«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
== Կենսագրություն ==
=== Մանկություն և պատանեկություն ===
Հաննիբալը ծնվել է [[մ.թ.ա. 247|մ.թ.ա. 247 թվականին]] Կարթագենում, զորավար [[Համիլկար Բարկա]]յի ընտանիքում<ref>{{ВТ-ЭСБЕ|Амилькар}}</ref>: Մոր անունն անհայտ ենէ: ՆաՀաննիբալը եղել է ընտանիքի առաջին որդին և ունեցել երկու կրտսեր եղբայր՝ Հասդրուբալ և Մագոն: ՀաննիբալնՆա ունեցել է նաև երեք ավագ քույր, որոնց անուններն անհայտ են{{sfn|Габриэль|2012|с=19}}: Հայտնի է, որ նրանցից մեկը մ.թ.ա. 238 թվականին ամուսնացած էր Բոմիլկարի հետ և ուներ որդի՝ Հաննոնը: Հաննիբալի մյուս քույրն ամուսնացած էր Հասդրուբալ Գեղեցիկի հետ: Նրա երրորդ քույրը՝ հավանաբար կրտսերը, ամուսնացել է Նումիդիայի արքայազն Նարավասի հետ{{sfn|Габриэль|2012|с=20}}: Գերմանացի գիտնական Յակոբ Զեյբերտը, հիմնվելով Վալերի Մաքսիմի ու [[Կասսիոդոր]]ի վկայությունների վրա, կարծիք է հայտնել, որ Համիլկարն ունեցել է նաև չորրորդ որդի, որը զոհ է մատուցվել մ.թ.ա. շուրջ 240 թվականին{{sfn|Seibert|1993|p=524}}: Համիլկարն ու նրա որդիները հայտնի են Բարկա մականունով: Վերջինս նշանակում է «կայծակ» և նրանց տրվել է հռոմեական պատմագիրների կողմից: Հավանաբար այդ մականունը Համիլկարն ստացել է Սիցիլիայում հռոմեական զորքերի դեմ պայքարելու իր մարտավարության համար{{sfn|Габриэль|2012|с=20}}: [[Հելլենիզմ|Հելլենիստական]] պետություններում տարածված է եղել նաև «Քերավն» մականունը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «կայծակ»{{sfn|Габриэль|2012|с=20}}: Համիլկարին ու իր որդիներին սատարող քաղաքական խմբավորումը պատմագրության մեջ սովորաբար կոչվում է Բարկիդներ: Հաննիբալի տոհմը, որ պատկանել է Կարթագենի բարձր արիստոկրատական ընտանիքների թվին, իր ծագումը կապել է քաղաքի առասպելական հիմնադիր Էլիսսայի ուղեկիցներից մեկի հետ<ref>Силий Италик, «Пуника», I, 73—80</ref>{{sfn|Кораблев|1976|с=12}}:
 
Նույն թվականին Համիլկարը Կարթագենի ավագների խորհրդի կողմից ուղարկվել է Սիցիլիա՝ կռվելու հռոմեացիների դեմ{{sfn|Лансель|2002|с=26}}, այդ պատճառով էլ Հաննիբալը մանկության տարիներին հաճախ չի տեսնվել հոր հետ: Համիլկարը մեծ հույսեր է կապել որդու հետ: Ըստ [[Վալերի Մաքսիմ]]ի՝ մի անգամ նա, նայելով ոգևորությամբ խաղացող իր որդիներին, բացականչել է. «Ահա կորյունները, որոնց ես մեծացնում եմ ի կործանումն Հռոմի»<ref>Валерий Максим, IX, 3, 2</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից