«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»–ը վավերական աղբյուր է V դ. 2–րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ [[Մեսրոպ Մաշտոց]]ի և [[Սահակ Պարթև]]ի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականությանը։
 
== ԵրկերըԵրկեր ==
[[Պատկեր:Ghazar Parpetsi. History of Armenia.jpg|մինի|1793 թվական Վենետիկում տպագրված Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» շապիկը]]
Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև [[Արշակունյաց]] թագավորական հարստության անկումը([[428]])։ Երկրորդ՝ Բ դրվագի նյութը [[Վարդանանց պատերազմ]]ն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ՝ Գ դրվագը ամենաարժեքավորն է, որովհետև Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480–ական թվականների հայ–պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484 թվականների հակապարսկական ապստամբության պատմությունը։