«Լուի VII Երիտասարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Թագավորում: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 14.
 
=== Թագավորում ===
Շնորհիվ Կապետինգների տան մեջ ավագ որդիներին համակառավարիչ հայտարարելով թագի հանձնման արդեն կայացած գործընթացի, Լուի Կրտսերի գահը ոչ մեկը չի վիճարկում։ Կառավարման սկզբին արքայական կալվածքը իր մեջ ներառում էր [[Իլ դը Ֆրանս (երկրամաս)|Իլ դը Ֆրանսը]], [[Օռլեան]]ը և [[Բերի (գավառ)|Բերիի]] մի մասը։ Լուի VII հայրը 30 տարի չդադարող մանր կռիվների ընթացքում այդ տարածքը դարձնում է բարոններից անվտանգ, ովքեր ճանապարհներին զբաղվում էին ավազակությամբ, քաղաքային և եկեղեցական համայնքների ճնշմամբ։ Այժմ կալվածքը համեմատաբար մեծ չէր, սակայն հաստատուն հիմք էր արքայական իշխանության համար։ Նոր արքայի ժամանակ իրենց դիրքը պահպանում են [[Լուի Թանձրամարմին]]ի խորհրդականները՝ [[Սեն Դենի աբբայություն|Սեն Դենիի]] [[աբբա]] Սուգերիի գլխավորությամբ։
 
Ամուսնության միջոցով Լուին դառնում է թագավորության ամբողջ հարավարևմտյան մասի փաստացի կառավարիչը, որը իր կալվածքից մեծ էր մի քանի անգամ։ Սակայն այդ տարածքների վրա իրական վերահսկողություն ամուսնության 15 տարիների ընթացքում նա այդպես էլ չի կարողանում։ Բացի Աքվիտանիայից, գոյություն ունեին ևս մի շարք ուժեղ կոմսություններ, որոնց կառավարիչները սահմանափակվում էին արքայական ավատատիրության ձևական ճանաչմամբ։ Նրանց մեջ առանձնանում էր [[Նորմանդիա|Նորմանդական դքսությունը]], նախկին անգլոնորմանական միապետության մասը և [[Անժուի կոմսություն]]ը։