«Այզեկ Ազիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 169.
=== Բնապահպանություն և բնակչություն ===
Ազիմովի՝ միջուկային զենք կիրառելու արդարացումները, նույնիսկ [[Թրի Մայլ Այլենդ ԱԷԿ]]-ի դեպքերից հետո, վնասել են իր լիբերալ ընկերների հետ հարաբերություններին։ [[Yours]]-ում տպագրված նամակում, Ազիմովն ասում է, որ, թեպետ նա ցանկանում է ապրել «ընդահնրապես առանց վտանգի», այլ ոչ թե միջուկային ռեակտորի մոտակայքում, նա միևնույնե ավելի կգերադասեր ատոմային էլեկտրակայանի մոտ տուն ունենալ, քան [[Սիրո Ջրանցք|Սիրո Ջրանցքի]] արվարձաններում կամ [[Union Carbide]]-ի մեթիլային ցիանատ արտադրող գործարանի կողքին։
 
Իր կյանքի վերջին տարիներին Ազիմովը Նյու Յորքի կյանքի որակի վատացմումը պատճառաբանել է միջին խավի՝ արվարձաններ տեղափոխվելուց առաջացած հարկորի նվազումով, սակայն շարունակում էր պաշտպանել հասարակական ծրագրերի բարձր հարկատրումը միջին խավի համար։ Նրա վերջին վավերական գրքում՝ «Our Angry Earth» ([[1991]], գրել է իր վաղեմի ընկեր և գիտաֆանտաստ հեղինակ [[Ֆրեդերիկ Պոլ|Ֆրեդերիկ Պոլի]] հետ), Ազիմովը բարձրացնում է միջավայրի խնդիրների հարցը, ինչպես օրինակ՝ գերբնակեցումը, նավթային կախվածությունը, պատերազմը, գլոբալ տաքացումը և օզոնային շերտի քայքայումը։ Երբ Ազիմովին հարցրել են, թե ինչ է, իր կարծիքով, պատահելու մարդկային տեսակի հետ, եթե բնակչությունը շարունակի ավելանալ նույն տեմպով, նա պատասխանել է․ <blockquote>Այն ամբողջը ոչնչացնելու է․․․ եթե բնակարանում լինեն 20 մարդ և 2 լոգասենյակ, նշանակություն չունի, թե որքան է ամեն մարդ հավատում լոգասենյակի ազատությանը, այն չի կարող գոյություն ունենալ։ Պետք է լինելու յուրաքանչյու մարդու համար ժամ սահմնել, դուռը թակել, և այլն։ Նույն կերպ ժողովրդավարությունը չի կարող գոյատևել գերբնաչության հետ մեկտեղ։ Հարմարավետությունն ու պարկեշտությունը չեն գոյատևի։ Որքան ավելի շատ մարդ ավելանա այս մոլորակի վրա, այդքան ավելի շատ կարժեզրկվի նրանց կյանքը։ <ref>Bill Moyers; Betty Sue Flowers, (1989). ''A world of ideas : conversations with thoughtful men and women about American life today and the ideas shaping our future'' (PDF) (1st ed.). New York: Doubleday. p. 6. </ref></blockquote>
 
== Այզեկ Ազիմովը հայերեն ==