«Տուր (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
Տող 15.
573 թվականին Տուրի եպիսկոպոսի կոչում ստացավ հայտնի ֆրանկական պատմաբան Գրիգոր Տուրցին, Մերովինգների ժամանակագիրը։ Նա ևս սուրբ ճանաչվեց։ Կրոնական տրամադրությունները որոշիչ դեր խաղացին քաղաքի զարգացման գործում Կարոլինգների ժամանակաշրջանում, սակայն Տուրն աստիճանաբար դարձավ արհեստավորների, նկարիչների, գիտնականների քաղաք։ 732 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն ոչ միայն Տուրի, Ֆրանսիայի այլ նաև ամբողջ Եվրոպայի պատմության համար։ Կարլ Մարտելը Տուրի մոտ հաղթանակ տարավ մավրերի նկատմամբ, ինչով և վերջակետ դրեց մուսուլմանների կողմից Արևմտյան Եվրոպայի գրավման ճանապարհին։
[[Պատկեր:Pontwilsontours2.jpg|left|thumb|325x325px|Միջնադարյան կամուրջ Լուարույի վրա]]
[[Պատկեր:Tours Cathedral-4.JPG|thumb|Ներքինը տաճարի]]
Դա, սակայն, չէր նշանակում անամպ պատմություն։ Այսպես, վիկինգները թալանել են քաղաքը 853 և 903 թվականներին։ Սակայն քաղաքը շարունակում էր աճել և ամրանալ։ Այդ թվում նաև ֆինանսապես։ Ֆիլիպ II-ի կառավարման տարիներին տուրական լիվրը ընդունվեց որպես Ֆրանսիայի միջազգային արժույթ։
 
Տող 34.
Տուրի գլխավոր տեսարժան վայրն է Սեն-Գատյեն գոթական տաճարը (''Cathédrale Saint-Gatien''), որը կառուցվել է 13-րդ դարից մինչև 16-րդ դար։ Քաղաքի կենտրոնում պահպանվել է փոքր միջնադարյան տարածք հիանալի կարկասային (ֆախվերկային) տներով։ Այդ թաղամասը շատ լավ վերականգնված է։ Հատկապես գեղեցիկ է Տուր-Շառլեման ֆախվերկային տունը (Tour Charlemagne)։ Հետաքրքիր է նաև 9-րդ դարի եպիսկոպոսի պալատը, որի կառուցվածքում ներառված են գալլո-հռոմեական ամրությունների պատերի մասեր։ Այդ շինության մեջ է տեղակայված գեղեցիկ արվեստների թանգարանը, որը կարող է հպարտանալ Անդրեա Մանտենյաի որմնանկարներով, որոնք բերվել են Նապոլեոնի կողմից Իտալիայից։ Կայսրի ժամանակներում այստեղ տնկեցին լիբանանյան մայրի, որը ժամանակի ընթացքում հսկա ծառ դարձավ։ Ուշադրության է արժանի նաև Սեն-Ժյուլյեն աբբայությունը նույնանուն եկեղեցով։
Տուրի ամենահին և պատմականորեն հռչակված շինությունը Սուրբ Մարտինի բազիլիկան է (հիմնադրվել է 471 թվականին, այրվել է նորմանների կողմից 853 թվականին, վերջնականապես ավերվել է ֆրանսիական հեղափոխականների կողմից 18-րդ դարում, մասնակիորեն վերականգնվել է 20-րդ դարում). այնտեղ են հանգչում սրբի մասունքները։
2007 թվականի հոկտեմբերի 21-ին Տուր քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Տուր քաղաքի քաղաքապետ Ժան Ժերմենը, ինչպես նաև ֆրանսիական պատգամավորներ, Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ։քաղաքացիներ<ref>[http://www.panarmenian.net/arm/news/23711/ Ֆրանսիայի Տուր քաղաքում հուշարձան է կանգնեցվելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին]</ref>։
 
== Հայտնի մարդիկ և բնակիչներ ==