«Անգլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 97.
 
== Ազատությունների Մեծ Խարտիան ==
1215 թ.‹‹Խարտիան›› իր բովանդակությամբ ավելի հարուստ էր և ընդարձակ: ‹‹Խարտիան›› արտահայտում էր շարժումը ղեկավարող բարոնների շահերը: Բարոնական ավատները հայտարարվում էին ազատ ժառանգվող տիրույթներ: Թագավորն իրավունք չուներ ժառանգություն ստացած երիտասարդ բարոնից պահանջելու սահմանվածից ավելին: Թագավորը խոստանում է անչափահաս վասալների նկատմամբ ունեցած խնամակալության իրավունքի չարաշահում թույլ չտալ: Խարտիան վերականգնում էր բարոների որոշ սենյորական իրավունքներ, որոնք խախտվել էին թագավորական իրավասության ընդլայնման հետեևանքովհետևանքով: Թագավորը խոստանում է վերացնել ցանկացած կամայականություն՝ բարոններից դրամական տուրքերի հարկման դեպքում: Միայն 3 դեպքերում էր, որ բարոնները պարտավոր էին թագավորին չափավոր դրամական օգնություն ցույց տալ՝1տալ՝ 1) թագավորին փրկագնով գերությունից ազատելու2ազատելու 2)թագավորի ավագ որդուն ասպետի կոչում շնորհելու, 3)թագավորի առաջին ամուսնությունից ծնված ավագ դստերն ամուսնացնելու դեփքերումդեպքերում: Դրա հետ մեկտեղ` խարտիայի մի շարք որոշումներ պաշտպանում են շարժման այլ մասնակիցների շահերը: ՀասատվումՀաստատվում են նախկինում գոյություն ունեցող եկեղեցու և հոգևորականության արտոնություններն ու ազատությունները, մասնավորապես եկեղեցական ընտրությունների ազատությունը: Խարտիան պաշտպանում էր վաճառականների (նաև օտարերկրյա) իրավունքները: Նրան թույլատրվում էր ազատորեն դուրս գալ Անգլիայից ու վերադառնալ, ամենուրեք կատարել առևտուր առանց որևէ դիմադրության հանդիպելու: Խարտիան նախատեսում էր առևտրի համար միասնական չափ ու կշռի միավոր սահմանելու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ Խարտիայով ամրագրված դրույթները դուրս չեկան ֆեոդալական կարգերի շրջանակներից և կարող ենք նշել, որ այն իր բնույթով ֆեոդալական էր: ‹‹Խարտիան›› նշանակություն ունեցավ միայն տվյալ ժամանակաշրջանի համար:1960-ական թվականների վերջից բուռն շարժում է ծավալվել տեղի կաթոլիկ փոքրամասնության քաղաքացիական իրավունքների համար, ինչը շարունակվում է ցայսօր:
 
== Կառավարման ժամանակակից համակարգ ==
Ժամանակակից Մեծ Բրիտանիան Բրիտանական համագործակցության առանցքային երկիրն է, որի մեջ մտնում են 49 անկախ պետություններ՝ հիմնականում նրա նախկին գաղութներն ու կիսագաղութները: Մեծ Բրիտանիան սահմանադրական միապետություն է՝ իր թագավորով (կամ թագուհիով), որի մասին ասում են՝ նա թագավորում է, բայց չի իշխում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անգլիա» էջից