«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ → [[Կատեգորիա:Երևանի պետական գեղարվեստա-թատե...
Տող 40.
 
== Ընտանիք ==
Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։
 
== Ստեղծագործական ուղի ==
1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։
* Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են [[Մորիս Մետեռլինկ|Մետեռլինկ]]ի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
* Շվարցի «Վիշապը»
* Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:
Տող 52.
1989 թվականին [[Պրահա]]յում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։
 
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985 թ., Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Հարավսլավիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լիբանան]]ում, Գերմանիայում և այլուր։
== Համերգներ ==
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես նաևէլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և [[Արցախ|Արցախում]]։
Նա մենահամերգներով հանդես է եկել [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Բելգիա|Բելգիայում]], [[Կանադա|Կանադայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Չեխիա|Չեխիայում]], [[Սերբիա|Սերբիայում]], [[Իրան|Իրանում]], [[Սիրիա|Սիրիայում]], [[Լիբանան|Լիբանանում]]։
 
Տող 65.
== Պարգևներ և մրցանակներ ==
* Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է [[Մովսես Խորենացու մեդալ]]ի։
* 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] ոսկե մեդալով։
* 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»<ref>{{Cite web|url=https://imusic.am/al/yAjTB|title=Ruben Hakhverdyan - 0-Ic 100 Tarekan Yerexanerin|website=imusic.am|accessdate=2017-03-18}}</ref> ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։