«Ծիծաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 8.
Կենսաբանական (վարքաբանական և նյարդաֆիզիոլոգիական) փաստերը թույլ են տալիս վերակազմել ծիծաղի [[ֆիլոգենեզ]]ը: Ինքնաբերական ծիծաղը զարգացել է մետակոմունիկատիվ ազդակից անլուրջ խաղային պայքարի ժամանակ։ Հոմոլոգիական ազդակ առկա է նաև [[կաթնասուն]]ների [[վարք]]ում: Ծիծաղի վաղեմությունը հաստատվում է նրանով, որ նրա հսկողության մեխանիզմը տեղայնացված է ուղեղի ենթակեղևում և ենթակա չէ [[կամք]]ին: [[Էվոլյուցիա|Էվոլյուցի]]ոն առումով նոր ճակատային կեղևի դերը կայանում է անկախ ծիծաղի կանխման մեջ։ Մարդկային ծիծաղն, անկասկած, ինտենսիվ է կապկային նախածիծաղի համեմատ։ Ծիծաղը մարդու մոտ ստացավ մեծ կարևորություն՝ դառնալով անլրջության մետակոմունիկատիվ նշան<ref>Deacon T. The neural circuitry underlying primate calls and human language// Language Origin: A Multidisciplinary Approach/ Eds. Bichakjian B. Nocentini A. Dordrecht: Kluwer, 1992, p. 245-246.</ref>:
== Ծիծաղ և հումոր ==
Հումորի և գիտակցված ծիծաղի ընդհանրականըընդհանրականն կայանումայն է նրանում, որ երկուսն էլ ինքնաժխտման դրսևորումներ են։ Ինքնաժխտումը անհատական, իմաստային, զգայական մակարդակում՝ հումորն է։ Ինքնաժխտումը միջանհատական մակարդակում իրագործվում է ծիծաղի միջոցով։ Ծիծաղի վարակիչ բնույթը ստեղծում է ծիծաղի օբյեկտիվության իլյուզիա։ Խոսելով հումորի սեմանտիկայի մասին՝ թվում է, թե ծիծաղը նրա ռեակցիան է, որը չունի ինքնուրույն նշանակություն։ Իրականում ծիծաղը ոչ թե արդյունքն է, այլ պատճառը։ Ծիծաղը չունի նշանակություն, իսկ հումորն ունի։ Անլուրջ հայտարարությունը իմաստ չի հետապնդում, իսկ մետահաղորդագրությունը՝ ծիծաղը, ունի որոշակի իմաստ։
 
Ծիծաղը և հումորն ունեն փիլիսոփայական, հոգեբանական և նշանաբանական ասպեկտներ։ Հումորը հակադրված է մարդկային բոլոր զգացումներին։ Դա միակ զգացումն է, որն իրատեսական չէ և ամբողջությամբ սուբյեկտիվ է։ Հումորը արտաքին աշխարհում ոչ մի օբյեկտ չունի, հետևաբար չունի նաև սեմանտիկա։ Կան ուղղակի հումորային [[տեքստ]]եր, որոնք սեմանտիկական ծանրաբեռնվածություն չեն կրում։ Հումորի ողջ իմաստը հենված է հակադրման վրա։ Հակադրում, որը գոյություն ունի լուրջի և անլուրջի միջև։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծիծաղ» էջից