«Դորիան Գրեյի դիմանկարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Գլխավոր հերոսներ ==
* ''Դորիան Գրեյ'', երիտասարդ, որն առանձնանում է բոլորից իր արտասովոր ու հրաշալի գեղեցկությամբ։ Գրքի սկզբում նա բնութագրվում է որպես մի բարի, լավատես ու միամիտ երիտասարդ, սակայն հետագայում ընկնում է լորդ Հենրիի չարագույն ու համոզիչ խոսակցությունների ազդեցության տակ։ Լորդ Հենրին պնդում է, որ Դորիանի գեղեցկությունն ամենակարևոր ու թանկարժեք բանը պետք է լինի իր կյանքում, քանի որ նա կարող է շատ շուտ այն կորցնել։ Դորիան Գրեյի հակասական կերպար է. նա մե՛կ բարեհաբյուրբարեհաբույր է, մե՛կ հանցագործ։
* ''Լորդ Հենրի'', ազնվական, նոր հեդոնիզմի գաղափարախոս։ Ընկերանալով Դորիան Գրեյի հետ՝ սկսում է նոր հատկություններ բացահայտել երիտասարդի հոգու մեջ։ Մոլորեցնում է նրան և կարողանում իր ազդեցության տակ գցել։ Լորդ Հենրին հասնում է նրան, որ դառնում է Դորիանի գաղափարախոսը և ամենագլխավոր խորհրդակիցը։''
* ''ԲէզիլԲեզիլ Հոլուորդ'', նկարիչ, որը նկարեց Դորիան Գրեյի դիմանկարը։ Նա տեսնում էր Դորիանի հոգու ամբողջ առանձնահատուկ գեղեցկությունը և լցվում մեծ սիրով վերջինիս հանդեպ։
* ''Սիբիլ Վեյն'', դերասանուհի, որը մինչ իր սիրեցյալին՝ Դորիան Գրեյին, հանդիպելը ապրում էր սովորական թատրոնի կարիքավոր կյանքով։ Դորիանի հանդեպ իր ունեցած սերը, ստիպեց հրաժարվել թատրոնից և իր ամբողջ կյանքը նվիրաբերել իր ապագա ամուսնուն։ Սակայն Դորիանը չի ողջունում Սիբիլի այդ քայլը և հրաժարվում է ամուսնանալ իրնրա հետ։ Հետևանքները շատ լուրջ են լինելու։
* ''Ջեյմս Վեյն'', Սիբիլի եղբայրը, որը երկար տարիներ ցանկանում էր վրեժխնդիր լինել Դորիան Գրեյից իր քրոջ համար։