«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 167.
[[Պատկեր:Plevna monument.jpg|300px|thumb|[[Պլևնայի վանք]]ը [[Կիտայ-Գորոդ]]ի պատի մոտ:]]
Պատերազմի ընթացքում Ռուսական բանակի կողմից ազատագրված բուլղարական տարածքները սկզբնական շրջանում կառավարում էր Ռուսական ժամանակավոր կառավարությունը, որը հիմնադրվեց 1877 թվականի ապրիլին: 1878 թվականի [[Բեռլինի պայմանագիր (1878)|Բեռլինի պայմանագրով]] Ռուսական կառավարության գործունեության ժամկետ սահմանվեց մինչև 1879 թվականի մայիսը, երբ հիմնադրվեցին [[Բուլղարիայի իշխանություն]]ը և [[Արևելյան Ռումելիա]]ն<ref name="БДИ">{{cite book | year = 1987 | title = Българските държавни институции 1879–1986 | trans-title= Bulgarian State Institutions 1879–1986 | publisher = ДИ "Д-р Петър Берон" | location = София (Sofia, Bulgaria)| pages = 54–55}}</ref>: Ռուսական ժամանակավոր կառավարության հիմնական գործառույթներն էին պահպանել խաղաղությունը և նախապատրաստել նոր բուլղարական պետության ստեղծումը:
 
==Հետևանքներ==
===Մեծ տերությունների միջամտում===
Բրիտանիայի ճնշման ներքո ռուսները համաձայնվեցին Օսմանյան կայսրության առաջարկած զինադադարին 1878 թվականի հունվարի 31-ին, սակայն շարունակեցին շարժվել Կոստանդնուպոլսի ուղղությամբ:
 
Բրիտանացիները ռազմանավեր ուղարկեցին Միջերկրական ծով, որպեսզի կանխեն ռուսների մուտքը քաղաք և ռուսները ստիպված էին կանգնեցնել առաջխաղացումը [[Սան Ստեֆանո]]յում: Այս բնակավայրում կնքվեց [[Սան Ստեֆանոյի պայմանագիր]]ը մարտի 3-ին, որով Օսմանյան կայսրությունը ճանաչում էր [[Ռումինիայի իշխանություն|Ռումինիայի]], Սերբիայի և Չեռնոգորիայի անկախությունները և [[Բուլղարիայի իշխանություն|Բուլղարիա]]յի ինքնիշխանությունը:
 
Վախենալով ռուսական ազդեցության մեծացումից Բալկաններում` the [[Մեծ տերություններ]]ը հետագայում պայմանագիրը վերափոխեցին [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ում: Հիմնական փոփոխությունը Բուլղարիայի բաժանումն էր, որով Մեծ տերությունները ցանկանում էին կանխել նոր հզոր սլավոնական պետության ստեղծումը: Բուլղարիան բաժանվեց հյուսիսային և արևելյան մասերի, որոնք դարձան իշխանություններ (Բուլղարիա և Արևելյան Ռումելիա) տարբեր կառավարիչներով, իսկ Մակեդոնիա տարածաշրջանը, որ Սան Ստեֆանոյի պայմանաֆրով պետք է կազմեր Բուլղարիայի մաս, անցավ Օսմանյան կայսրության ուղիղ վերահսկողության ներո<ref>L.S. Stavrianos, ''The Balkans Since 1453 '' (1958) pp 408-12.</ref>:
 
== Տես նաև ==