«Հաննիբալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 174.
}}
Մ․թ․ա․ 205 թվականի ամառը Հաննիբալն անցկացրել է Լիցինյան Յունոնայի տաճարի մոտ։ Այնտեղ նա կանգնեցրել է զոհասեղան՝ փյունիկերեն ու հունարեն գրությամբ, որում պատմել է իր գործերի մասին<ref>Тит Ливий, XXVIII, 46</ref>։ Նույն թվականին սենատը կոնսուլ Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոնին հանձնարարել է նախապատրաստել զորքի ափհանումն [[Աֆրիկա|Աֆրիկայում]]։ Լոկրին գրավվել է հռոմեացիների կողմից։ Այնտեղ է գնացել Սկիպիոնը, որն ուղղվում էր Սիցիլիա։ Հաննիբալը չի հարձակվել Լոկրիի վրա ու նահանջել է{{sfn|Кораблев|1976|с=280}}։ [[Մ.թ.ա. 204|Մ․թ․ա․ 204 թվականին]] Սկիպիոնն ափ է իջել Աֆրիկայում և շուտով մի քանի անգամ պարտության է մատնել կարթագենական զորքերին։ Այդ ժամանակ Հաննիբալը պաշտպանական մարտեր էր մղում ընդդեմ հռոմեացիների Բրուտիում{{sfn|Шустов|2006|с=281}}։ Կարթագենը հաշտություն է կնքել Սկիպիոնի հետ՝ պարտավորվելով հետ կանչել Հաննիբալին։
 
== Անհատականություն ==
[[Պատկեր:N16Hannibal.jpg|thumb|right|200px|Հաննիբալի արձանը Շյոնբրուն պալատի մոտ, [[Վիեննա]]]]
Հռոմեացի պատմագիր [[Տիտոս Լիվիոս]]ը հետևյալ կերպ է բնութագրել Հաննիբալին.
<blockquote>''«Դեռ երբեք նույն մարդու հոգին չի եղել այդքան հավասարապես հարմարված այդքան տարբեր երկու պարտականություններին՝ հրամայելուն ու ենթարկվելուն. այդ պատճառով էր դժվար էր տարբերել, թե ով էր ավելի բարձր գնահատում նրան՝ գլխավոր հրամանատարը, թե զորքը։ Ոչ ոքի Հասդրուբալն ավելի սիրով չի նշանակել ջոկատի հրամանատար, որի հանձնարարվում էր խիզախություն ու դիմացկունություն պահանջող գործ, և զորքերն էլ ոչ ոքի ղեկավարության ներքո ավելի վստահ ու ավելի անվախ չէին։ Որքան նա քաջ էր վտանգի մեջ նետվելիս, այնքան էլ զգույշ էր վտանգի մեջ։ Չկար այնպիսի աշխատանք, որից նա հոգներ մարմնով կամ հուսահատվեր։ Ե՛վ տոթը, և՛ ցուրտը նա տանում էր նույն համբերությամբ, ուտում և խմում էր այնքան, որքան պահանջում էր բնությունը, և ոչ թե հաճույքի համար. ժամանակը բաժանելով արթուն մնալու և քնի միջև, ուշադրություն չդարձնելով ցերեկվան ու գիշերվան՝ նա հանգստին հատկացնում էր այն ժամերը, որոնք ազատ էին մնում աշխատանքից, ընդ որում՝ նա չէր օգտագործում փափուկ անկողին և չէր պահանջում լռություն, որպեսցի հեշտ քներ. հաճախ էին տեսնում նրան, թե ինչպես է նա, փաթաթվելով զինվորական անձրևանոցի մեջ, քնում զինվորների մոտ, որ կանգնած էին պահակ կամ ուղեկալում։ Հագուստով նա ընդհանրապես չի տարբերվել հասակակիցներից. միայն զենքերից ու ձիուց կարելի էր ճանաչել նրան։ Ինչպես հեծելազորում, այնպես էլ հետևակում նա իրենից շատ հետ էր մյուս բոլորին. առաջինն էր ձգտում մարտի, մարտից հետո վերջինն էր հեռանում դաշտից։ Բայց այդ բարձր արժանիքներին հավասար չափով ուներ և ահավոր արատներ։ Նրա դաժանությունը հասնում էր անմարդկայնության, նրա ուխտադրժությունը գերազանցում էր նույնիսկ տխրահռչակ «պունիկյան» ուխտադրժությանը։ Նա չէր ճանաչում ո՛չ ճշմարտություն, ո՛չ առաքինություն, չէր վախենում աստվածներից, չէր պահում երդումը, չէր հարգում սրբությունները»''<ref>Тит Ливий, XXI, 4</ref>։</blockquote>
 
=== Անձնական կյանք ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաննիբալ» էջից