«Խաղարկային կինոյի ժանրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ռուսաբանություն
Տող 11.
* [[Ընտանեկան ֆիլմ]] - մանկական և այն կինոնկարներն են, որոնք նախատեսված են դիտելու ընտանիքով։ Այս ժանրի կինոնկարները զուրկ են բռնության տեսարաններից, պարունակում են մելոդրամայի և կատակերգության էլեմենտներ։
* [[Թրիլեր]] ([[անգլերեն|անգլ.]] - թրթիռ) - այսպես են անվանվում այն կինոնկարները, որոնք ձգտում են հանդիսատեսի մոտ առաջացնել հուզմունք, սրտատրոփ սպասում և սարսափելի իրադարձության կանխազգացում։ Ժանրը հստակ սահմաններ չունի։ Հաճախ թրիլլեր են համարում դետեկտիվ, արկածային ժանրի կինոնկարները, որտեղ շեշտը դրված է առանձնահատուկ հանցագործության նախապատրաստման վրա։ Երբեմն էլ սարսափ ֆիլմերն են թրիլլեր համարում։
** [[Միստիկական թրիլեր]] - Կինոնկար է թրիլլերի և սարսափ ֆիլմի սահմանում։ Հերոսները ընդհարվում են անհասկանալի, միստիկական իրողության հետ։ Հաճախ խոսքը գնում է օկկուլտիզմի, կախարդության, նեռի գալստյան և այլնի մասին և այլն։է։
** [[Հոգեբանական թրիլեր]] - կինոնկար է, որտեղ հուզմունքն ու լարումը առաջանում է հերոսների բնավորության հակազդեցությունից, նրանց պահվածքից, ասածի սխալ մեկնաբանությունից։
** [[Աղետ ֆիլմ]] - Այս տիպի կինոնկարներում հերոսները ենթարկվում են աղետի և աշխատում են փրկվել։ Խոսքը կարող է գնալ բնական (երկրաշարժ, պտտահողմ, հրաբուխ և այլն) կամ տեխնոգեն աղետի (ատոմակայանի, օդանավի, գնացքի վթարներ և այլն)։