«Նիկիտա Բալիև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== «Չղջիկ» թատրոնի բացումը ==
1908 թվականին հայազգի [[Նիկոլայ ՏարասովըՏարասով]]ը (Նիկողայոս ԹումանյանԹորոսյան) և Նիկիտա Բալիևը որոշում են ակումբ հիմնեն, որտեղ երեկոները պետք է ստեղծագործեն և ծաղրանմանակեն դերասաններին։ Ակումբը հիմնվել է Փրկչի եկեղեցու դիմաց՝ Լեսնոյ նրբանցքում գտնվող Պերցովի տան ներքնահարկում։ Անդամների թիվը քսանհինգն էին։ Ակումբի վարձակալման պայմանագիրը ստորագրելու ժամանակ պատի անկյունից մի չղջիկ է թռել ու կանգնել Բալիևի ճակատին։ «Էվրիկա»,-ասել է Բալիևը․թատրոնի անունը որոշվեց։ Թատրոնի պաշտոնական բացումը եղավ 1908 թվականի փետրվարի 29-ին։ «Չղջիկ»-ում ներկայացվել են երգեր, պարեր, մանրապատումներ, օպերետներ, կատակերգություններ։ Սկզբնական շրջանում «Չղջիկ»-ը եղել է էլիտար թատրոն, որի հանդիսականները եղել են մշակութային մարդիկ։ Մուտքի տոմսը եղել է տասնհինգ ռուբլի։ Դահլիճում տեղավորվել է մոտ հիսուն հանդիսատես։ Աստիճանաբար այցելուների քանակը շատացել է և նրանք նոր տարածք են վարձակալել՝ 260 հանդիսականների համար։ Աստիճանաբար հանդիսատեսները շատացան և երրորդ անգամ թատրոնի վայրը նրանք փոխեցին։ Այս անգամ դահլիճը հինգհարյուր հանդիսականների համար էր։ 1912 թվականը ծանր եղավ «Չղջիկ»-ի համար։ Ինքնասպան եղավ Նիկոլայ Տարասովը։ Դա ծանր հարված էր Բալիևի և բոլոր գեղարվեստական անդամների համար։ «Չղջիկ»-ի համար հաջորդ ծանր տարիները եղան առաջին աշխարհամարտի տարիները։ Բալիևն այդ տարիներին հիմնել է «Չղջիկ» անունով մի հիվանդանոց,որտեղ զվարճացրել է վիրավոր զինվորներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հրամայեցին Բալիևին, որ նա «Չղջիկ»-ը ծառայեցնի համայնավարական գաղափարների քարոզման համար։ Գիտակցելով, որ Ռուսաստանում մնալն արդեն անիմաստ է, Բալիևը կնոջ՝ Ելենա Արկադևնա Բալիևա-Կոմիսարժևսկայայի հետ հեռացան Ռուսաստանից։
[[Պատկեր:Pertsov House May 2010 06.JPG|thumb|200px|right| Պերցովի տունը, որի ներքնահարկը վարձակալել են Նիկոլայ Տարասովը և Նիկիտա Բալիևը 1908—1909 թվականներին «Չղջիկ» թատրոնի համար։ [[Մոսկվա]]]]