«Ուեստոն ՄաքԿենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Ուեստոն ՄաքԿենի | բնագիր անուն = {{lang-en|Weston James Earl McKennie}} | պատկեր = 20...»:
(Տարբերություն չկա)

13:39, 1 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Ուեստոն Ջեյմս Էրլ ՄաքԿենի (անգլ.՝ Weston James Earl McKennie, օգոստոսի 28, 1998(1998-08-28)[1], Little Elm, Դենտոն շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, պաշտպան: Հանդես է գալիս գերմանական «Շալկե 04»-ի և Միացյալ Նահանգների ազգային հավաքականի կազմում:

Ուեստոն ՄաքԿենի
անգլ.՝ Weston James Earl McKennie
Մաքկենին 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուեստոն Ջեյմս Էրլ ՄաքԿենի
Ազգությունը ամերիկացի
Քաղաքացիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1998(1998-08-28)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Little Elm, Դենտոն շրջան, Տեխաս, ԱՄՆ
Հասակ 185 սմ
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 2
Պատանեկան կարիերա
2016-2017 Գերմանիա Շալկե 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017-ներկա Գերմանիա Շալկե 04 27 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 6 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 29, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 11, 2018

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

2009 թվականին Ուեստոնը ընդունվել է «Դալլաս ՖԱ»-ի ակադեմիա: Թիմի կազմում հանդես է եկել մինչև 2016 թվականը:

2016 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է գերմանական «Շալկե 04» և միացել է թիմի երիտասարդական կազմին[2]:

«Շալկե 04»

Թիմի երիտասարդական կազմում մեկ տարի հանդես գալուց հետո Ուեստոնը միացել է թիմի հիմնական կազմին[3]: Նա իր դեբյուտը նշել է 2017 թվականի մայիսի 20-ին՝ «Ինգոլշտադտ»-ի դեմ խաղում[4]: Այս հանդիպումը նրա համար առաջինը և միակն էր 2016-17 մրցաշրջանի ընթացքում[5]:

2017-18 մրցաշրջանի սկզբում Ուեստոն ՄաքԿենին 5 տարով երկարաձգել է իր գործող պայմանագիրը[6]: 2017-18 մրցաշրջանի ընթացքում Մաքկենին մասնակցել է 25 հանդիպման[7]:

Միջազգային կարիերա

ՄաքԿենին հանդես է եկել Միացյալ Նահանգների Մ17, Մ19 և Մ20 հավաքականների կազմում:

Միացյալ Նահանգների ազգային հավաքականի կազմում Ուեստոն ՄաքԿենին իր նորամուտը նշել է 2017 թվականի նոյեմեբերի 14-ին՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում: Նա այդ խաղում նաև հեղինակել է իր առաջին գոլը հավաքականի կազմում[8][9]:

Վիճակագրություն

Ակումբային

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք Ref.
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Շալկե 04 2016-2017 Bundesliga 1 0 0 0 0 0 1 0
2017-18 22 0 3 0 25 0
2018-19 3 0 1 0 1 0 5 0
Կարիերայի արդյունք 26 0 4 0 1 0 31 0

Միջազգային

ԱՄՆ
Տարի Խաղ Գոլ
2017 1 1
2018 5 0
Total 6 1

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Joseph, Brendan. «Weston McKennie signs with FC Schalke». Stars and Stripes. Վերցված է May 20, 2017-ին.
  3. «Schalke promote American duo McKennie and Wright to senior squad». bundesliga.com.
  4. «Ingolstadt vs. Schalke 04 – 20 May 2017 – Soccerway». uk.soccerway.com.
  5. «Weston McKennie». kicker.de (German). kicker. Վերցված է 18 September 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Schalke tie U.S. youngster Weston McKennie to new five-year deal».
  7. «Weston McKennie». kicker.de (German). kicker. Վերցված է 18 September 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «USA's new era starts with draw against European champions Portugal». theguardian.com. Վերցված է 16 November 2017-ին.
  9. «Weston McKennie man of the match as U.S. earn draw in Portugal». espnfc.com. Վերցված է 16 November 2017-ին.

Արտաքին հղումներ