Երեք Ազգերի Գավաթ (ռեգբի)

Երեք Ազգերի գավաթ, միջազգային ռեգբի յունիոնի մրցույթ, որն անց է կացվում ամեն տարի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռեգբիի ազգային հավաքականների միջև։ Մրցույթը կազմակերպվում է SANZAR-ի և երեք երկրների ռեգբի յունիոնի կառավարման մարմինների կողմից։ Այս երեք հավաքականները գերիշխում են միջազգային դասում, և նույնիսկ Երեք Ազգերը համարվում է աշխարհի ուժեղների առաջնությունը։

Երեք Ազգերը կկոչվի Չորս Ազգեր, երբ Արգենտինան նույնպես միանա 2012 թ.-ին։ Արգենտինան դեռ մինչ այս պետք է միանար այս առաջնությանը, սակայն հարկավոր է համապատասխանել որոշ պայմանների, որպեսզի դա կատարվի։

Մրցույթը անց է կացվում տան և հյուրային խաղերի հիմքով։ Առաջին մրցաշարից, որը կայացել է 1996 թվականին և մինչև 2005 թվականը, երեք թիմերը խաղացել են միմյանց հետ մեկական անգամ։ Մինչ այդ, նրանք միմյանց հետ խաղացել են երեքական խաղ, չհաշված 2007 թվականի Ռեգբիի Աշխարհի Առաջնությունը, երբ թիմերը խաղացին երկուական պտույտով։ Մինչ այս խաղի ասպարեզ գալը, Ավստրալիան և Նոր Զելանդիան ամեն տարի միմյանց հետ պայքարում էին Բլեդիսոլ Գավաթի համար, Ազատության Գավաթի համար՝ Նոր Զելանդիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Մանդելա Չելենջ Պլեյթի համար՝ Ավստրալիայի և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Հիմնադրում խմբագրել

Ավստրալիան և Նոր Զելանդիան սկսեցին միմյանց հետ մրցել 1903 թվականից։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը սկսեց իր այցը դեպի երկու երկրները 1921 թվականից, սակայն դրանք երբեք չեն եղել պաշտոնական մրցույթներ այն ժամանակ, երբ պաշտոնական են համարվել հյուսիսային կիսագնդում անցկացվող Տան Գավաթի (այժմ Վեց Ազգերի Գավաթ) հանդիպումները։ Երկար տարիների ընթացքում հարավային ազգերը ձգտում էին մրցակցել Տան Ազգերի հետ։ Ժամանակ առ ժամանակ Երեք Ազգերը հանդիպել են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ Բլեդիսոլ գավաթում։ 1987 թվականին Ռեգբիի Աշխարհի Գավաթի ի հայտ գալը քայլ էր դեպի ժամանակակից Երեք Ազգերի մրցաշարը. Հարավաֆրիկյան Հանրապետությունը չի մասնակցել Աշխարհի Գավաթին մինչև 1995 ապարտեիդի պատճառով։

Ռեգբին որպես պրոֆեսիոնալ սպորտ դարնալուն պես կազմավորվեց նաև Երեք Ազգերի գաղափարը. 1995 թվականի Աշխարհի Գավաթի ավարտին մոտ Հարավաֆրիկյան Հանրապետության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի միությունները մեգա-միլիոնային պայմանագիր են կնքում SANZAR-ի ստեղծման համար։ Նոր միությունը շուտով հայտարարում է տասնամյա համաձայնագրի մասին, որի արժեքն էր £360 միլիոն։ Դրանց համարժեք Եվրոպայում ստեղծվել է Հինգ Ազգեր մրցաշարը։

Մրցաշարեր խմբագրել

1996 թվականի մեկնարկային մրցաշարում գերիշխեցին All Blacks-ը, որոնց անդիմակայելի գրոհը թողեց Springboks-ին և Wallabies-ին հաղթանակել միայն մեկական անգամ միմյանց հետ խաղում։ Անդրանիկ առաջնության առաջին խաղում Նոր Զելանդիայի մրցակիցն էր Ավստրալիան, որում ՆԶ-ն հաղթեց ավելի քան 40 միավորով, ինչպես նաև տարավ հաղթանակ բոլոր չորս խաղերում։ Մնացած հանդիպումները պայքար էին միայն միավորների համար։ Երեք Ազգերի խաղերը պսակվեցին մեծ հաջողությամբ։

