«Վահրամաշեն եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 56.
 
'''Վահրամաշեն եկեղեցին''', երբեմն էլ '''Սուրբ Աստվածածին''' կամ '''Ամբերդի եկեղեցին''' կառուցել է [[Վահրամ Պահլավունի]]ն։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզ է դառնում, որ կառուցումն ավարտվել է [[1026]] թ.։ Գտնվում է [[Արագած]] լեռան լանջին, [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ ամրոցում]]։
 
== Ճարտարապետությունը ==
Վահրամաշեն եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։ Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից: Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։
 
== Պատկերներ ==
Տող 65 ⟶ 68՝
Image:Vahramashen Church of Amberd, Armenia.jpg|Եկեղեցին գարնանը
</gallery>
 
== Գրականություն ==
* [[Թադևոս Հակոբյան]], [[Ստեփան Մելիք-Բախշյան]], [[Հովհաննես Բարսեղյան]], Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Երևան, 1985, էջ 108-109:
 
== Աղբյուրներ ==