«Մինաս Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 57 բայտ ,  1 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Մինաս Չերազ''' ({{ԱԾ}}), հայ [[գրող]], խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ և հայրենասեր։[[հայրենասեր]]։
 
== Կենսագրություն ==
Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին։ 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է [[Լոնդոն]], հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «[[Արմենի (ամսաթերթ)|Արմենի]]» թերթը։ Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում։
 
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին [[Խրիմյան Հայրիկ]]ի (1893-ից՝ թվականից՝ կաթողիկոս) գլխավորությամբ [[Բեռլինի վեհաժողով]] մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում [[Հայկական հարց]]ը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։
 
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880-ին թվականին [[Արփիար Արփիարյան]]ի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է [[Լոնդոն]]ում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին թվականին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է [[Փարիզ]], շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել [[Պետրոս Դուրյան|Պ. Դուրյանի]], [[Ռափայել Պատկանյան|Ռ. Պատկանյան]]ի, [[Խորեն Գալֆայան|Խ. Գալֆայանի]] ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով<ref>http://www.azg.am/AM/2007013117</ref>։
 
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը [[Անապատ (աշխարհագրություն)|անապատի]] ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միությանը]]՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։
 
Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին թվականին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի՝ նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»<ref>http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m</ref>։ Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։
 
== Գրականություն ==
* «Մինաս Չերազի վաթսնամեայ հանրային գործունէութեան յոբելեան(1865-1925)»// տպարան Մասիս, Փարիզ ([[1928]])
* Արշակ Ալպօյաճեան. «Մինաս Չերազ, իր կեանքը եւ գործը»//տպարան Հաբեթ-Պաղտասար, Գահիրե ([[1927]])
 
185 385

edits