«Ստեփանոս Դ Հռոմկլայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Ստեփանոս Դ Հռոմկլայեցի (Կլայեցի, Հռոմայեցի) (1290-1293) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1290-ից: Հաջորդել է Կոստանդին Բ Կատուկեցուն: Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Եկեղյաց գավառում: Մահացել է 1293-ին Կահիրեում և ամփոփվել տեղի ասորական վանքում:
Մինչև կաթողիկոս դառնալը ուսանել ու պաշտոնավարել է Հռոմկլայի կյաթողիկոսարանում, որի պատճառով էլ ստացել է Հռոմկլայեցի մականունը: Այնուհետև դարձել է անապատական: Նա դեմ է եղել կաթոլիկ եկեղեցու հետ հայոց եկեղեցու մերձեցմանը:
 
1292-ի մարտի 15-ին եգիպտական զորքերը պաշարում են Հռոմկլա դղյակը, որը 1150-ից եղել էր Հայոց կաթողիկոսանիստը: Թշնամին Հռոմկլայի դեմ գործադրում է պարսպակործան մեքենաներ և 1292-ի հուլիսի 28-ին գրավում է այն` կոտորելով և գերեվարելով նրա բնակիչներին, ավերելով Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին և Ս. Փրկիչ եկեղեցիները, ինչպես նաև կաթողիկոսի ապարանքը: Գերեվարվում է նաև Ստեփանոս Դ Հռոմկլայեցին` Գրիգոր Լուսավորչի Աջի հետ միասին: Նրան դնում են երկաթե կապանքների մեջ, տանում նախ Դամասկոս, ապա` Կահիրե, որտեղ մեկ տարի բանտի մեջ մնալուց հետո վախճանվել է 1293-ին:
 
Կաթողիկոսական գահին Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն հաջորդել է [[Գրիգոր Է Անավարզեցի]]ն:
 
 
Գր. Ալիշան Ղ., Սիսուան, Վենետիկ, 1885
 
Անապատական, Համառոտ պատմութիւն հայ-լատին հարաբերությանց, սկզբից մինչև 1382 թ., Անթիլիաս, 1981
 
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986
 
Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
 
 
 
{{Կաթողիկոսներ}}