharabaxi%20himnaharc@%20ev%20Mec%20Britanian.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/385/1Lernayin%20Kharabaxi%20himnaharc@%20ev%20Mec%20Britanian.pdf]
* Տ. Հակոբյան, ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը ([[1991]]-[[1994]] թթ.), Երևան, 2011, 212 էջ, - [http://www.historyofarmenia.am/images/menus/932/LXH_hrchakumy.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/932/LXH_hrchakumy.pdf]
* Շահեն Մկրտչյան, [[Լեռնային Ղարաբաղ]]. [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջան]]<nowiki/>ի իրականացրած ցեղասպանության անատոմիան, [[Ստեփանակերտ]], [[2003]], 250 էջ, - [http://www.historyofarmenia.am/images/menus/1358/Lernayin_Gharavagh.pdf http։//www.historyofarmenia.am/images/menus/1358/Lernayin_Gharavagh.pdf]
* Հրանտ Աբրահամյան, Մարտնչող Արցախը, գիրք Ա ([[1917]]-[[1923]]), Երևան, [[2003]], 336 էջ, գիրք Բ. ([[1923]]-[[1985]]), Երևան, [[2005]], 276 էջ, գիրք Գ. ([[1985]]-[[2000]]), [[Ստեփանակերտ]], [[2007]], 744 էջ:
* Հրանտ Աբրահամյան, [[Քերթ]] (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), [[Երևան]], [[2010]], 174 էջ: