«Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան''' ([[1919]], [[դեկտեմբերի 8]], գ. Շահաբ (այժմ՝ Աբովյանի շրջանի [[Մայակովսկի]] - [[1997]], [[նոյեմբերի 22]], [[Երևան]]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974 թ.
 
Գրող [[Դավիթ Հովհաննես]]ի և դերասանուհի [[Թամար Հովհաննիսյան]]ի հայրն է։
1941 թվականին, [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է [[խորհրդային բանակ]], մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ 1944 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1955-1959 թթ. եղել է «[[Գրական թերթ (շաբաթաթերթ)|Գրական թերթ]]»-ի խմբագիրը, 1959-1975 թթ.՝ [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների միության]] վարչության երկրորդ քարտուղարը, 1988-1990 թթ.՝ նախագահ։ 1978 թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» (1951 թ.), «Հրաշալի այգեպան» (1956 թ.), «Ծովի լռությունը» (1964 թ.), «Վայրի վարդ» (1968 թ.), «Սուրը դափնու վրա» (1970 թ.), «Հայրական երգ» (1977 թ.) ժողովածուները։ Հովհաննիսյանը քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967 թ., «Ժամանակի շունչը», 1976 թ.
 
Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև [[Ալեքսանդր Պուշկին]]ի, [[Նիկոլայ Նեկրասով]]ի, Իվան Ֆրանկոյի, [[Լուի Արագոն]]ի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։
218 754

edits