«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎Սոցիալական հետաքրքրություն: փոխարինվեց: իր մեջ ներառ → ներառ oգտվելով ԱՎԲ
Տող 81.
=== Սոցիալական հետաքրքրություն ===
Իր գիտական ուղու սկզբում Ադլերը գտնում էր, որ [[Մարդ բանական|մարդիկ]] մոտիվացվում են անձնային գերազանցության և ուրիշներին դոմինանտելու անհագ ծարավով։ Ավելի ուշ՝ իր տեսական հայեցակարգի զարգացմանը զուգընթաց, Ադլերը սկսեց հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդիկ նշանակալիորեն մոտիվացվում են սոցիալական դրդումներով։ Մարդկանց այս կամ այն սոցիալական գործողության է դրդում սոցիալական բնազդը, որը նրանց ստիպում է հրաժարվել էգոիստական նպատակներից խմբի նպատակների համար։ Այս կոնցեպցիայի էությունն այն է, որ մարդիկ իրենց անձնային պահանջմունքը ենթարկեցնում են սոցիալական օգտակարություն ունեցող գորժին։ Սոցիալական հետաքրքրությունը ենթադրում է մարդկության հետ [[իդենտիֆիկացիա]]յի զգացում և մարդկային ռասայի յուրաքանչյուր ներկայացուցչի հետ նմանություն։ Սոցիալական հետաքրքրության նախադրյալները բնածին են։ Սակայն նրա զարգացումը ինքնուրույն չի լինում, այլ պահանջում է գիտակցաբար զարգացում։ Այն դաստիարակելի է և արդյունքը նկատելի է վերահսկողության և վարժանքի պարագայում։ Այն զարգանում է սոցիալական շրջապատում։ Նախ և առաջ մայրը, ապա ընտանիքի մյուս անդամները, նպաստում են սոցիալական հետաքրքրության զարգացմանը։ Ըստ Ադլերի, մայրական ներդրումն ունի երկակի բնույթ՝ հասուն սոցիալական հետաքրքրության ձևավորման խրախուսում և օգնություն մայրական սահմաններից դուրս սոցիալական հետաքրքրությունը ուղղորդելու մեջ։ Մոր խնդիրն է երեխայի մեջ համագործակցություն, ընկերական հարաբերությունների ձգտելու զգացում դաստիարակել։ Մոր առողջ սերը նպաստում է երեխայի մոտ սոցիալական հետաքրքրության ձևավորմանը։ Մոր սերը երեխաների, ամուսնու հանդեպ, երեխայի համար ծառայում է մոդել, որը երեխան յուրացնում է, սկսում է հասկանալ, որ ընտանիքի անդամներից բացի աշխարհում այլ նշանակալի մարդիկ նույնպես կան։ Սակայն շատ դիրքորոշումներ, որոնք ձևավորվում են մայրական դաստիարակության ընթացքում, կարող են նաև բացասաբար ազդել և ճնշել երեխայի սոցիալական հետաքրքրությունը։ Ադլերը հորը դիտարկում էր որպես երեխայի սոցիալական հետաքրքրության վրա ազդող ըստ կարևորության երկրորդ աղբյուր։ Նախ և առաջ, հայրը պետք է դրական դիրքորոշում ունենա կնոջ, [[աշխատանք]]ի և հասարակության հանդեպ։ Նրա սոցիալական հետաքրքրությունը պետք է դրսևորվի երեխաների նկատմամբ։ Ադլերը նշում է, որ իդելական է այն հայրը, ով իր երեխաներին վերաբերում է ինչպես հավասարի և իր կնոջ հետ միասին ակտիվ մասնակցություն է ունենում երեխաների դաստիարակության մեջ։ Դաստիարակության ընթացքում պետք է խուսափել ավտորիտարիզմից և հուզական ցանկապատումից։
Ադլերն առաջարկում է սոցիալական հետաքրքրվածության արտահայտվածությունն օգտագործել որպես անհատի [[հոգեկան առողջություն|հոգեկան առողջության]] գնահատման չափանիշ։ Հոգեպես առողջ մարդը անհանգստանում է ուրիշների համար, նրանց գերազանցության ձգտումը սոցիալապես դրական է և իր մեջ ներառում է բոլոր մարդկանց բարեկեցության ձգտում։
 
=== Ստեղծագործ Ես ===