«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2)
չ ուղղագրական
Տող 267.
[[Միջնադար]]ում և նոր դարերում Բամբերգի բնակչությունը դանդաղ էր աճում և բազմաթիվ պատերազմների, համաճարակների ու սովի պատճառով կրկին նվազում։ [[Երեսնամյա պատերազմ]]ի ընթացքում բնակչության թիվը 1648 թվականին նվազեց մինչև 7.000, մինչդեռ մինչև պատերազմը այն հասնում էր 12.000-ի։ Արդյունաբերականացման հետ մեկտեղ բնակչության թվի աճը 19-րդ դարում արագացավ։ 1811 թվականին քաղաքն ուներ 17.000 բնակիչ, իսկ 1900 թվականին նրանց թիվը հասավ 42.000-ի։
 
Մինչև 1939 թվականը բնակչության թիվն աճեց մինչև 59.000: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից կարճ ժամանակ անց քաղաքի գերմանական արևելյան շրջաններից փախստականները և աքսորյալները բնակչության թիվը 1945 թվականի դեկտեմբերին 16.000-ից հասցրեցինհասցրին 75.000-ի։ 1953 թվականին քաղաքի բնակչության թիվը հասավ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 77.000-ի։ Մինչև 1972 թվականի հունիսը թիվը կրկին կրճատվեց մինչև 69.000: 2006 թվականի հունիսի 30-ի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը հասնում էր 70.063-ի։
 
Հետևյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս յուրաքանչյուր շրջանի բնակչության պատկերը։ 1811 թվականին դրանք հիմնականում գնահատումներ էին, դրանից հետո մարդահամարի տվյալներ կամ պետական վիճակագրական տվյալներ։ Տվյալները 1871 թվականից սկսած վկայում են «քաղաքի հիմնական բնակիչների», 1925 թվականից՝ հիմնական բնակչության և 1987 թվականից՝ ըստ բնակչության վայրի բնակչության մասին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բամբերգ» էջից