«Տնտեսական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.70.202.54 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Ավետիսյան91 մասնակցի վերջին տ...
Տող 57.
*Մասնավոր սեփականության վերացումը և պետական (հասարակական) սեփականության հաստատումը ունեցվածքի նկատմամբ։ Այդ ժամանակ մասնավոր սեփականության առարկա է համարվում միայն անձնական օժանդակ տնտեսության հողը, դրա մշակման համար անհրաժեշտ գործիքները, այդ տարածքում կառուցված տունը, ավտոմեքենան, տան իրերը, ձեռք բերված կենսական միջոցները։
*Անհրաժեշտ բարիքների արտադրության, ռեսուրսների բաշխման որոշում, որը կայացվում է կենտրոնական իշխանությունների կողմից։ Որոշվում է, թե արտադրական ձեռնարկությունները ինչ պետք է արտադրեն և ինչ քանակությամբ։ [[Հումք]]ի, [[նյութ]]երի, սարքավորումների, մեքենաների և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումը իրականացվում է նախապես մշակված պլաններին համապատասխան։ Արդյունքի թողարկման, մատակարարման պլանները համարվում են պետական դիրեկտիվ․ դրանց կատարումը պարտադիր է, իսկ չկատարելու դեպքում [[Ձեռնարկություն|ձեռնարկության]] ղեկավարությունը ենթարկվում է պատասխանատվության, անգամ՝ քրեական, որովհետև պլանը համարվում է օրենք, իսկ չկատարումը՝ դրա խախտում։
*Արդյունքների նկատմամբ սահմանվում էեն գներ (բացառությամբ գյուղացիական օժանդակ տնտեսության արդյունքների), որոնցից շեղումը համարվում է օրենքի խախտում, և մեղավորների նկատմամբ կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ։
*Սահմանվում է յուրաքանչյուր աշխատողի [[աշխատավարձ]]ի չափը։
*Ստեղծված արդյունքի և դրա դիմաց ստացվելիք եկամտի փոխկապվածությունը թույլ է։ Գործում է արտադրողի, այլ ոչ թե սպառողի գերակայությունը։ Այդ պայմաններում արտադրողը անհրաժեշտ նյութական շահագրգռվածություն չունի արդյունքը որակով արտադրելու համար։