«Քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 75.
Գաղափարախոսություն հասկացությունը առաջին անգամ ի հայտ է եկել 1801 թվականին՝ [[Անտուան Դեստուտ դե Թրասի|Անտուան Դեստուտ դը Թրասիի]] կողմից գրված «''Գաղափարախոսության տարրերը''» աշխատությունից հետո: Սակայն Թրասիի կողմից կիրառված նելոգիզմը որևէ քաղաքական իմաստ չուներ: Այն վերաբերում էր գաղափարագիտությանը: Նա նշում էր, որ այս աշխատությունը գրելով՝ ինքը չի ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան սովորեցնել, այլ նկատել տալ այն ամենը, ինչ մեր հետ տեղի է ունենում մտածելիս, խոսելիս և եզրակացնելիս<ref>Destutt de Tracy, Introduction aux Éléments d'idéologie.</ref>: Նրա որոշ գաղափարներ տեղ գտան գերմանական գաղափարախոսության մեջ, հատկապես [[Կարլ Մարքս|Կարլ Մարքսի]] կողմից 1946 թվականին գրված աշխատություններում:
=== Ազատականություն ===
{{Հիմնական|Ազատականություն}}
Ազատականությունը [[Քաղաքական փիլիսոփայություն|քաղաքական փիլիսոփայության]] ուղղություններից մեկն է, որը ծնվել է 18-րդ դարում՝ Եվրոպայում [[Լուսավորության դարաշրջան|լուսավորության դարաշրջանի]] ընթացքում բացարձակ [[աստվածային իրավունք|աստվածային իրավունքների]] դեմ պայքարող ընդդիմության կողմից: Ազատականության գլխավոր գաղափարը ազատության և անհատական պատասխանատվության առավելությունն է՝ սուվերեն իշխանության նկտամամբ: Այն պնդում է, որ յուրաքանչյուր անհատ ունի իրավունքների հիմքային պաշար, որն իշխանությունը իրավունք չունի խախտելու:
[[Պատկեր:Encyclopedie de D'Alembert et Diderot - Premiere Page - ENC 1-NA5.jpg|մինի|409x409px|Ֆրանսիական հանրագիտարան լուսավորության դարաշրջանում]]
Տող 80 ⟶ 81՝
 
Սակայն, ազատականությունը երբեմն կարող է կախված լինել իրավիճակից և հանդես գալ մի փոքր այլ տեսքով: Օրինակ կախված իրավիճակից, ազատականները կարող են հայտնվել պետության ներսում ավանդական կրոնական հարաբերությունների կարգալուծման կամ մեկ այլ գործընթացի իրականացման համար: Ազատական ուղղությունը հստակ ամրագրում է այն ոլորտները, որտեղ պետությունը պետք է միջամտի (վարչարարական աշխատանք, օրենքի ընդունում), իսկ որտեղ ոչ (շուկայական հարաբերություններ, անհատական իրավունքներ): Ազատականների մեծ մասը պնդում է, որ սեփական սուվերենության շրջանակում պետության դերը անհրաժեշտ է անհատական իրավունքների պաշտպանության համար: Նման կերպ մտածող տեսաբաններից շատերը ([[Ադամ Սմիթ]], [[Ռայմոնդ Արոն]], [[Կարլ Պոպպեր]], [[Բենեդետո Կրոսե]] և այլք), ընդունում և օգտակար են համարում պետութան միջամտությունը վերհասկողության և կարգուկանոնի հաստատման համար: Սակայն ազատականների մյուս մասն էլ բացարձակ անցանկալի է համարում պետության կողմից ցանկացած միջամտություն:
 
=== Սոցիալիզմ ===
{{Հիմնական|Սոցիալիզմ}}