«Լվով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Լուով}}
No edit summary
Տող 17.
 
[[1772]] թվականին Գալիցիայի կազմում անցել է [[Ավստրիա]]յին և կոչվել Լիմբերգ<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան |title=Աշխարհագրական անունների բառարան |publisher=«Լույս» |location=Երևան |year=1987 |page=}}</ref>։
 
== Հայերը Լվովում ==
Լվով քաղաքը հիմնադրվել է [[1256]]-ին՝ մինչ այդ գոյություն ունեցող Պոդզամչե ավանի տեղում, որտեղ, ըստ լեհական սկզբնաղբյուրների, [[1183]]-ին հայերն արդեն ունեին իրենց փայտաշեն եկեղեցին: Հայերը Լվովի առաջին բնակիչներից էին: 1360-ական թթ. Լվովը դարձել է ամբողջ Հարավարևելյան Եվրոպայի հայության հոգևոր կենտրոնը: [[1407]]-ին այստեղ ապրել է շուրջ 300, [[1633]]-ին՝ 2000 հայ ընտանիք: [[1356]]-ին հայերը Լեհաստանի թագավոր [[Կազիմեժ III]]-ից ստացել են ներքին ինքնավարության իրավունք: Համայնքում կիրառվել է ազգային դատաստանագիրք: 16-րդ դարի վերջին քաղաքի 38 հարուստ ու խոշոր խանութներից 22-ը, իսկ 24 միջին կարողության խանութներից 19-ը պատկանել է հայերին: Շնորհիվ հայ վաճառականների՝ Լվովը կապող օղակ է դարձել Արևելքի և Արևմուտքի միջև:
 
Հայկական առանձին տոհմեր ([[Բոգդան Դոնավակովիչ]]ը, [[Կժիշտոֆ Ավեդիկ Բեռնատովիչ]]ը և այլն) հռչակվել են ամբողջ Լեհաստանում և եղել են լեհ թագավորների վարկատուները: Քաղաքում մեծ թիվ են կազմել հայ արհեստավորները (ոսկերիչներ, կաշեգործներ, ջուլհակներ, վրանագործներ, ներկարարներ), որոնք միավորված էին առանձին համքարություններում: Հայերն ունեին նաև կալվածքներ: Կառուցել են վանք, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Գործել է «Կտրիճվորաց եղբայրություն» երիտասարդական կազմակերպությունը: Հայկական առաջին դպրոցը Լվովում հիշատակվում է [[1590]]-ից (17-րդ դարի կեսին ունեցել է ավելի քան 80 աշակերտ): Հայկական եկեղեցիներին կից գործել են տարրական դպրոցներ, 17-րդ դարի 60-ական թթ. գործել է ևս մեկ հայկական և մեկ գիշերօթիկ հոգևոր դպրոց (որբերի համար): [[1665]]-ին հիմնվել է հայ հոգևոր կաթոլիկ բարձրագույն սեմինարիումը (լեհահայերի մեջ կաթոլիկություն տարածելու և կաթոլիկ հոգևորականներ պատրաստելու նպատակով, փակվել է [[1784]]-ին): 19-րդ դարի սկզբին հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց ([[1820]]-ին՝ 400 աշակերտուհի): [[1865]]-ին [[Հովսեփ Թորոսովիչ]]ի միջոցներով հիմնվել է հայ կաթոլիկ գիշերօթիկ դպրոց (գործել է մինչև XX դ. սկիզբը): XVI-XVII դդ. Լվովի հայերը մեծ դեր են խաղացել Լեհաստանի պետական-քաղաքական, դիվանագիտական կյանքում ([[Քրիստափոր Սերեբկովիչ]], [[Պյոտր Գրիգորովիչ]], [[Իվան Նիկորովիչ]], [[Սուլեյման Կոստանդին Կոմս դը Սիրի]] և ուրիշներ): Լվովի գաղթավայրը եղել է Ուկրաինայում և Լեհաստանում հայկական մշակույթի խոշոր կենտրոններից, որտեղ ստեղծվել են իրավագիտական, բժշկագիտական, բառարանագրության, մատենագրության ([[Ստեփանոս Լեհացի]]), պատմագրության ([[Հովհաննես Ավագերեց]], Բարթլոմեյ, [[Զիմորովիչ Սիմեոն Լեհացի]], [[Սադոկ Բարոնչ]]), տաղասացություն ([[Մինաս Թոխաթեցի]], [[Պարսամ Տրապիզոնցի]]), ճարտարապետական, նկարչական (Պավել և Շիմոն Բոգուշներ), մանրանկարչական ([[Գրիգոր Լվովցի]], [[Ղազար Բաբերդացի]]), ոսկերչական արվեստի ([[Բեդրոս Զախարիասևիչ]]) աշխատանքներ:
 
18-րդ դարի վերջի Լեհաստանի բաժանման, Լվովի տնտեսական անկման, հայերի նկատմամբ կիրառված տնտեսական և կրոնական անհանդուրժողականության պատճառով, ինչպես նաև Լեհաստանի վերաբաժանման հետևանքով Լվովի հայ համայնքն անկում է ապրել: [[1782]]-ին Լվովում մնացել էր շուրջ 200 տուն հայ: Լվովը գրաված ավստրիացիները [[1787]]-ին վերացրել են հայկական ինքնավարությունը: Շարունակել է գոյատևել միայն հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը: Լեհաստանի անկախության վերականգնումը ([[1918]]) էական ազդեցություն չի ունեցել Լվովի հայ համայնքի համար: [[1939]]-ին Լվովը միացվել է [[Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ուկրաինային]]: 18-19-րդ դդ. Լվովում են գործել հայ պատմաբաններ [[Յան Տոմաշ Յուզեֆովիչ]]ը (1663-1729), [[Կղեմենս Խոդիկևիչ]]ը (1715-97), քանդակագործ Տ. Բարոնչը (1842-1905), արվեստաբան [[Յան Բոլոզ Անտոնևիչ]]ը (1858-1922) և ուրիշներ: 1930-ական թթ. Լվովի հայերը հրատարակել են լեհերեն պարբերականներ: Հայկական եկեղեցիներն ու այլ կազմակերպություններն իրենց գործունեությունը դադարեցրել են [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ:
 
[[Հայկական փողոց (Լվով)|Լվովի հայկական թաղամասը]] գտնվում էր հին քաղաքի հյոաիս-արևելքում՝ Կրակովյան դարպասների և կենտրոնի՝ Ռընեկ կոչվող հրապարակի միջև՝ ընդգրկված Հայկական (Ներքին և Վերին), Սկարբկովյան (այժմ՝ Լեսյա Ուկրաինկայի), Կրակովյան փողոցներով: 14-15-րդ դդ. բնակելի տները 3-4-հարկանի էին (երբեմն՝ միջնահարկով): Պատերազմների և հաճախակի հրդեհների պատճառով թաղամասը կառուցապատվել է քարաշեն տներով, որոնց բնորոշ են հայկական ճարտարապետության ավանդների առանձնահատկություններ:
 
Լվովի գաղթավայրը եղել է Լեհաստանի և Հարավարևելյան Եվրոպայի հայության ճանաչված հոգևոր կենտրոն: 15-16-րդ դդ. Լվովի արվարձաններում գործել են 5-ից ավելի, իսկ քաղաքի կենտրոնում՝ 4 հայկական եկեղեցիներ՝ Ս. Աստվածածնի Վերափոխման, Ս. Աննա եկեղեցին՝ իր վանքով, Ս. Հակոբ և [[Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցի (Լվով)|Ս. Խաչ]] եկեղեցիները: 12-րդ դարի վերջին գոյություն ունեցող փայտաշեն, ապա աղյուսաշեն եկեղեցու տեղում կառուցվել է (շինարարությունն ավարտվել է 1363-ին) Օձունի եկեղեցին հիշեցնող մայր տաճարը, որը դարձել է աթոռանիստ եկեղեցի: [[1381]]-ին մեծ հրդեհի ժամանակ մայր եկեղեցին այրվել է. վերակառուցվել է Անիի մայր տաճարի նմանակությամբ (աշխատանքներն ավարտվել են [[1437]]-ին): [[1364]]-ից Լվովը Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսության կենտրոնն էր, իսկ լեհահայերի կաթոլիկացումից հետո՝ Հայ կաթողիկե արքեպիսկոպոսության կենտրոնը:
 
Հայերն ունեցել են դպրոցներ, գրադարաններ, տպարան (գործել է 1616-18-ին): 1666-1783-ին գործել է Լվովի պապական հայկական սեմինարիումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը պատրաստում էր հոգևորականներ Հայ կաթողիկե եկեղեցու համար: Լվովում տարբեր ժամանակաշրջաններում ապրել և ստեղծագործել են ժամանակագիր [[Սիմեոն Լեհացի]]ն, պատմաբան Սադոկ Բարոնչը, բանաստեղծ Մինաս Թոխաթեցին, մշակույթի և գիտության այլ գործիչներ:
 
1988-ից Լվովում գործում է հայկական մշակութային «Աղբյուր» ընկերությունը: Նպատակն է Լվովի հայ մշակութային ժառանգության պահպանումը, հայ և ուկրաինական ժողովուրդների բարեկամության ամրապնդումը<ref>Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 590-591:</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լվով» էջից