«Կոզա Նոստրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոզա նոստրա''' (Cosa Nostra, սիցիլիական լեզվից թարգմանաբար նշանակում է «Մեր գործը»), սիցիլիական հանցավոր կազմակերպություն, [[մաֆիա]]:<ref>[http://www.corriere.it/cronache/09_dicembre_04/spatuzza_deposizione_bunker_mafia_da1907d4-e09c-11de-b6f9-00144f02aabc.shtml Processo Dell’Utri, Spatuzza in aula: «Graviano mi parlò di Berlusconi»]</ref> Կոզա նոստրա արտահայտությունը ամբողջ աշխարհում հայտնի է դարձել հիմնականում ամերիկյան [[գրող]] [[Մարիո Պյուզո]]յի [[Կնքահայրը (վեպ) | «Կնքահայրը»]] [[վեպ]]ի միջոցով:
 
== Պատմությունը ==
Տող 5.
Կոզա նոստրան գործում է [[Սիցիլիա]]յում` սկսած [[19-րդ դար]]ի սկզբից: [[20-րդ դար]]ի սկզբին վերածվել է միջազգային հանցավոր կազմակերպության: Ի սկզբանե այն զբաղվում էր ավազակներից` նարնջենու այգիների և խոշոր հողատարածքների սեփականատերերին պաշտպանելով (ներառելով ամենադաժան մեթոդները): Ավելի ուշ Կոզա նոստրան սկսեց լայնացնել իր գործունեության ծավալները` բոլոր առումներով վերածվելով հանցավոր խմբավորման: 20-րդ դարում Կոզա նոստրայի գլխավոր ուղղությունը դարձել էր [[ավազակություն]]ը:
 
Կազմակերպությունը կազմված էր խմբերից, որոնք իրենց անվանում էին «ընտանիքներ» (famiglia): Բուն «ընտանիքն» ուներ կոշտ հիերարխիկ կառուցվածք, որը գտնվում էր այսպես կոչված «կնքահոր» (padrino) ենթակայության տակ: «Ընտանիքի» գործունեության տարածքը բաժանվում էր յուրատեսակ «շրջանների», որոնք կարող էին ընդգրկել փողոցներ, [[Շրջան (վարչական միավոր) | շրջաններ]], [[մարզ]]եր կամ [[գավառ]]ներ: Յուրաքանչյուր «շրջան» սովորաբար ղեկավարվում էր երեք «ընտանիքների» կողմից, որոնք ընտրում էին իրենց առաջնորդին (capo di capi` գլուխների գլուխ): Պարագլուխը ընտրում էր իր տեղակալին և մեկից մինչև երեք խորհրդատուների (կոնսիլյերի):
 
Կոզա նոստրա անվանումը ներկայումս բացառապես վերագրում են սիցիլիական մաֆիային, ինչպես նաև ծնունդով Սիցիլիայից` [[ԱՄՆ]]-ում բնակվողներին: Այն հիմնականում գործածվում է միջազգային այլ հանցավոր կազմակերպությունները ավանդական սիցիլիականից տարբերելու համար: Կոզա նոստրայի գործունեությունն իր մեջ ներառում է թմրավաճառքը, կավատությունը, խաղային բիզնեսը, [[շորթում]]ը, ռեկետը, զենքի առևտուրը, խարդախությունը, վաշխառությունը, [[սպանություն]]ները և այլն:
 
== Ծանոթագրություններ ==
 
 
 
 
[[Կատեգորիա:Մաֆիա]]