«Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ»–ի խմբագրումների տարբերություն

:::::[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ջան, չգիտեմ ինչպես ռուվիքին (չեմ էլ ուզում իմանալ, այն ինձ համար չափանիշ չի), անգլովիքիում must բառը կիրառվել է լրիվ այլ նպատակների համար, ինչպես ես վերևում գրել էի, ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, այնտեղ գրված է որ ադմինը չպետք է չարաշահի կոճակը կամ ցուցադրի իր գաղտնաբառը: [[ՎՊ:ԻՎՊ]] կանոնով ադմինը բյուրոկարտիայի տարր է այն իմաստով, որ հետևում է կանոնների պահպանմանը: Նախադասությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ, 6 ամսվա ընթացքում նվազագույնը x չկատարելու դեպքում ադմինը զրկվում է դրոշակից: Հետո ավելացնել կոճակի չարաշահման դեպքերը, դա ավելի կարևոր է, քան պասիվությունը:--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 06:00, 16 Հուլիսի 2019 (UTC)
::::::[[Մասնակից:Samo04|Սամվել]] ջան, վերաձևակերպեցի նախագծում: Կոճակի չարաշահման դեպքը ավելացրեցի որպես դրոշակազրկման երրորդ պայման, իսկ դեպքերը, եթե կթարգմանես անգլերենից, կտեղադրեմ կամ կտեղադրես, տեղը թողել եմ: Ուղղակի այդ դեպքում երևի պիտի քննարկվի ադմինի գործողությունները: Նախորդ երկու կետի համեմատությամբ, սա կա՛մ պիտի հստակ շարադրվի, կա՛մ համայնքը որոշի:--[[Մասնակից:Sigma'am|Սիգմա]] ([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քննարկում]]) 22:23, 16 Հուլիսի 2019 (UTC)
* Սամվել ջան, կարող են ադմինի քննարկման էջում գրել, որ շտապ միջամտության կարիք կա, բայց ադմինը կրկին չնկատի, կամ հավես չունենա, կամ էլ ժամանակ չգտնի։ Տեսնել-չտեսնելու դրվագները ապացուցելը վիքիտիրույթից դուրս է, դա ավելի շատ քննչական բնույթի գործողություններ են ))) Միևնույն ժամանակ դա ադմինի արդյունավետության ցուցիչ է։ Օրինակ, կանոնակարգով կարող է նշված է, որ ամսական երկու ադմինական գործառույթ պետք է անի, ինքը կատարում է, առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է։ Բայց ասենք, որևէ մասնակից տեսնում է, որ այս ադմինը հոդվածներ է գրում, ուղղում, բայց զանգվածային վանդալիզմի դեպքերի ժամանակ ոչ մի բան չի անում։ Տվյալ դեպքում պարտադիր չէ, որ կանոնակարգում կոնկրետ բոլոր իրավիճակային լուծումները նկարագրված լինեն։ Եթե մասնակիցն արդյունավետության խնդիր է տեսնում, կարող է քննարկում բացել, և եթե քննարկման ժամանակ տեսնում է, որ վիքիհամայնքում շատերը իր պես են կարծում, կարող է դրոշակից զրկման քվեարկություն բացել և եթե քվեարկության իրավունք ունեցողների մեծ մասի համար համոզիչ կլինի, որ այդ ադմինին դրոշակը պետք չի, ապա դրոշակից զրկեն։ Բնականաբար ադմինները պետք է հնարավորինս ուշադիր լինեն, որ փաստարկների <<համոզման>> գործընթացը չվերածվի համայնքի կամ այլկարծության դեմ ճնշումների կամ հարձակումների (այդպիսի պրակտիկա եղել է) կամ էլ կուլիսային քարոզարշավների։ Այս դեպքերում է, որ ադմինները 2/3 ձայներով պետք է քվեարկությունը գոնե առժամանակ դադարեցնեն։ Կրկնվեմ, այս ամենի նկարագրությունը կանոնակարգում պարտադիր չէ, սրանք տրամաբանական գործողություններ են, որոնք անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է կիրառվեն, քանի որ բխում են վիքիգաղափարախոսությունից։-[[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 10:36, 20 Հուլիսի 2019 (UTC)
;Նախորդ քննարկումներ
Առաջարկում եմ ծանոթանալ նաև այս թեմայով նախորդ քննարկումներին՝
15 523

edits