«Երեք Ազգերի Գավաթ (ռեգբի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 16.
Նույն պատմությունը կրկնվեց նաև 1997 թվականին։ All Blacks-ը պահպանելով իր գերիշխանությունը նորաստեղծ առաջնությունում՝ ևս մեկ անգամ դարձավ անհաղթելի։ Ավստրալիայի և Հարավաֆրիկայի թիմերը նորից գտան իրենց տեղերը նույն հորիզոնականներում՝ վաստակելով մեկական հաղթանակ։ 1998-ում կատարվեց նախորդ արդյունքների տեղաշարժ, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղթեց մրցաշարում, իսկ Ավստրալիան գրավեց երկրորդ տեղը։ Մրցաշարի երկակի հաղթող Նոր Զելանդիան ավարտեց մրցաշարը եռյակի վերջում՝ չունենալով ոչ մի հաղթանակ։ Հաջորդող 1999 թվականի մրցաշարում Նոր Զելանդիան նորից գրավեց Երեք Ազգերի հաղթական բարձունքը՝ թողնելով Հարավաֆրիկային վերջին տեղում։
 
Աշխարհի չեմպիոն Ավստրալիան տարավ իր առաջին հաղթանակը Երեք Ազգերում միայն 2000 թվականին։ Այդ մրցաշարը նաև նշանավոր դարձավ բացման ժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիաի հանդիպմանը ներկա 109,874 հանդիսատեսներով, որը տեղի ունեցավ “Stadium Australia”-ում։ All Blacks-ի հետ պայքարում Ջոնա Լոմուն ունենալով վնասվածք՝ փորձ վաստակեց այդ հանդիպման ժամանակ։ Երեք Ազգերի հանդիպուներումհանդիպումներում այդ հանդիպումը ստացավ շատ բարձր գնահատական։
 
Ավստրալիան շարունակեց իր հաղթական երթը նաև հաջորդ տարվա Երեք Ազգերի մրցաշարում, սակայն նրանց երթն ավարտին հասավ 2002 թվականին All Blacks-ի հաղթանակով։ Նոր Զելանդիան բարեհաջող պաշտպանեց իր տիտղոսը նաև 2003 թվականին։ Հարավաֆրիկյան հանրապետությունը հաղթեց 2004-ում որտեղ երեք ազգերը ունեցան երկուական հաղթանակ միմյանց նկատմամբ։ Springboks-ը հաղթանակեց գերազանցող միավորներով։ Հաղթանակը վերադարձավ Նոր Զելանդիաին 2005 թվականին, երբ Wallabies-ին չհաջողվեց հաղթանակ տանել։ 2006 թվականին Նոր Զելանդիան շարունակեց իր հաղթական երթը՝ վաստակելով մրցանակը մրցաշարի ավարտից 2 խաղ առաջ։ Ֆրանսիայում կայացած Աշխարհի Գավաթի հետ խաչվելու պատճառով 2007 թվականին Երեք Ազգերի մրցաշարը կրճատվեց՝ մինչև երկուական խաղի հասնելով։ Երեք Ազգերի մրցաշարը և Բլեդիսոլ գավաթը (Նոր Զելանդիայի և Ավստրալիայի միջև) իրենց եզրափակիչներն անցկացրեցին միմյանց հետ Ավստրալիայի Էդեն Պարկ մարզադաշտում։ Նոր Զելանդիան երկու մրցաշարում էլ հեշտությամբ հաղթանակ տարավ։ Աշխարհի առաջնության նախաշեմին Հարավաֆրիկյան թիմը մրցասպարեզ հանեց ավելի թույլ կազմ՝ համեմատած Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ, որը բերեց հակասության։ Նոր Զելանդիան պաշտպանեց իր տիտղոսը 2008 թվականին կայացած Ավստրալիայի հետ եզրափակիչում։ Հարավաֆրիկյան հավաքականը 2009 թվականին հայտարարեց իր մասին Նոր Զելանդիայի հետ եզրափակչում, որը կայացավ Համիլթոնում։ 2010 թվականն ականատես եղավ Նոր Զելանդիայի իշխմանը 6 խաղից 4-ում հաղթանակ տանելով։