«Տոնածառի գողերը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ}}
'''«Տոնածառի գողերը»,''' ({{lang-ru|«Похитители ёлок»}}), 2005 թվականի ամանորյա մուլտֆիլմ, որըորն ստեղծել է [[Էլվիրա ԱվագյանիԱվագյան]]ի կողմից «[[Սոյուզմուլտֆիլմ]]» կինոստուդիայում:
 
== Սյուժե ==
Տիեզերքի խորքերից կլոր տիեզերանավով գալիս են երեք կանաչ այլմոլորակայիններ։ Իջնելով Երկիր՝ նրանք կանաչ մեծ եղևնու գագաթին տեսնում են պայծառ լուսավորված աստղը և փորձում գողանալ [[տոնածառ|տոնածառը]]։ Սակայն եղևնին մեծ էր ու աճել էր Ձմեռ պապի տան մոտ, որն արթնանում է ու կախարդում ձնեմարդերի ջոկատը։ Այլմոլորակայինները հեռանում են և տեսնում գունավոր լույսերով զարդարված [[Էյֆելյան աշտարակ]]ը։ Մոտենում են նրա գագաթին ու փորձում գողանալ այն, բայց հասկանում են, որ շատ մեծ է։ Այդտեղից հեռանալուց հետո նրանք հայտնվում են [[Իտալիա|Իտալիայում]], որտեղ տեսնում են պատուհաններից դուրս նետվող կահույք ու այլ իրեր։ Աֆրիկայում նրանք տեսնում են, թե ինչպես է Կոկոս պապը պարում երգող երեխաների հետ։ Խույս տալով փղի կնճիթից՝ այլմոլորակայինները շարունակում են իրենց ճանապարհն ու տեսնում [[Ազատության արձան]]ը։ Փորձում են նրանից գողանալ տոնածառը, սակայն նրանց շրջապատում են ուղղաթիռները, և այլմոլորակայիններ ստիպված են լինում փախչել։ Թռչելով Երկրի շուրջը՝ նրանք ընկնում են Ձմեռ պապի տան մոտ, որը բարձրացնում է տիեզերանավը, տանում տուն ու կախում տոնածառից։ Քանի դեռ Ձմեռ պապը գնացել էր շամպայն բերելու, այլմոլորակայինները հեռանում են՝ տանելով տոնածառն ու կարմիր թաթպանիկը։ Ձմեռ պապը եզրակացություն է անում. «Տոնածառը գողացան։ Շնորհավոր Նոր տարի»։ Իսկ այլմոլորակայիններն արդեն տիեզերքում պարում էին տոնածառի շուրջն ամանորյա ուրախ երաժշտության ներքո։
 
== Ստեղծողներ ==