«Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 61.
Սուրբ Պողոս-Պետրոսը քաղաքի միակ եկեղեցին չի եղել։ Այդ մասին է վկայում հետևյալ իրադարձությունը. 607 թ. նորընտիր Աբրահամ կաթողիկոսի կողմից Հայաստանի՝ Բյուզանդիային անցած վայրերի հոգևորականների մասնակցությամբ Դվինում հրավիրված ժողովին, որտեղ ժողովականները որոշում ընդունեցին հաստատուն մնալ հայկական դավանանքին, ի թիվս սակավաթիվ հոգևորականների, Երևանից մասնակցել է երկու վաներեց։ Սա նշանակում է, որ այդ ժամանակ Երևանն ունեցել է առնվազն երկու մեծ եկեղեցի, որոնցից մեկը Սբ. Պողոս-Պետրոսն է եղել, իսկ մյուսը՝ հավանաբար այժմ հետադարյան վերակառուցումներով մեզ ծանոթ եկեղեցիներից մեկը, բայց հայտնի չէ, թե որը։ 17-րդ դարում Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն իր Հին Երևանի նկարագրության մեջ նույնպես նշում է, որ Երևանում կային շատ եկեղեցիներ։ Նա, սակայն, չի հիշատակում Պողոս-Պետրոս անունով եկեղեցի։
 
Երևանի համար 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ մի շարք եկեղեցիների նման ավերվում է նաև Սբ. Պողոս-Պետրոսը։ Այդ երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, իր նախկին տեսքով կառուցվում է նույնանուն մի եկեղեցի։ Ցավոք, վերաշինության վերաբերյալ ստույգ գրավոր հիշատակություն չի պահպանվել։ Ամենայն հավանականությամբ դա կատարվել է 17-րդ դարի վերջին, քանզի եկեղեցու արևելյան և հարավային պատերի մեջ ագուցված խաչքարերից մի երկուսի վրա, Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ, պարզ կարդացվել են 1691 և 1692 թվերըթվականները, իսկ վիմական երկու արձանագրությունները վկայել են, որ եկեղեցու վերանորոգումները կատարվել են 1778 և 1820 թթ.։ Առաջին արձանագրությունում, որը փորագրված էր հարավային մուտքի ճակատակալ քարի վրա՝ դրսից, կամարի մեջ, հիշատակված է. «Ի թվ ՌՄԻԷ (1778) Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցավ բոլոր տանիք սրբոյ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօքն, որք յորմանսն և ի սիւնսն էին, արդեամբք և հոգացողութեամբ տեառն Սիմէօնի գերընդիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի որ ի սոյնոյ քաղաքէ»։
 
Երկրորդ արձանագրությունը, որ փորագրված էր հարավային պատին, կամարից վերև, հետևյալ բովանդակությունն ուներ. «Շնորհիւն Աստուծոյ և հրամանաւ տեառն Եփրեմայ սրբազան կաթողիկոսին, նաև հոգեբարձութեամբ Գեղամեան Ստեփաննոս արքեպիսկոպոսին երկրիս առաջնորդին և Յօհան որդի աշխատասէր Մութավելի դաբաղ Մարտիրոսին վերանորոգեցաւ հարաւային կողմ սուրբ տաճարիս արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն։ Ի ՌՄԿԹ (1820)»։ (Արձանագրությունները տե՛ս՝ Կարո Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները, վիմական արձանագրությունները, Երևան, 1975, էջ 159-160)։ Երկրորդ արձանագրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ տեղեկություն է հայտնում այն մասին, որ եկեղեցին նորոգվել է «արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն», այսինքն՝ համայնքի հավաքած միջոցներով։ Սա ուշագրավ փաստ է, քանզի հնում եկեղեցիները կառուցվում և նորոգվում էին անհատների տրամադրած միջոցներով, իսկ ժողովրդից հավաքած միջոցներով կառուցումները և վերանորոգումները նոր երևույթ էին։
Տող 81.
Ցավոք, երեսունականների սկզբին քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն և փողոցների կառուցապատման ընթացքում, խորհրդային անաստված կարգերի պայմաններում, Երևանի կենտրոնում գտնվող հին եկեղեցիներն ավերվեցին նոր շենքեր կառուցելու պատրվակով։ Միայն նրանցից մի քանիսը պահպանվեցին՝ շնորհիվ մեր հայրենասեր ճարտարապետների անձնազոհ ջանքերի, որոնք քողարկվեցին նորակառույց շենքերի հետևում։
 
Ավերված եկեղեցիների շարքում էր նաև Սբ. Պողոս-Պետրոսը, որը 1931-ին թվականին քանդեցին և նրա տեղը կառուցեցին «Մոսկվա» կինոթատրոնը։ Այս եկեղեցու մասին շատ քիչ բան է հայտնի, քանզի հնությունների պաշտպանության կոմիտեն եկեղեցին քանդելուց առաջ այն չափագրեց, որն անհրաժեշտ էր պատմության համար։ Նրա գոյության լուռ վկաներից են միայն Մատենադարանում պահպանվող 20 մասունք ձեռագրերը և ճարտարապետ Կարո Ղաֆադարյանի, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի, Երվանդ Շահազիզի և այլոց տարիների կատարած աշխատանքները՝ հավաքած նյութերը և կատարած ուսումնասիրությունները, որոնք Հին Երևանի հնագույն շինությունների պատմության անգնահատելի նմուշներ են։են<ref>[http://www.irates.am/hy/AqckWnVgzIOa96xbxLDxbZJw4Z Սուրբ Պողոս-Պերոս]</ref>:
 
== Արտաքին հղումներ ==