Նույն պատմությունը կրկնվեց նաև 1997 թվականին։ All Blacks-ը պահպանելով իր գերիշխանությունը նորաստեղծ առաջնությունում՝ ևս մեկ անգամ դարձավ անհաղթելի։ Ավստրալիայի և Հարավաֆրիկայի թիմերը նորից գտան իրենց տեղերը նույն հորիզոնականներում՝ վաստակելով մեկական հաղթանակ։ 1998-ում կատարվեց նախորդ արդյունքների տեղաշարժ, որում Հարավաֆրիկյան Հանրապետությունը հաղթեց մրցաշարում, իսկ Ավստրալիան գրավեց երկրորդ տեղը։ Մրցաշարի երկակի հաղթող Նոր Զելանդիան ավարտեց մրցաշարը եռյակի վերջում՝ չունենալով ոչ մի հաղթանակ։ Հաջորդող 1999 թվականի մրցաշարում Նոր Զելանդիան նորից գրավեց Երեք Ազգերի հաղթական բարձունքը՝ թողնելով Հարավաֆրիկային վերջին տեղում։

Աշխարհի չեմպիոն Ավստրալիան տարավ իր առաջին հաղթանակը Երեք Ազգերում միայն 2000 թվականին։ Այդ մրցաշարը նաև նշանավոր դարձավ բացման ժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիաի հանդիպմանը ներկա 109,874 հանդիսատեսներով, որը տեղի ունեցավ “Stadium Australia”-ում։ All Blacks-ի հետ պայքարում Ջոնա Լոմուն ունենալով վնասվածք՝ փորձ վաստակեց այդ հանդիպման ժամանակ։ Երեք Ազգերի հանդիպումներում այդ հանդիպումը ստացավ շատ բարձր գնահատական։

Ավստրալիան շարունակեց իր հաղթական երթը նաև հաջորդ տարվա Երեք Ազգերի մրցաշարում, սակայն նրանց երթն ավարտին հասավ 2002 թվականին All Blacks-ի հաղթանակով։ Նոր Զելանդիան բարեհաջող պաշտպանեց իր տիտղոսը նաև 2003 թվականին։ Հարավաֆրիկյան հանրապետությունը հաղթեց 2004-ում որտեղ երեք ազգերը ունեցան երկուական հաղթանակ միմյանց նկատմամբ։ Springboks-ը հաղթանակեց գերազանցող միավորներով։ Հաղթանակը վերադարձավ Նոր Զելանդիաին 2005 թվականին, երբ Wallabies-ին չհաջողվեց հաղթանակ տանել։ 2006 թվականին Նոր Զելանդիան շարունակեց իր հաղթական երթը՝ վաստակելով մրցանակը մրցաշարի ավարտից 2 խաղ առաջ։ Ֆրանսիայում կայացած Աշխարհի Գավաթի հետ խաչվելու պատճառով 2007 թվականին Երեք Ազգերի մրցաշարը կրճատվեց՝ մինչև երկուական խաղի հասնելով։ Երեք Ազգերի մրցաշարը և Բլեդիսոլ գավաթը (Նոր Զելանդիայի և Ավստրալիայի միջև) իրենց եզրափակիչներն անցկացրեցին միմյանց հետ Ավստրալիայի Էդեն Պարկ մարզադաշտում։ Նոր Զելանդիան երկու մրցաշարում էլ հեշտությամբ հաղթանակ տարավ։ Աշխարհի առաջնության նախաշեմին Հարավաֆրիկյան թիմը մրցասպարեզ հանեց ավելի թույլ կազմ՝ համեմատած Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ, որը բերեց հակասության։ Նոր Զելանդիան պաշտպանեց իր տիտղոսը 2008 թվականին կայացած Ավստրալիայի հետ եզրափակիչում։ Հարավաֆրիկյան հավաքականը 2009 թվականին հայտարարեց իր մասին Նոր Զելանդիայի հետ եզրափակչում, որը կայացավ Համիլթոնում։ 2010 թվականն ականատես եղավ Նոր Զելանդիայի իշխմանը 6 խաղից 4-ում հաղթանակ տանելով։