«Պոնտոսի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
[[Պատկեր:Pontic Mountains.jpg|thumb|left|Պոնտական լեռները, որոնք բաժանում են թագավորությունը:]]
Ներքին և ափամերձ Պոնտոսները նաև բաժանվում էին մշակութային առումով: Ափամերձ մասում հիմնականում ապրում էին հույներ և նրանք զբաղված էին գլխավորապես ծովային առևտրով: Ներքին Պոնտոսի բնակչությունը հիմնականում ուներ պարսկական արմատներ: Ներքին Պոնտոսը նույնպես ուներ հզոր ամրոցներ և մեծ պարիսպներ: Թագավորության աստվածները հիմնականում սինկրետիկ էին, որոնք նմանվում էին պարսկական և հունական աստվածներին:
 
== Պատմություն ==
 
===Միհրդատյան դինաստիա===
Պոնտոս տարածաշրջանը սկզբնական շրջանում պարսկական [[Կաբադովկիա]] սատրապության մասն էր կազմում: Պարսկական դինաստիան, որը հիմնեց թագավորությունը, մ.թ.ա. 4-րդ դարում կառավարում էր [[Կիոս]] քաղաքը [[Միսիա]]յում, որի առաջին անդամն էր Միհրդատ Կիոսեցին: Նրա որդի [[Արիոբարզանես II Կիոսեցի|Արիոբարզանես{{nbsp}}II]]-ը դարձավ [[Փռյուգիա]]յի սատրապ: Նա դաշնություն կնքեց [[Աթենք]]ի հետ և ապստամբեց պարսկաստանի թագավոր [[Արտաքսերքսես II]]-ի դեմ, սակայն կահընկեց եղավ իր որդու` [[Միհրդատ II Կիոսեցի|Միհրդատ II Կիոսեցու]] կողմից<ref name="Xenophon">Xenophon "Cyropaedia", VIII 8.4</ref>: Միհրդատը մնաց կառավարիչ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո և դարձավ [[Անտիգոնես I Միաչքանի|Անտիգոնես I Միաչքանու]] վասալը, ում անցավ Փոքր Ասիան [[Տրիպարադիսուսի բաժանում]]ից հետո: Միհրդատը սպանվեց Անտիգոնուսի կողմից մ.թ.ա. 302 թվականին, քանի որ վերջինս կասկածում էր, որ Միհրդատը բանակցություններ է վարում նրա թշնամի [[Կասսանդեր]]ի հետ: Անտիգոնեսը մտադիր էր սպանել նաև Միհրդատի որդուն, ում անունը նույնպես [[Միհրդատ I Պոնտացի|Միհրդատ]] էր, սակայն [[Դեմիտրիոս I Մակեդոնացի|Դեմիտրիոս{{nbsp}}I]]-ը զգուշացրեց նրան և Միհրդատը կարողացավ փախչել վեց ձիավորի հետ<ref name="Appian">Appian "the Mithridatic wars", II</ref>: Միհրդատը սկզբում գնաց [[Պափլոգոնիա]] և հետո Ամասիա: Նա կառավարեց մ.թ.ա. 302-ից 266 թվականները և սկզբում մարտնչեց [[Սելևկոս I Նիկատոր]]ի դեմ և մ.թ.ա. 280 թվականին հռչակեց իրեն հյուսիսային Կապադովկիայի և Պափլոգոնիա թագավոր: Հետագայում նա ընդարձակեց թագավորությունը դեպի Սանգրիուս գետը արևմուտքում: Նրա որդի Արիոբարզանեսը նվաճեց [Ամասրա]] քաղաքը մ.թ.ա. 279 թվականին, որը առաջին կարևոր նավահանգիստն էր Սև ծովի ափին: Միհրդատը նաև դաշնություն կնքեց նոր ժամանած [[գալաթիա]]ցիների հետ և պարտության մատնեց [[Պտղոմեոս Լագոս]]ի ուղարկած զորքին: Պտղոմեոսը ներխուժեց նրա տարածք Առաջին [[Սիրիական պատերազմներ|Սիրիական պատերազմ]]ի ժամանակ ընդդեմ Անտիոքի մ.թ.ա. 270-ական թվականների կեսերին և դաշնություն կնքեց Միհրդատի թշնամի [[Հերակլեա Պոնտացի|Հերակլեա Պոնտացու]] հետ<ref>McGing, 16–17.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==