«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 67.
 
=== Դատաստանագիրք ===
Գյանջայի մուսուլման ամիրաները թույլատրում էին քրիստոնյաներին ունենալ սեփական օրենքները, սակայն նրանց օրենքները ամբողջական չէին, այսպիսով նրանք շատ հաճախ դիմում էին մուսուլմանական դատարաններ։ Այս հանգամանքը հաճախ ունենում էր վատ հետևանքներ և Գոշն սկսեց իր հայտնի դատաստանագրքի աշխատանքները, որպեսզի կանխի մուսուլմանական դատարանների ոտնձգությունները քրիստոնյաների նկատմամբ։ [[1184]] թվական գրված այս աշխատությունը անվանվեց դատաստանագիրք Մխիթար Գոշի կամ հայկական դատաստանագիրք, այն դարձավ հայերի համար գլխավոր օրենսդրություն։ Դատաստանագրքում արտացոլված են միջնադարյան Հայաստանին համապատասխան օրենսդրություն, ժամանակի ընթացքում Դատաստանագիրքը դարձավ հայոց մեջ հիմնական օրենսդրական ակտը, որը տարծվեց նաև սփյուռքի հայկական գաղթօջախներում։ [[Դատաստանագիրք (Մխիթար Գոշ)|Դատաստանագիրք]]ը կազմված է Ներածությունից և 251 հոդվածներից։ Համաձայն Գոշի պետությունը և եկեղեցին հասարակության երկու կարևոր հիմնասյուններն են։ Գրքում մեղավորությունը բաժանվում է երկու առանձին բաղադրիչների եկեղեցական և աշխարհական սրան համապատասխան Գոշը առանձնացնում է պատժի երկու ձև մարնական-նյութական և եկեղեցա-հոգևորականական (մահապատիժ, ձերբակալություն, նյութական, ֆինանսական տույժեր)։ Պատիժը, համաձայն նրա, չպետք է հետապնդի ֆիզիկական նպատականեր կամ վրեժի նպատակ, այլ պետք է պետք է ուղղված լինի զղջման, ուղղման և մարդու վերադաստիարակման։ Համաձայն Գոշի ամեն մարդ տիրապետում է իր բնական իրավունքին, որի հիմնական պատճառ է համարում աստծո կողմից շնորհված մարդկային գիտակցությունը։ Գոշի առաջադիմական հայացքն այն է, որ նա մահապատժի փոխարեն առաջարկում է հանցագործին մարմնական պատիժների ենթարկել։
Դատաստանագրքի գրման ժամանակ Գոշը ուսումնասիրել և օգտագործել է հին հայակակն կանոնները և այլ զուտ հայկական աղբյուրներ։ Առաջին անգամ որպես պարտադիր օրենք այն օգտագործվել է [[Կիլիկյան Հայաստան]]ում։ Դարերի ընթացքում Գոշի այս աշխատությունը օգտագործվել է ոչ միայն Հայաստանում և Կիլիկիայի հայակական թագավորությունում, այլ նաև հայկական գաղթօջախներում, [[Լեհաստան]]ում, [[Հնդկաստան]]ում, [[Վրաստան]]ում։ [[18-րդ դար]]ում [[Վրաստան]]ում Մխիթար Գոշի կանոնները օգտագործվել են Վախթանգի կանոնների մեջ և դրանում արտացոլվել են առանձին գլխով կոչվելով հայկական օրենքներ։ Պահպանվել են Գոշի Դատաստանագրքի, 40-ից ավելի օրենքներ Մատենադարանում։