«Գալիլեո Գալիլեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 30.
Նախնական կրթությունը Գալիլեյը ստացել է տնից ոչ հեռու գտնվող Վալլոմբռոզյան մենաստանում։ Տղան շատ էր սիրում սովորել և դարձավ դասարանի լավագույն աշակերտներից մեկը։ Նա մտածում էր դառնալ հոգևորական, սակայն հայրը դեմ էր դրան։
 
1580 թ.թվականին տասնյոթամյա Գալիլեյը, հոր պնդմամբ, ընդունվում է [[Պիզայի համալսարան]], որպեսզի բժշկություն ուսումնասիրի[34]։ Համալսարանում Գալիլեյը հաճախում էր նաև [[Երկրաչափություն|երկրաչափության]] դասերի (մինչ այդ նա պատկերացում չուներ [[մաթեմատիկա]]յից) և այնքան տարվեց այդ գիտությամբ, որ հայրն սկսեց վախենալ, որ դա կվնասի [[Բժշկություն|բժշկության]] ուսումնասիրմանը։ Բժշկության ուսումնասիրման ժամանակ, Գալիլեյը նկատեց ճոճվող ջահի օդային հոսքերը, որոնք միախառնվում էին մեծ և փոքր աղեղներով: Համեմատելով իր սրտի խփոցի հետ, նրան թվում էր, որ ջահը միևնույն ժամանակն էր ծախսում, որպեսզի ետ ու առաջ տատանվի, անկախ այն բանից, թե ինչքան հեռու է տատանվում: Վերադառնալով տուն, նա երկու միատեսակ երկարությամբ [[ճոճանակ]] պատրաստեց, որնցից մեկին ճոճեց մեծ [[լայնույթ]]ով, իսկ մյուսին՝ փոքր, և նկատեց, որ անկախ դրանից, նրանք միևնույն [[Տատանումների պարբերություն|պարբերությունն]] ունեն:
 
Գալիլեյը սովորեց համալսարանում մոտ երեք տարի, այդ ընթացքում նա հասցրեց մանրակրկիտ ծանոթանալ անտիկ դարաշրջանի փիլիսոփաների և մաթեմատիկոսների աշխատանքներին և դասախոսների շրջանում ստացավ համառ բանավիճողի համբավ։ Հենց այդ ժամանակ էլ նա համարեց, որ իրավունք ունի սեփական տեսակետն ունենալ բոլոր գիտական հարցերի վերաբերյալ և կարող է չհամաձայնվել ավանդական հեղինակությունների հետ։